Category: Գեոպոլիտիկա

  • Նույն խնդիրը Տաշիրենց մոտ էլ կա, ի դեպ։ Այնտեղ էլ պաշտոնների բաժանում է սկսվելՈւ…

    Նույն խնդիրը Տաշիրենց մոտ էլ կա, ի դեպ։ Այնտեղ էլ պաշտոնների բաժանում է սկսվել
    Ուրեմն, բոլորդ ականջներիդ օղ արեք․ առուն կթռնեք, նոր կասեք՝ հոպ։ Քանի դեռ չեք թռել, ձեր խնդիրը ընտրությունների վրա կենտրոնանալն է, բացառապես ընտրությունների։
    @armgeopolitic
    Ռոբերտ Քոչարյանի թիմն ու այդ թիմից դուրս եկող արտահոսքները կրկին մեզ նյարդայնեցնում են։ Ինչ-որ մի հիմար ԶԼՄ տեղեկություն է հրապարակել, թե Քոչարյանը ՆԳՆ նախարարի թեկնածու ունի, որը գործող ոստիկան է։ Որտեղի՞ց սրանց այս տեղեկությունը։ Սա ի՞նչ տեղեկություն է։…

  • Ինչո՞ւ հունիսի 7-ին ընտրել համար 17-ինՈրպեսզի Հայաստանը մնա հայկական, մնա հայեր…

    🇦🇲 Ինչո՞ւ հունիսի 7-ին ընտրել համար 17-ին
    Որպեսզի Հայաստանը մնա հայկական, մնա հայերին, լինի անվտանգ, կայուն և զարգացող։
    @armgeopolitic

  • Հայաստանի ՊՆ-ն, որը զինտեխնիկան հանել է Երեւանի փողոցներ եւ պատրաստում է մայիսի…

    💥 Հայաստանի ՊՆ-ն, որը զինտեխնիկան հանել է Երեւանի փողոցներ եւ պատրաստում է մայիսի 28-ի շքերթին, հորդորում է քաղաքացիներին, որ չլուսանկարեն ու տարածեն: Պատկերացնու՞մ եք. զինտեխնիկան ու սպառազինությունը լայնորեն «սփռված» է մայրաքաղաքի փողոցներում՝ այդ թվում հարյուր հազարավոր զբոսաշրջիկների առաջ, որոնցից՝ ով ով է, հազիվ թե պարզ լինի, բայց հորդորում են չլուսանկարել ու չտարածել: 🙂

  • Ռուբիոյի այցի առանձնահատկությունները1. Նախ, այս այցը կդառնա առաջին պետքարտուղարի…

    Ռուբիոյի այցի առանձնահատկությունները
    1. Նախ, այս այցը կդառնա առաջին պետքարտուղարի այցը Հայաստան՝ Հիլարի Քլինթոնի 2014 թվականի այցից հետո։
    2. Սա կարծես կարճատև, առանց գիշերակացի «տրանզիտ» այց է․ պետքարտուղարը վերադառնում է Հնդկաստանից և, Դոնալդ Ռամսֆելդի 1999 թվականի այցի օրինակով, մի քանի ժամ կանցկացնի Երևանում։ Այն ժամանակ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը հանդիպեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ապա՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նախագահական նստավայրում, և գոհ մնաց երկու բանակցություններից էլ։
    3. Ռուբիոն հայաստանյան իր գործընկերոջ հետ 30 րոպեյով կհանդիպի օդանավակայանում, հետո փոխըմբռնման հուշագիր կստորագրի, հետո, միգուցե վարչապետի հետ հանդիպում կունենա կառավարությունում։ Եթե նման հանդիպում չլինի, դա իհարկե էական նշանակություն ունեցող հանգամանք կլինի:
    4. Ամերիկյան օրակարգը Հարավային Կովկասում ունի երկու հիմնական առաջնահերթություն՝ TRIPP նախագծի կյանքի կոչումը և Իրանի շուրջ օղակի սեղմումը։ Ի դեպ, TRIPP-ը նույնպես դիտարկվում է Իրանի նկատմամբ քաղաքականության համատեքստում։
    5. Ռուբիոյի՝ Բաքու չմեկնելը, իմ կարծիքով, այս տեսանկյունից պատահական չէ․ TRIPP-ը անցնում է Հայաստանի տարածքով և առավելապես հայ-ամերիկյան նախագծի բնույթ ունի։ Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է ամերիկացիներին թե՛ TRIPP-ի, թե՛ Իրանի հարցերում, ուստի լրացուցիչ պարզաբանումների կարիք գրեթե չկա։ Հետևաբար, բանակցությունների հիմնական ուշադրությունը, կարծում եմ, կարող է կենտրոնանալ Իրանի շուրջ զարգացումների և TRIPP-ի ապագայի վրա։
    6. Վստահ եմ՝ շատերին հետաքրքրում է նաև՝ արդյոք Ռուբիոն ընտրություններին ընդառաջ ուղիղ ձևով կաջակցի գործող իշխանությանը։ Ես դա հնարավոր եմ համարում, սակայն միայն այդ նպատակով Երևան հաստատ չէր այցելի աշխարհի ամենազբաղված մարդկանցից մեկը։ Այլ հարց է, որ իշխանությունը այս այցը կօգտագործի PR նպատակներով՝ նույնիսկ եթե Ռուբիոն հրապարակային որևէ ուղերձ չհնչեցնի։
    7. Ավելի գլոբալ առումով՝ ԱՄՆ-ն Հայաստանում, բնականաբար, աջակցելու է ցանկացած ուժի, որը առաջ կմղի Հարավային Կովկասում ամերիկյան շահերը՝ անկախ նրանից, թե որը կլինի այդ ուժը։
    8. Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները հակաիրանական որևէ արկածապնդրության մեջ չեն ներքաշվի, քանի որ նույնիսկ Թրամփի վարչակազմը ներքաշվելուց հետո իրավիճակին համահունչ “exit strategy” չի գտնում։
    Սուրեն Սարգսյան
    @armgeopolitic

