Category: Գեոպոլիտիկա

  • Այսօր ցերեկը իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության…

    Այսօր ցերեկը իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։
    Սիրելի հայրենակիցներ, մայիսի 31-ի կեսօրին ՔՊ երկու ներկայացուցիչներ, որոնցից մեկը ոմն Գևորգ Խաչատրյան է, հարձակվել են իմ տան վրա Նորակերտ գյուղում և իմ նկատմամբ բռնություն կիրառել, սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել փողոցում, փորձել ներխուժել իմ տուն։
    Տեղում ինձ օգնության հասած հարևանները կանխել են հանցանքը, և ՔՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո պարզել եմ, որ տանս արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։ Ամենայն հավանականությամբ այն կտրվել է նախորդ գիշեր, որովհետև մինչ այդ տեսախցիկն աշխատել է։
    Ժամանել են ոստիկանության ծառայողները, որոնց ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին’ որպես խուլիգանություն և հարձակում իմ տան վրա։
    Լրագրող Նաիրի Հոխիկյան
    @armgeopolitic

  • Հայաստանը պատրաստ է ՌԴ-ից ամբողջությամբ Եվրամիություն վերակողմնորոշել արտահանու…

    🇦🇲🇷🇺🇪🇺 Հայաստանը պատրաստ է ՌԴ-ից ամբողջությամբ Եվրամիություն վերակողմնորոշել արտահանումը՝ սահմանափակումների դեպքում․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Պապոյան
    Մեկնաբանելով ռուսական շուկայում հայ արտահանողների դժվարությունները՝ նա վստահություն հայտնեց, որ առկա խնդիրների մի մասը կարող է վերանալ ընտրություններից հետո։
    @armgeopolitic

  • Ազատության հրապարակը լեփ-լեցուն է. մեկնարկում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը:…

    🇦🇲 Ազատության հրապարակը լեփ-լեցուն է. մեկնարկում է «Հայաստան» դաշինքի հանրահավաքը:
    @armgeopolitic

  • Ռուսաստանը պատրաստվում է կրճատել բյուջեի ծախսերը բոլոր ուղղություններով՝ բացի ռ…

    🇷🇺 Ռուսաստանը պատրաստվում է կրճատել բյուջեի ծախսերը բոլոր ուղղություններով՝ բացի ռազմական ծախսերից
    ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկում է սառեցնել ընթացիկ տարվա բյուջեի ծախսերը 2,9 տրիլիոն ռուբլով՝ բոլոր հոդվածներով, բացի պաշտպանության հետ կապվածներից, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով Սիլուանովի նամակը։
    Փաստաթղթում նա գրում է, որ այս տարվա ռազմական ծախսերը կարող են 2 տրիլիոն ռուբլով գերազանցել բյուջեում նախատեսված մակարդակը (12,9 տրիլիոն ռուբլի)։ Միևնույն ժամանակ եկամուտները պարզվում են ծրագրավորվածից ցածր, իսկ բյուջեի «անցքը» մեծանում է։
    @armgeopolitic

  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին խորհուրդ է տվել չկրկնել այն,…

    🇧🇾🇦🇲 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին խորհուրդ է տվել չկրկնել այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում:
    @armgeopolitic

  • Արման Թաթոյանի նկատմամբ ոչ միայն քաղաքական համակրանք չունեմ, այլև որոշակի հակակր…

    Արման Թաթոյանի նկատմամբ ոչ միայն քաղաքական համակրանք չունեմ, այլև որոշակի հակակրանք ունեմ, որովհետև իր մոտեցումները մեծամասամբ չեմ կիսում, բայց այս գրառումն այդ մասին չէ:
    Թաթոյանի մասին կեղծ տեսանյութ է պատրաստվել ու տարածվում, թե իբր նա հայտարարել է, որ պատրաստ կլինի միանալ ՔՊ-ին: Էտ տղեն նման բան չի ասել, դա պատրաստված է AI-ով, ինքը` Թաթոյանը, մի քանի անգամ հավաստիացրել է, որ բացառում է համագործակցությունն իշխանությունների հետ:
    Ինքս ուզում եմ, որ Թաթոյանը ևս հաղթահարի շեմը, որովհետև դա ընդհանուր ընդդիմության գործին միայն օգուտ է:
    Եթե նման կեղծիք տեսնեմ, ասելու եմ, որ դա կեղծիք է` անկախ թեկնածուից:

  • Հաջիևի ուղերձները տանող-բերողները հարձակվել են մեզ վրա։Էդմոն Մարուքյան@armgeopo…

    🇦🇲 Հաջիևի ուղերձները տանող-բերողները հարձակվել են մեզ վրա։
    Էդմոն Մարուքյան
    @armgeopolitic

  • Երբ խոսվում է 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» հարցի մասին, շատերս ընկալում…

    💥 Երբ խոսվում է 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» հարցի մասին, շատերս ընկալում ենք դա միայն ֆիզիկական իմաստով: Մինչդեռ այդ հարցը ունի շոշափելիորեն առավել ընդգրկուն մասշտաբ ու մարտահրավեր: Օրերս խոսեցի դրա մասին, որ այդ թեման ունի «ադապտացիոն նախաբանի» մի հսկայական պրոցես: Օրվա թեմայի շրջանակում եմ նաեւ անդրադարձել այդ հարցին, որ թեման անցնելու է փաթեթավորում, ինչպես անցավ միջանցքի թեման, մատուցվելով հայ հանրությանը իբրեւ «Թրիպ»:
    Եվ այս համատեքստում, առանցքային հարց է տնտեսության թեման: Մինչեւ ադրբեջանցիների բուն ֆիզիկական վերադարձը, Իլհամ Ալիեւը վարելու է նրանց համար հայաստանյան տնտեսությունն «ադապտացնելու» քաղաքականություն: Այլ կերպ ասած, ստեղծվելու է նախ այն տնտեսական միջավայրը, որում բնականաբար ապրելու են այդ ադրբեջանցիները, եթե իրականություն դառնա ծրագիրը:
    Իսկ ծրագիրը քայլ առ քայլ դառնում է իրականություն: Շատերին կարող է թվալ, թե Ռուսաստանի հետ ներկայիս «թոհուբոհը» որեւէ կապ չունի այդ ծրագրի հետ: Մինչդեռ այդ «թոհուբոհի» միջոցով խթանվում է հայաստանյան տնտեսական միջավայրի «ադրբեջանահեն տրանսֆորմացիան»: Եվ քաղաքականությունը շարունակվելու է, եթե շարունակվի ներկայիս կառավարող ուժի իշխանությունը: Նախ Հայաստանի տնտեսությունն է ամբողջապես ենթարկեցվելու Ադրբեջանին, եւ հետո արդեն սահուն կերպով տեղի է ունենալու բնակեցումը:

  • Ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն։ Բացարձակ իշխանությունը չարիք է։ …

    Ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ իշխանություն։ Բացարձակ իշխանությունը չարիք է։ Մենք բոլորին հաշվետու ենք դարձնելու իրենց տված խոստումների համար։
    ☑️ Բաժանորդագրվե’ք
    YouTube՝
    👉🏻
    https://clck.ru/3Pkakr
    VK՝
    👉🏻
    https://clck.ru/3QGvcB
    Telegram՝
    👉🏻
    @EDMARUKYAN
    👉🏻
    @EDMARUKYAN_RU