Չենք ուզում ասել, որ Ալեն Սիմոնյանն ավելի շատ թասիբ ունի, քան շատ ընդդիմադիրներ, բայց հենց ընդդիմության պահվածքն է իրենց դնում մի վիճակի մեջ, որում Ալենը կարող է իրենցից ավելի շատ թասիբ ունենալ․․․ @armgeopolitic
Երեխային արյուն է հարկավոր: Եթե հնարավորություն ունեք` անպայման դոնոր դարձեք:
‼️‼️ Շատ շտապ: #օգնել #տարածել Փոքրիկ Մարիամ Հարությունյանի (5 տարեկան) մոտ ախտորոշվել է լիմֆոմա ( Limfoma (limfaneri onkologia, բերկետի լիմֆոմա) Բուժման ընթացքի համար շտապ անհրաժեշտ է արյան դոնորների օգնությունը։ 🙏 Եթե հնարավորություն ունեք արյուն հանձնելու`…
🇦🇲 Հայկ Մարությանի և Տիգրան Ավինյանի «անակնկալը» Դավթաշենի բնակիչներին․ փոքր տարածքի վրա «խելոքները» շինթույլտվություն են տվել, որպեսզի կառուցվի 3 հատ 30 հարկանի շենք ու կառուցապատող Capital Build ընկերությունն էլ արդեն փակել է տարածքը, որպեսզի սկսի աշխատանքները։ Տվյալ տարածքի հարևանությամբ գտնվող շենքի բնակիչներից է նաև Արփինե Հովհաննիսյանը, որը ահազանգ է հնչեցնում՝ նշելով, որ պատրաստվում է նաև դատական կարգով վիճարկել նման կառուցապատման թույլտվությունը։ Նայում ենք կադրերը ու չենք հասկանում, թե այդ փոքր տարածքում 3 հատ 30 հարկանի շենք ինչպես պետք է վեր խոյանա, ավելին՝ կառուցապատողը նաև փակել է հարևանությամբ գտնվող շենքի բակից մի հատված ու անհնարին դարձրել մեքենաների կայանումն այդտեղ։ Դե այս կառուցապատման բառդակն ու բեսպրեդելը նորություն չէ։ Եթե հնարավոր է դատական կարգով վիճարկել, ապա պետք է դա արվի, մենք էլ ինչով կարող ենք՝ պատրաստ կլինենք օգնել։ Մնում է, որ հենց Դավթաշենի բնակիչներին ևս անհանգստացնի այս հարցը ու նրանք իրենց բողոքի ձայնը բարձրացնեն։ @armgeopolitic
🔴🇷🇺🇦🇲Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը։ Նրանք քննարկել երկու երկրների փոխգործակցության հարցեր, հայտնում է ՌԴ կառավարությունը։ @armgeopolitic
Հատված ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ճեպազրույցից Լրագրող – TRIPP-ի իրականացման դեպքում ԵԱՏՄ կանոնները և տարանցման կարգավորումները ինչպե՞ս է պատկերացնում Երևանը։ Դա իրականացվելու է այդ կառույցի կանոններին համապատասխան, թե՞ ինչպես։ Մնացական Սաֆարյան – Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, և տարանցման կանոնները ԵԱՏՄ գործում են մեր տարածքում։ Լրագրող – Այդ թվում TRIPP-ը լինելու՞ է ԵԱՏՄ կարգավորումներով։ Մնացական Սաֆարյան – Այո։ Հետաքրքիր է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղյա՞կ է, որ իր անունը կրող TRIPP նախագիծը մտցվել է ԵԱՏՄ-ի ծրագրերի մեջ։ Ամենայն հավանականությամբ, նրա համար էլ սա նորություն կլինի։ Էդմոն Մարուքյան @armgeopolitic