Category: Elbakyan’s diary

  • ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ ԹՇՆԱՄՈՒՆ• Հետաքրքի՞ր է, չէ՞։ Օդանավակայանի աշխատողը շպրտում…

    ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ ԹՇՆԱՄՈՒՆ
    • Հետաքրքի՞ր է, չէ՞։ Օդանավակայանի աշխատողը շպրտում է ուղեբեռները, չնայած կարող է սահուն դնել։ Ավելին ասեմ՝ սահուն դնելն ինքնին ավելի ձեռնտու է, որովհետև այդ դեպքում մկանային ավելի քիչ ուժ է ծախսվում, քանզի F=m*a, որտեղ a-ն՝ արագացումը, մեծանում է շպրտելու ժամանակ և փոքրանում՝ սահուն դնելիս։ Կարելի է պնդել, որ աշխատողն ինքն իրեն վատություն է անում՝ երկու տարբերակներից ընտրելով իր համար «թշնամականը»։
    • 1980-ականներից աշխարհում տիրապետող դարձած նեոլիբերալ տնտեսական կարգը անճանաչելիորեն խորացրեց սոցիալական անհավասարությունը՝ հարուստներին ավելի հարստացնելով, աղքատներին ու զրկվածներին՝ ավելի աղքատացնելով ու զրկելով։ Իսկ հետո եկավ վրեժխնդրական պոպուլիզմի շրջանը, երբ քաղաքական ուժերն սկսեցին «զրկվածների» դասակարգին, այլ բառով ասած՝ «աբիժնիկությանը», միասնական քաղաքական ինքնությամբ օժտել և թշնամաբար տրամադրել հաստատված կացութակարգի դեմ։
    • Այս աշխատակցի պահվածքը բողոք է հենց այդ հաստատված կացութակարգի դեմ․ «խի՞ պիտի դուք ձեր համար ֆռֆռաք, ես էլ, օր կիրակի օրով էս արևի տակ, էշի պես ձեր վեշերը քարշ տամ»։ Խփելով հաստատված կացութակարգին աշխատողն իրականում խփում է ինքն իր շահերին։
    • Մեր Հայաստանն արդեն յոթ տարի է՝ հեծում է «աբիժնիկության» դիկտատուրայի ներքո։ Շատերը, խփելով հաստատված կացութակարգին, վնասում են իրենք իրենց և մեզ բոլորիս։ Այս երևույթի ցածրակարգությանն ու հակաքրիստոնեականությանը Հայաստանի պարագայում ավելանում է նաև թուրքական գործոնը։ Բանն այն է, որ «աբիժնիկապետությունը», ինչպես նշեցինք, սուր ծայրով ուղղվում է հաստատված կացութակարգի դեմ, իսկ Հայաստանում դա առաջին հերթին նշանակում է Արցախ, որի անկման առաջնահերթ շահառուն թուրքերն են։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆԱմերիկյան գործուղումներիս ընթացքում հանրային հանդիպումների և բանա…

    ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ
    Ամերիկյան գործուղումներիս ընթացքում հանրային հանդիպումների և բանախոսությունների հետ միասին կարևոր տեղ ունեն նաև մասնավոր հանդիպումները, այդ թվում՝ երկուստեք նախաձեռնությամբ նոր գաղափարակիցների հետ ծանոթությունները։
    Այս ուղևորության ընթացքում ծանոթացա մի երիտասարդի հետ, որ 2020 թ․ սեպտեմբերին պարտադիր զինվորական ծառայության մեջ էր Մարտունիում։ Խոսելով պատերազմի ժամանակ իրենց զորամասի մարտական ուղու մասին՝ պատմեց, որ հոկտեմբերին արդեն պաշտպանական բնագիծը Գիշի գյուղի մատույցներում էր, իսկ զորքը՝ տոկուն, բայց հյուծված։ Հատկապես դժվար էր աշնանային ցրտաշունչ գիշերներին դիրքում արթուն մնալը։ «Գյուղի էրեխեքի լացի ձենը մինչև մեր դիրքեր հասնում էր, ես էրեխեքի ձենից էի ուժ ստանում, որ զարթուն մնամ»։
    Այս նախադասությունը ողջ ուղևորության ընթացքում լսածս ամենաազդու մտքերից էր։ Առաջին հայացքից սոսկ «տեխնիկական» թվացող ձևակերպումն իրականում հայրենիք գաղափարի սահմանումն էր՝ խտացված մի դրվագի մեջ՝ «հայրենիքը հողն է և այդ հողի վրա մե՛ր սերունդների շարունակականությունը»։
    Պետք է կարողանանք ավելի շատ մարդկանց հասկացնել, որ «քաղաքականություն» պիտակավորված երևույթը, որով իրենք նախընտրում են «չզբաղվել», ոչ թե քաղաքականություն է, այլ արժանապատիվ պայքար մեր սերունդների՝ հայ մնալու և Հայաստանում հարատևելու իրավունքի համար։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Սիրելի՜ ընկերներ, Կից հղումով կարող եք ուղիղ հեռարձակմամբ դիտել իմ և Վարուժան Գե…

    Սիրելի՜ ընկերներ,
    📎 Կից հղումով կարող եք ուղիղ հեռարձակմամբ դիտել իմ և Վարուժան Գեղամյանի դասախոսությունը ԱՄՆ Բուրբանկ քաղաքում։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդՏարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Ամերիկյան գործուղմանս շրջանակներում հարցազրույց եմ տվել լոսանջելեսյան «Բարև» հաղ…

    Ամերիկյան գործուղմանս շրջանակներում հարցազրույց եմ տվել լոսանջելեսյան «Բարև» հաղորդաշարին՝ անդրադառնալով Հայաստանի և Սփյուռքի ժամանակակից մարտահրավերներին և դրանց լուծման ուղիներին։
    https://youtu.be/sgvuE7DpyU8
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

    Էդգար Էլբակյանը լոսանջելեսյան «Բարև» հաղորդաշարի տաղավարում

    «Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանն ամերիկյան գործուղման շրջանակներում հարցազրույց է տվել լոսանջելեսյան «Բարև» հաղորդաշարին՝ անդրադառնալով Հայաստանի և Սփյուռքի ժամանակակից մարտահրավերներին և դրանց լուծման ուղիներին։

  • ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ, ԱՐՑԱԽԸ ԵՎ ՀԱՅՈՑ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ• Այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիա…

    ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ, ԱՐՑԱԽԸ ԵՎ ՀԱՅՈՑ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
    • Այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող սուրբ և անմահ պատարագից առանձնացրել եմ գոհության հատվածը, ուր հնչում են մեր եկեղեցու հայրապետ Գարեգին Բ Կաթողիկոսի և Արցախ աշխարհի անունները. «[Յիշեա՛, Տէր, եւ ողորմեա] եւս առաւել զեպիսկոպոսապետն մեր, եւ զպատուական Հայրապետն Ամենայն Հայոց զՏէր Տէր Գարեգին Երկրորդ սրբազնագոյն կաթողիկոսն, եւ շնորհեսցե՛ս մեզ ընդ երկայն աւուրս ուղիղ վարդապետութեամբ։ Ամէն։ Նաեւ զՀանրապետութիւն Հայաստան եւ Արցախ աշխարհացն եւ զժողովուրդն հայոց»։
    • Առաքելահաստատ մեր եկեղեցին, որի գլուխը Քրիստոսն է, հայրապետությամբ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարքի և Ամենայն Հայոց կաթողիկոսի մնացել է հայոց ինքնիշխանությունը և ազգային կամքը մարմնավորող միակ ընդհանրական կառույցը։ Գարեգին Բ-ի օծյալ հայրապետության դեմ որևէ անարգ ոտնձգություն նշանակում է ոտնձգություն համայն եկեղեցու, Քրիստոսի և հայոց ինքնիշխանության դեմ։
    • Պատարագի այս հատվածի բանալի բառերի մեջ փնտրեք եկեղեցու դեմ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների արշավանքի դրդապատճառները։ Այդ բանալի բառերն են՝ «Գարեգին Երկրորդ սրբազնագույն կաթողիկոս», «Արցախ աշխարհ»։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Ադրբեջանցի պատգամավորը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիոն քաղաքական…