  • Ընդդիմության լիդերները այսքան ինքնավստահ ու լափառոշ խոսալուց հետո եթե պարտվեն ըն…

    Ընդդիմության լիդերները այսքան ինքնավստահ ու լափառոշ խոսալուց հետո եթե պարտվեն ընտրություններում, ապա ավելի լավ ա մի բան բզբզեն ու զոհվեն բարիկադների վրա, քան թե գնան տուն ու տնեցիքին պատմեն, որ այսքանից հետո Նիկոլը իրենց գուտա արեց…
    Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic

  • Նիկոլ Փաշինյանը «նախկինների» չափ, եթե ոչ ավելի ագահ կերպով օգտագործում է վարչակա…

    Նիկոլ Փաշինյանը «նախկինների» չափ, եթե ոչ ավելի ագահ կերպով օգտագործում է վարչական ռեսուրսը:
    @armgeopolitic
    🇦🇲 Նոր ձայնագրություն․ Մարտունի համայնքի կրթության բաժնից հրահանգել են, որ վերջիններիս տղամարդ աշխատակիցները մասնակցեն ՔՊ-ի մարզային գրասենյակի բացմանը։ Հետո, կանչել են քաղաքապետարան ու հարկադրել, որ իրենց ներկայացնեն անունների ցանկ, թե ովքեր չեն սատարում…

  • Դանիել Իոանիսյանը դիմել է դատարան` ընդդեմ Արման Թաթոյանի գլխավորած ուժի:Իոանիսյ…

    🇦🇲 Դանիել Իոանիսյանը դիմել է դատարան` ընդդեմ Արման Թաթոյանի գլխավորած ուժի:
    Իոանիսյանը մեղադրում է Թաթոյանին Կիրիենկոյից ֆինանսավորվելու մեջ:
    @armgeopolitic

  • Ալկաշ Վիլեն, ալկաշ սեղանակիցներիդ հետ կանգնիր Միքայել Սրբազանի առաջ ու կրկնիր խո…

    Ալկաշ Վիլեն, ալկաշ սեղանակիցներիդ հետ կանգնիր Միքայել Սրբազանի առաջ ու կրկնիր խոսքերդ, որ հոգևորականների հետ դեռ մի բան էլ մեղմ եք եղել: Միայն խոսքով սրբազանը քեզ ու քո նմաններին կոչնչացնի:
    Ալկաշ Վիլենն ու նրա ընկերները, «եղբայրները» հստակ պետք է իմանան, որ կյանքում ամեն ինչի համար միշտ պատասխան տալու պահը գալիս է: Այս պարագայում դա կլինի 2 շաբաթ հետո, 1 տարի, թե 5 տարի հետո, բայց հաստատ գալու է:
    Ալկաշներին պետք է հնարավորություն տանք զբաղվել ալկաշությամբ, ոչ թե գտնվել իշխանության ղեկին:
    @armgeopolitic
    🇦🇲 Միքայել Սրբազանը հետևում է Գյումրիում գտնվող Փաշինյանին և նրա ռեժիմի մյուս անդամներին: @armgeopolitic

  • Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հայկական արտադրանքի 80%-ը իրացվում է Եվրասիական տ…

    🇦🇲 Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հայկական արտադրանքի 80%-ը իրացվում է Եվրասիական տնտեսական միության շուկայում։ Հիմնականում, բնականաբար, Ռուսաստանում։ Պաշտոնական Երևանի վերջին հինգ տարիների վարած քաղաքականությունը վտանգի տակ է դնում Հայաստանից դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը։ Վերջին 5 տարում մեր Կառավարությունը համապատասխան բարեփոխումներ չի իրականացրել, որպեսզի մենք կարողանանք գյուղմթերք արտահանել Եվրոպական միության շուկաներ։
    Էդմոն Մարուքյան
    @armgeopolitic