Category: Elbakyan’s diary

  • 10-րդ դարի պատմիչ Ասողիկը՝ «եվրոկալբասիզմի», ինչպես նաև Հայաստանի երրորդ հանրապե…

    10-րդ դարի պատմիչ Ասողիկը՝ «եվրոկալբասիզմի», ինչպես նաև Հայաստանի երրորդ հանրապետության (1990-2018 թթ․) անկման պատճառների մասին։
    «Իսկ երբ որ գիրացանք, հաստացանք, լայնացանք ու ագահացանք՝ մոռանալով մեր սիրելի Աստծուն՝ խաղաղության և ամենայն բարիքների Արարչին*, քահանաները և ժողովուրդը, մեծամեծերն ու հասարակությունը լիացան հացով և հղփացան գինուց, ինչպես որ մարգարեն էր ասել**։ Եվ քանզի Աստծու ամեն բարությունների դիմաց չհիշեցինք նրան, չանսացինք նրա պատվիրաններին, մեր թշվառանալու և վշտի ժամին նա չլսեց մեր ձայնը, որքան էլ որ պաղատեցինք նրան***, այլ մատնեց մեր աշխարհն իսմայելացիների սրին…»։
    * Հմմտ․ «[Աստծու ժողովուրդը] գիրացավ, հաստացավ ու լայնացավ, լքեց Տեր Աստծուն՝ իր Արարչին» (Բ Օրինաց 32․15):
    ** Հմմտ․ «Քո քրոջ՝ Սոդոմի անօրենությունն այս էր՝ ամբարտավանություն, հացով լիացածություն, գինու մեջ հղփացածություն» (Եզեկիել 16․49)։
    *** Հմմտ․ ««Այնպես էլ նրանք պիտի կանչեն, և ես չեմ լսելու նրանց»,- ասում է Ամենակալ Տերը» (Զաքարիա 7․13)։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ Հաղթում են ոչ թե անհատները, այլ համակարգերը։ Համակարգի ուժը մ…

    ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
    Հաղթում են ոչ թե անհատները, այլ համակարգերը։ Համակարգի ուժը մեծապես կախված է որոշումների որակից։ Որոշումների սթափ կայացման համար հարկավոր է մուտքային ինֆորմացիայի անաղարտություն։ Հակառակ դեպքում որոշում կայացնողներն սկսում են կառավարել մի աշխարհ, որ չկա, սիմուլյացիա է։
    Դիցուք՝ եթե Տնգլը պատասխանատու է տնգլաբուծության համար, ապա ռիսկը մեծ է, որ ղեկավարը երբեք ստույգ պատկերացում չի ունենա տնգլաբուծության մասին, եթե զեկուցողը հենց Տնգլը լինի։ Պատճառը պարզ է. ոչ ոք հեշտությամբ չի խոստովանի, որ իրեն վստահված ասպարեզում գործերը վատ են։
    Իսկ ի՞նչ լուծում կա այս խնդրին։ Փոքր համակարգերի դեպքում հարցը կարող է լուծվել գաղափարականացվածության միջոցով։ Եթե Տնգլը նվիրված է գաղափարին, ոչ թե աշխատավարձին, սրտացավ կերպով է իր գործն անում, ապա շանսը մեծ է, որ անկեղծորեն պատմի տնգլաբուծության հարցում խնդիրների մասին։ Իսկ մեծ համակարգերի դեպքում առանց Զնգլի անհնար է։ Զնգլը պետք է լինի մեկը, որ վերատեսուչ կլինի տնգլաբուծությանը և անկախ կերպով այդ մասին կզեկուցի ղեկավարին։
    Եթե ո՛չ սրտացավություն կա, ո՛չ ներհամակարգային վերահսկողություն, ապա իրավիճակի մասին զեկույցը դառնում է ոչ թե իրականության նկարագրություն, այլ սեփական պաշտոնը պահպանելու միջոց։
    Ազգային-ազատագրական պայքարը չի կարող վարվել քաղաքական կարիերա անելու մտքի շուրջ ստեղծված համակարգերով։ Իսկ վաղը … ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է 😊 ։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱԼԻՔ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ Կուզեմ կրկին անդրադառնալ սոցիոլոգիական հար…

    ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱԼԻՔ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
    Կուզեմ կրկին անդրադառնալ սոցիոլոգիական հարցումների, գիտության և առհասարակ գիտահեն քաղաքականության հարցին։ Ընտրություններին նախորդող մեկ ամսում հասանելի են եղել առնվազն չորս սոցհարցում, որոնք ըստ դաշտային աշխատանքների ավարտի հերթականության հետևյալն են՝
    1. մեր «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ինը,
    2. Միջազգային հանրապետական ինստիտուտինը (դաշտային աշխատանքները՝ «Բրեվիս»),
    3. EVN Report-ինը
    4. «ԷմՓիՋիինը» (Gallup)։
    Կից նկարում կարող եք տեսնել այդ չորս հարցումների համապատասխան տվյալները, ինչպես նաև ԿԸՀ հրապարակած նախնական թվերը։ Յուրաքանչյուր սյունակի ներքևում նշված է տվյալ հարցման միջին քառակուսային շեղման արմատը (RMSE)։ Որքան այդ թիվը փոքր, այդքան հարցման տվյալների շեղումը ԿԸՀ նախնական թվերից՝ քիչ։
    Մեր հարցման ՄՔՇԱ-ը 3.47 է։ Հաշվի առնելով, որ մեր դաշտային աշխատանքներն ավարտվել էին ավելի վաղ՝ մայիսի 9-ին, կարող ենք փաստել, որ ընտրություններից շուրջ մեկ ամիս առաջ հետազոտությունը համեմատաբար մոտ նախապատկերել է ԿԸՀ հրապարակած նախնական թվերը։
    Պրովոկացիայի տեղիք չտալու համար՝ հատուկ ընդգծենք, որ թե՛ անձամբ ինձ համար, թե՛ մեր կազմակերպության համար հետհեղափոխական Հայաստանում դե-ֆակտո իշխանությունների վարած հանրային-քաղաքական կյանքն ամբողջությամբ ապալեգիտիմ է։ Չի կարող պատերազմի սպառնալիքով, ընդդիմախոսների բռնաճնշումներով, ատելության խոսքով և պատմական հիշողության բռնաբարմամբ ուղեկցվող ընտրությունը բովանդակային առումով լինել լեգիտիմ՝ անկախ թվատախտակին արձանագրվող արդյունքների։ Ի վերջո եթե Հայաստանի համար կյանք տվածները չունեն ընտրելու հնարավորություն, իսկ այդ հնարավորությունն ունեցողներն ուրանում են ընկածների արյունը, նման ընտրությունը բովանդակային առումով չի կարող արդար համարվել…
    Այս գրառումս, սակայն, այլ բանի մասին է։ Այն տուրք է գիտական մեթոդին ապավինելուն, այն հիշեցում է, որ քաղաքականությունը պիտի ծնվի տվյալներից, ոչ թե «ցանկալիամետ հոտառությունից»։ Այս գրառումս նաև շնորհակալության խոսք է մեր «Հայկական նախագծի» և Հայկական համալսարանի ամբողջ թիմին, մանավանդ հարցազրուցավարներին՝ անսակարկ նվիրման և արհեստավարժ աշխատանքի համար։ «Т-34» ֆիլմի մեջ մի դրվագ կա, որտեղ հերոսն ասում է․ «Նույնիսկ մեկ տանկն ուժ է, եթե անձնակազմն իր գործը գրագետ է անում»։
    Իսկ գրագետ անելու դեռ շատ գործեր ունենք, ընկերնե՛ր, այնպես որ պի՛նդ եղեք։ Վերջում ամեն բան լավ է լինելու, իսկ եթե լավ չէ, ուրեմն դեռ վերջը չէ։ Հայաստանն անպայման ազատագրվելու է թշնամական լծից։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Արցախում մի անգամ ամբողջ պետական մեքենան գործի էր դրվել Քաշաթաղի շրջանի Ծաղկաբեր…

    Արցախում մի անգամ ամբողջ պետական մեքենան գործի էր դրվել Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի «անհարմար» գյուղապետին ընտրություններով հեռացնելու համար։ Մրցակիցը, որ իշխանության դրածոն էր, մեսրոպյան այբուբենի 36 տառից կեսը հազիվ գիտեր։ Իր դիմումը նույնիսկ գործող գյուղապետն էր լրացրել…
    Կարծեմ՝ 3 ձայնի տարբերությամբ և շնորհիվ բարձր մասնակցության գործող գյուղապետը հաղթեց՝ ի հեճուկս ամբողջ պետական մեքենայի, որ մնաց զարմացած։
    Ես քվեարկել եմ նորից ազատագրված Քաշաթաղ ունենալու փափագով։ 46 րոպե մնաց։ Դուք էլ ընտրեք, եթե դեռ չեք ընտրել։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Դատելով ԿԸՀ նիստից՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, ինչպես և կանխատ…

    Դատելով ԿԸՀ նիստից՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, ինչպես և կանխատեսում էի, ԿՄԱՍՆԱԿՑԻ ընտրություններին։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Գյուղոլորտի մասին։ Երբ արտահանման շուկա չմնա, որովհետև եղած շուկան ոչնչացվում է …

    Գյուղոլորտի մասին։ Երբ արտահանման շուկա չմնա, որովհետև եղած շուկան ոչնչացվում է ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների ջանքերով, իսկ այլ տեղերում բուն շուկայական տնտեսության օրենքներով մեր գյուղմթերքը չի կարող մրցակցել, դե-ֆակտո իշխանությունները կանեն մի պարզ բան։
    Ճիշտ այնպես, ինչպես այսօր արցախցիներին են փորձում համոզել, որ իրենք ոչ թե ապրել են, այլ պատանդ են եղել Արցախում, նույն կերպ գյուղացիների ուղեղը կփորձեն մտցնել, որ նրանք պատանդ են եղել գյուղի դաշտերում, ճռնչան արևի տակ։ Կհրավիրեն քաղաքում ապրելու և «կայֆավատ լինելու», իսկ էժան գյուղմթերքը կգա Թուրքիայից այնքան ժամանակ, քանի դեռ ստրուկի պես կատարենք նրանց բոլոր պահանջները։ Կհամոզեն, որ չկատարել չենք կարող, որովհետև սովից կմեռնենք։ Կարևորը, որ գյուղերը դատարկվեն։ Դա էլ է թուրքերի պահանջներից մեկը։
    Երբեմն նույնիսկ հասկացող մարդկանց համար է դժվար պատկերացնել Հայաստանի ոչնչացման հրեշավոր ծրագրի մասշտաբն ու հետևողականությունը, և դե-ֆակտո իշխանությունների սառնասիրտ հաճույքն այդ պրոցեսից։
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar

  • Ընդդիմության հաղթանակի համար բարձր մասնակցություն պետք ՉԷ, պետք է ԹԻՐԱԽԱՎՈՐՎԱԾ …

    ❗️ Ընդդիմության հաղթանակի համար բարձր մասնակցություն պետք ՉԷ, պետք է ԹԻՐԱԽԱՎՈՐՎԱԾ մասնակցություն
    #ՀավերժականՀայաստան
    #ՀաջորդտարիՇուշիում
    քաղաքագետ Էդգար Էլբակյան
    @elbakyan_edgar