Category: FIP

  • Նարեկ Կարապետյանի պնդումները սխալ են Ջեյ Դի Վենսը չի հայտարարել 9 մլրդ դոլարի նե…

    ❗️Նարեկ Կարապետյանի պնդումները սխալ են
    🔎 Ջեյ Դի Վենսը չի հայտարարել 9 մլրդ դոլարի ներդրման մասին։ Նա խոսել է մինչև 5 մլրդ դոլարի ամերիկյան արտահանման և 4 մլրդ դոլարի երկարաժամկետ աջակցության մասին։ «Ներդրում» ձևակերպումը առաջացել է սխալ համաժամանակյա թարգմանությունից, որը կատարվել է ամերիկյան կողմի թարգմանչի կողմից։
    Կառավարությունը հրապարակել է ճշգրիտ սղագրությունը, հետևաբար «միտումնավոր խաբեության» մասին պնդումը չի համապատասխանում իրականությանը։ 🤷‍♀️
  • Արթիկում կանխված ինքնասպանություն․ պաշտոնական հաղորդագրությունը չի համապատասխան…

    🔴 Արթիկում կանխված ինքնասպանություն․ պաշտոնական հաղորդագրությունը չի համապատասխանում փաստերին
    Փետրվարի 6-ին Արթիկում տեղի ունեցած դեպքի ժամանակ երիտասարդ աղջկան փրկել է քաղաքացին։ Տեսագրությունն ապացուցում է, որ ՆԳՆ աշխատակիցները ինքնասպանության կանխման մեջ դեր չեն ունեցել՝ հակառակ պաշտոնական հաղորդագրության։
    Թեպետ ՆԳՆ-ն հետագայում փոփոխել է տեքստը, այն շարունակում է մոլորեցնող լինել։
    📹 Տեսանյութը՝ ստորև:
  • ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը պնդել է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազ…

    ❗️ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը պնդել է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմին ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը չեն մասնակցում։
    Փաստերը պնդում են՝ հակառակը․
    🔻 «Արևմտյան Ադրբեջան» խոսույթ՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնություններ
    🔻 «Զանգեզուրի միջանցք»՝ Նոյեմբերի 9-ի և TRIPP-ի խեղաթյուրում
    🔻 ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ՝ բաց միջամտություն ներքին գործերին
    🔻 Հայ առաքելական եկեղեցու դեմ կեղծ ու կրոնական քարոզչություն
    🔻 Հայ գերիների հարցի շահարկում, կեղծ դատավարություններ
    🔻 Համակարգված ապատեղեկատվություն ադրբեջանական և թուրքական մեդիայով
    👉 Ուստի պնդումը, թե Թուրքիան ու Ադրբեջանը «չեն միջամտում», սխալ է:
  • «Արբատ» ստորաբաժանման հրամանատար արցախցի Հայկ Գասպարյանը մահացել է ռուս-ուկրաինա…

    ‼️«Արբատ» ստորաբաժանման հրամանատար արցախցի Հայկ Գասպարյանը մահացել է ռուս-ուկրաինական պատերազմում։ Նա (մականունը Աբրեկ) նախկին վագներական էր։
    2023 թվականի հունիսին այս ստորաբաժանումը պայմանագիր էր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, որից առաջ հանդիսավոր պայմաններում Մոսկվայում հայ առաքելական եկեղեցու տարածքում «Արբատը» ստացել է Հայ-առաքելական եկեղեցու ռուսական թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը։
    Մանրամասները՝ այստեղ:
  • Միլիարդներ պետբյուջեից՝ փոստային ծառայություններին Չնայած թվայնացման ջանքերին, …

    Միլիարդներ պետբյուջեից՝ փոստային ծառայություններին 💸
    📬📨 Չնայած թվայնացման ջանքերին, պետական կառույցները շարունակում են միլիարդավոր դրամներ ծախսել փոստային ծառայությունների վրա:

    2025 թվականին ծախսվել է 4.35 մլրդ դրամ, հիմնականում՝ «ՀայՓոստ»-ի հետ մեկ անձից գնման պայմանագրերով։ Ամենաշատը ծախսել են ՆԳՆ-ն, Դատական դեպարտամենտը և ԱՍՀՆ-ն։
    🤔 Թվայնացումը չի թեթևացնում հարկատուների բեռը։
  • «Ձեզ ողջունում է Կենտրոնական բանկը»՝ WhatsApp-ով։ Իրական պատմություն այն մասին,…

    «Ձեզ ողջունում է Կենտրոնական բանկը»՝ WhatsApp-ով։ 🤔
    🔺 Իրական պատմություն այն մասին, թե ինչպես նույնիսկ լրագրողը կարող է դառնալ ֆիշինգի թիրախ։
    Կարդացեք, ստուգեք, ու երբեք մի վստահեք մեսենջերային «պաշտոնական» հաղորդագրություններին և զանգերին։ ⚠️