Արման Թաթոյանի նկատմամբ ոչ միայն քաղաքական համակրանք չունեմ, այլև որոշակի հակակր…

Արման Թաթոյանի նկատմամբ ոչ միայն քաղաքական համակրանք չունեմ, այլև որոշակի հակակրանք ունեմ, որովհետև իր մոտեցումները մեծամասամբ չեմ կիսում, բայց այս գրառումն այդ մասին չէ:
Թաթոյանի մասին կեղծ տեսանյութ է պատրաստվել ու տարածվում, թե իբր նա հայտարարել է, որ պատրաստ կլինի միանալ ՔՊ-ին: Էտ տղեն նման բան չի ասել, դա պատրաստված է AI-ով, ինքը` Թաթոյանը, մի քանի անգամ հավաստիացրել է, որ բացառում է համագործակցությունն իշխանությունների հետ:
Ինքս ուզում եմ, որ Թաթոյանը ևս հաղթահարի շեմը, որովհետև դա ընդհանուր ընդդիմության գործին միայն օգուտ է:
Եթե նման կեղծիք տեսնեմ, ասելու եմ, որ դա կեղծիք է` անկախ թեկնածուից:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով