Category: FIP

  • 1968-ի ԳԱԶ 51Ա-ից մինչև 2025-ի նոր մեքենաներ․ պետական ավտոպարկը շարունակում է թ…

    🔁 1968-ի ԳԱԶ 51Ա-ից մինչև 2025-ի նոր մեքենաներ․ պետական ավտոպարկը շարունակում է թարմացվել։
    2025 թվականի դրությամբ հաշվառված է եղել 4647 ավտոմեքենա՝ 289-ով ավելի, քան 2024-ին։
    2019-2025 թթ․ արտադրության մեքենաները 1098 են, իսկ 2025-ի արտադրության՝ 80։ 🚗
    🔺 Աղբյուրը՝ Պետական գույքի կառավարման կոմիտե:
  • Ամասիայում ազգությամբ ադրբեջանցի ՌԴ քաղաքացիներ են եղել․ ԱԱԾ–ն հաստատում է Ազգայ…

    🔺Ամասիայում ազգությամբ ադրբեջանցի ՌԴ քաղաքացիներ են եղել․ ԱԱԾ–ն հաստատում է
    ‼️Ազգային անվտանգության ծառայությունը պատասխանելով «Փաստերի ստուգման հարթակի» հարցմանը, հաստատել է, որ Շիրակի մարզի Ամասիա բնակավայրում ազգությամբ ադրբեջանցիներ են եղել։
    ⁉️FIP.am-ը ԱԱԾ-ին ուղղված գրությամբ փորձել էր պարզել՝ արդյոք սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերում երևացող անձինք ադրբեջանցիներ են, ինչին ԱԱԾ-ից պատասխանել են․
    «Այդ անձինք հանդիսանում են ազգությամբ ադրբեջանցի, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, ովքեր մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն և ՀՀ-ից դուրս են եկել ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետով։ Այցը կրել է մասնավոր բնույթ»։
  • Քրեական գործ՝ 9,000 հա անտառների մշակման մրցույթի շուրջ2025 թվականին ՀՀ շրջակա …

    📌 Քրեական գործ՝ 9,000 հա անտառների մշակման մրցույթի շուրջ
    2025 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարեց մրցույթ օդային եղանակով նյութերի ցրման ծառայությունների համար։ 📢
    🔹 Մրցույթը հաղթեց «ԷՅՋ ՋԻ ԷՅՋ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ն՝ 149 մլն դրամ գնառաջարկով․ նախատեսված էր 9,000 հա անտառների մշակում՝ 10-15 օրում։
    «Իրազեկ քաղաքացիների միավորումը», կասկածելի համարելով կարճ ժամանակահատվածում նման ծավալի աշխատանքի իրականացումը, դիմել է իրավապահ մարմիններին։ Գործը ներկայումս քննվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում: 🔎
    💡 Շրջակա միջավայրի նախարարությունը վերանայել և փոփոխել է այս տարեսկզբին հայտարարված մրցույթի պահանջները։
  • Մոլորեցնող օրինակ՝ առանց քրեական գործիԱլեն Սիմոնյանը ռուսական «Դոժդ» հեռուստաըն…

    📌 Մոլորեցնող օրինակ՝ առանց քրեական գործի

    Ալեն Սիմոնյանը ռուսական «Դոժդ» հեռուստաընկերության եթերում նշել է, թե պետությունը հակամարտության մեջ է ոչ թե Հայ առաքելական եկեղեցու, այլ ՀԱԵ-ի որոշ սպասավորների հետ՝ որպես օրինակ հիշատակելով հոգևորականների մասնակցությամբ մանկապղծության ենթադրյալ դեպքեր։
    🔺 Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է՝ նման քրեական գործ իրենց վարույթում չկա։
  • «Փաստ» թերթի հրապարակումը՝ մանիպուլյատիվՕրերս «Փաստ» թերթը պնդել էր, թե Սյունիք…

    📰 «Փաստ» թերթի հրապարակումը՝ մանիպուլյատիվ

    Օրերս «Փաստ» թերթը պնդել էր, թե Սյունիքի մարզպետի կողմից սոցիալական աջակցություն տրամադրելը կարող է դիտարկվել որպես ընտրակաշառք։
    🔎 «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս՝
    ✔️ սոցիալական աջակցությունների տրամադրումը մարզպետների օրենքով սահմանված գործառույթ է
    ✔️ նման որոշումներ կայացվել են Հայաստանի բոլոր մարզերում՝ ոչ միայն Սյունիքում
    ✔️ աջակցությունները տրամադրվել են պարբերաբար՝ նաև նախորդ տարիներին, ոչ միայն ընտրական ժամանակահատվածում
    ✔️ գոյություն ունի սահմանափակում՝ տարվա ընթացքում նույն ընտանիքին աջակցությունը տրամադրվում է մեկ անգամ, ինչը բացառում է ընտրովի մոտեցումը:
  • Օլիմպիական խաղերը՝ ապատեղեկատվության նոր ռազմաճակատBBC Verify-ը բացահայտել է Կր…

    ⚠️ Օլիմպիական խաղերը՝ ապատեղեկատվության նոր ռազմաճակատ
    BBC Verify-ը բացահայտել է Կրեմլի «Մատրյոշկա» ապատեղեկատվական ցանցի լայնածավալ նոր արշավ։ Ավելի քան 40 արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութ թիրախավորել են Իտալիայում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող ուկրաինացի մարզիկներին։
    🎭 Կեղծ ձայներ, մոնտաժված կադրեր, նույնիսկ հայտնի դեմքերի անունների շահարկում՝ հակաուկրաինական տրամադրություններ հրահրելու համար։
    Հիշեցնենք՝ նույն ցանցը 2025-ից ակտիվորեն թիրախավորում է նաև Հայաստանը։
  • «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը մանիպուլյատիվ պնդումներ է արել, թ…

    ‼️«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը մանիպուլյատիվ պնդումներ է արել, թե Հայաստանում ցանկանում են հասնել «0 կանխիկ շրջանառության»։
    🔎 «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է՝
    🔶 Հայաստանում որևէ իրավական ակտով կանխիկ դրամ պահելն ու օգտագործելը չի արգելվում։
    🔷 Կենսաթոշակների անկանխիկ վճարումը նշանակում է գումարի փոխանցում բանկային քարտին, սակայն քաղաքացին կարող է ցանկացած պահի այն կանխիկացնել։
    🔶 «0 կանխիկ» քաղաքականություն Հայաստանում չի հայտարարվել։
  • Անիմաստ ծախս, թե՞ քաղաքային դիվանագիտություն Սոցցանցերում շրջանառվում էր պնդում,…

    Անիմաստ ծախս, թե՞ քաղաքային դիվանագիտություն 🤔
    Սոցցանցերում շրջանառվում էր պնդում, թե Վալենտինի օրը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքային բյուջեի հաշվին պաշտոնյաների է գործուղել Նիցցա՝ դիմակահանդեսի մասնակցելու համար։
    📌 FIP.am-ի հարցմանն ի պատասխան քաղաքապետարանը հայտնել է, որ այցը կատարվել է քույր քաղաքների համագործակցության շրջանակում, ներառել է աշխատանքային բաղադրիչ, իսկ ընդհանուր ծախսը (առանց գիշերակացի) կազմել է 720 526 դրամ։
    👉 «Էլիտար ժամանցի» վերաբերյալ պնդումը պաշտոնական փաստաթղթերով չի հիմնավորվում։
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը Հանրային հեռուստաըն…

    🗣 «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը Հանրային հեռուստաընկերության եթերում սխալ պնդումներ է արել:
    🔹 907-րդ բանաձևը չի լուծարվել․ այն պարզապես մեկ տարով կասեցվել է՝ ինչպես նախկինում բազմիցս։ ԱՄՆ նախագահը չի կարող չեղարկել բանաձևը։
    🔹 Կիրանց գյուղը չի հանձնվել․ սահմանազատումը կատարվել է 1976 թ. քարտեզներով, և Կիրանցը մնում է ՀՀ տարածքում։
    👉 Սխալ պնդումները փաստերով չեն հաստատվում։