Category: FIP

  • Զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերը շարունակում են մտահոգիչ մնալ։ 2010 …

    📍Զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերը շարունակում են մտահոգիչ մնալ։ 2010 թվականից ի վեր զինծառայողների ինքնասպանությունների վերաբերյալ տարբեր աղբյուրների տվյալները էապես տարբերվում են։
    Թե ինչու են թվերը տարբերվում և ինչ ընթացք են ունեցել քրեական վարույթները՝ դիտեք տեսանյութում։
    Մանրամասները կարդացեք նյութում՝ https://fip.am/50919

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի պատմության ընթացքում գյուղատ…

    📉Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի պատմության ընթացքում գյուղատնտեսությունում 15% և ավելի անկումներ «տասնյակ անգամներով» են եղել։
     
    «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է վերջին 15 տարվա տվյալները։
     
    🔎 Տարեկան և առաջին կիսամյակի կտրվածքով 15%-ի հասնող անկում չի արձանագրվել, իսկ եռամսյակային տվյալներում 15%-ին մոտ՝ 14.9% անկում գրանցվել է ընդամենը երկու անգամ։
     
    Մանրամասները՝ Fip.am-ի հոդվածում։
  • Ինչո՞ւ կանայք չեն շտապում համալրել Պարեկային ծառայության շարքերը։2024 թվականին կ…

    ❓Ինչո՞ւ կանայք չեն շտապում համալրել Պարեկային ծառայության շարքերը։
    👩‍✈️2024 թվականին կանանց համար նախատեսված 90 թափուր հաստիքից համալրվել է ընդամենը 21-ը։ Իսկ 2025-ին Պարեկային ծառայության մրցույթին դիմած 655 անձից միայն 135-ն էր կին։ Նրանցից մրցույթը հաղթահարել է 31-ը, իսկ կրթությունը շարունակում է 28-ը։
    ՆԳՆ-ն տարիներ շարունակ իրականացնում է իրազեկման արշավներ, կազմակերպում հանդիպումներ, վերանայում ընդունելության պայմանները և նույնիսկ կանանց համար առանձին հաստիքներ նախատեսում։ Բայց դիմելիության ու փաստացի ընդունելության թվերը շարունակում են ցածր մնալ։
    🔎Մանրամասները՝ Fip.am-ի ուսումնասիրությունում:
  • Կառավարությունը պատրաստվում է վերացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման…

    💰Կառավարությունը պատրաստվում է վերացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պետության հետ հաշտություն կնքելու հնարավորությունը։
    Իսկ ի՞նչ արդյունք է տվել այդ մեխանիզմը։
    Գլխավոր դատախազության՝ FIP.am-ին տրամադրած տվյալներով՝ շուրջ վեց տարվա ընթացքում պետության հետ հաշտություն է կնքել 11 անձ։
    💵🪎Այդ համաձայնությունների շրջանակում վերադարձվել է շուրջ 5,5 մլրդ դրամի գույք և դրամական միջոց։
    Մանրամասները՝ այստեղ
  • «Ադրբեջանն ու Թուրքիան հանգիստ վեր են ընկել տեղերը, ծպտուն չեն հանում»,- հայտար…

    ⛔ «Ադրբեջանն ու Թուրքիան հանգիստ վեր են ընկել տեղերը, ծպտուն չեն հանում»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը՝ խոսելով Հայաստանի կողմից զենքի մատակարարների դիվերսիֆիկացման մասին։
    🎯Սակայն փաստերը հակառակն են ցույց տալիս։
    2023–2026 թվականներին Ադրբեջանը բազմիցս և տարբեր մակարդակներով արձագանքել ու դատապարտել է Հնդկաստանից և Ֆրանսիայից Հայաստան սպառազինության մատակարարումները։
    Արձագանքել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ֆրանսիական զրահամեքենաների մատակարարումը որակելով «սադրանք»։
    🔎 FIP.am-ի ուսումնասիրությունը կարդացեք այստեղ
  • ԿԲ նախագահը խոսել էր ռուսական գազի հնարավոր թանկացման հիպոթետիկ սցենարի և դրա տն…

    ԿԲ նախագահը խոսել էր ռուսական գազի հնարավոր թանկացման հիպոթետիկ սցենարի և դրա տնտեսական ազդեցության մասին։
    Սակայն ռուսական մեդիայում այդ խոսքը վերածվեց «ապոկալիպսիսի», «առանց ռուսական գազի մնալու» և նույնիսկ «ռուսական էներգակիրներից հրաժարվելու» պատմության։
    FIP.am-ը ուսումնասիրել է՝ ինչպե՞ս փոխվեցին Մարտին Գալստյանի հայտարարության իմաստն ու շեշտադրումները կրեմլյան մի քանի քարոզչամիջոցներում
    Մանրամասները այստեղ
  • Բայրամովը խոսել է ուղղության, ոչ թե վերահսկողության մասին Yerevan Today-ը և Alp…

    🔎 Բայրամովը խոսել է ուղղության, ոչ թե վերահսկողության մասին
    ❌ Yerevan Today-ը և Alpha News-ը գրել են, թե Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Ադրբեջանը վերահսկելու է TRIPP-ի մուտքն ու ելքը»։
    Սակայն Բայրամովի՝ ադրբեջանական APA գործակալության փոխանցած խոսքում «վերահսկողության» մասին պնդում չկա։
    Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։
    Այս ձևակերպմամբ Բայրամովը նկարագրել է ճանապարհի ուղղությունը․ այն Ադրբեջանի հիմնական տարածքից մտնելու է Հայաստան, ապա դուրս է գալու դեպի Նախիջևան։
    🎯Լրատվամիջոցները, սակայն, ուղղության մասին խոսքը ներկայացրել են որպես Ադրբեջանի կողմից վերահսկողության հայտարարություն։
    Մանրամասները կարդացեք այստեղ
  • Գյումրիում բնակարանների գներն իսկապես զգալի աճել են, բայց արդյո՞ք դա քաղաքի զար…

    🏠 Գյումրիում բնակարանների գներն իսկապես զգալի աճել են, բայց արդյո՞ք դա քաղաքի զարգացման բացառիկ ցուցանիշ է։
    ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը Գյումրիի տնտեսական ակտիվության մասին խոսելիս որպես «ամենացցուն օրինակ» մատնանշել է անշարժ գույքի գների աճը։
    📊 FIP.am–ը ստուգել է ու պարզել՝ Գյումրին համապետական պատկերի մեջ բացառիկ չէ
    Մանրամասները այստեղ
  • Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական պետական սահմանը։ԱԺ «Ուժ…

    ❌ Ռուս սահմանապահների հեռանալը չի «չեղարկի» հայ-թուրքական պետական սահմանը։
    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը պնդել է, որ եթե ռուսական սահմանապահ զորքերը հեռանան Հայաստանից և չեղարկվի նրանց գործունեությունը կարգավորող 1992 թվականի հայ-ռուսական պայմանագիրը, ապա իրավաբանորեն կչեղարկվի նաև Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը։
    Պնդումը սխալ է։
    Մանրամասները այստեղ
  • Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի…

    Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարը «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգություն ներկայացնելու պնդումը չի հաստատվում ոչ պատմական արժանահավատ աղբյուրներով, ոչ հուշարձանագիտական ուսումնասիրություններով, հետևաբար կեղծ է։
    Մանրամասները https://fip.am/51463