    Ադրբեջանցի պատգամավորը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիոն քաղաքականությունը․
    «Պատմության մեջ առաջին դեպքն է, որ Խանքենդիի խաղաղ և կամավոր դատարկումով հայկական հարցը դուրս մղվեց մեր տարածաշրջանից։ Այժմ «Մեծ Հայքի», «Ռուսահայաստանի», «Թուրքահայաստանի», «ծովից ծով Հայաստանի» փոխարեն հայերը Բաքվից «իրական Հայաստանը» ճանաչելու որոշման են սպասում»,- ասել է Զահիդ Օրուջը։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Օհանավան գյուղում տեղի ունեցած սրբապիղծ կամայականության ժամանակ մի դե-ֆակտո պատգ…

    Օհանավան գյուղում տեղի ունեցած սրբապիղծ կամայականության ժամանակ մի դե-ֆակտո պատգամավոր, որի «քաղաքական կարիերան» ընթացել է սեփական ծննդավայր մարզի հողերը թշնամուն հանձնվելուն համընթաց, պարծենում էր, թե ժողովուրդն իրենց սիրում է՝ վկա բերելով կողքը կանգնած 2-3 նույն սեռի, նույն տարիքի և նույն բնակավայրի մարդկանց։ Հանրային կարծիքի յուրատեսակ հարցում՝ քեմալական մեթոդաբանությամբ։
    Իսկ գիտական մեթոդաբանությամբ անցկացված հարցումն ապացուցում է, որ Հայաստանի բնակչության ջախջախիչ մեծամասնությունը՝ 72.2% չի սիրում այսպես կոչված «ՔՊ»-ն։
    Ես ժողովրդի կարծիքին տեղի-անտեղի հղում անելու մեծ սիրահար չեմ, բայց «ժողովրդի սիրո» կեղծ հաղթաթուղթն անպայման պետք է խլվի դե-ֆակտո իշխանության ձեռքից։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Հետաքրքիր է, չէ՞, որ այսօր Հովանավանքը գրավելու ու եկեղեցին փաատացի գրավելու, հե…

    Հետաքրքիր է, չէ՞, որ այսօր Հովանավանքը գրավելու ու եկեղեցին փաատացի գրավելու, հետո այն վերացնելու պայքարին միացել են, օրինակ` մեր տղերքի մասունքները ամիսներով պադվալներում պարկերի մեջ պահողը, մեզ բոլորիս օրեր ու շաբաթներ հաղթանակ քարոզած ստախոսը, Շուշին դժգույն ու ադրբեջանական համարողը, Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնողների դեմ չխոսողն ու փաատացի էդ ոչնչացումը արդարացնողը:
    Էսքանը հիշելը բավարար է հասկանալու համար, թե ինչ են անում դե-ֆակտո իշխանական խմբավորումը և ով է շահառուն այս ամենի: Այսօր ազգային եկեղեցու դեմ այս սրբապիղծ գրոհը տոնում են Թուրքիայում ու Ադրբեջանում:
    պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | միանալ ալիքին՝ @varuzhandragoman

  • Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգ…

    Կարգալույծ է հռչակվել
    Տ․ Արամ քահանա Ասատրյանը

    🟣 Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:
    🟣 Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝
    ա/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին,
    բ/ Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ,
    գ/ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց,
    դ/ Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը:
    🟣 Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:

  • Մեկ խոսուն արդյունք մեր «Հայկական նախագիծ» կազմակերպության իրականացրած «Հայկական…

    Մեկ խոսուն արդյունք մեր «Հայկական նախագիծ» կազմակերպության իրականացրած «Հայկական մտքաչափ» անկախ սոցիոլոգիական հարցումից։
    ՀՀ դե-ֆակտո վարչապետի վերարտադրությունը Հայաստանի զարգացման համար բացասական է գնահատում բնակչության մեծ մասը՝ 60.7%, ևս 12.2% չեզոք/անտարբեր տրամադրվածություն ունի։
    Ընդդիմության կողմից վարվող ցանկացած պրոցեսում՝ փողոցային պայքարից մինչև ընտրություններ, էական է դժգոհներին և չեզոքներին ակտիվացնելը, որովհետև ի տարբերություն իշխանական սեգմենտի, որ մոբիլիզացված է, ընդդիմադիր դժգոհությունը հիմնականում ցաքուցրիվ է և դեմոբիլիզացված։
    «Հայկական մտքաչափի» արդյունքների մասին ավելի մանրամասն՝ «Հայկական նախագծի» պաշտոնական կայքում։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar