Հայկ Մարությանի և Տիգրան Ավինյանի «անակնկալը» Դավթաշենի բնակիչներին․ փոքր տարած…

🇦🇲 Հայկ Մարությանի և Տիգրան Ավինյանի «անակնկալը» Դավթաշենի բնակիչներին․ փոքր տարածքի վրա «խելոքները» շինթույլտվություն են տվել, որպեսզի կառուցվի 3 հատ 30 հարկանի շենք ու կառուցապատող Capital Build ընկերությունն էլ արդեն փակել է տարածքը, որպեսզի սկսի աշխատանքները։
Տվյալ տարածքի հարևանությամբ գտնվող շենքի բնակիչներից է նաև Արփինե Հովհաննիսյանը, որը ահազանգ է հնչեցնում՝ նշելով, որ պատրաստվում է նաև դատական կարգով վիճարկել նման կառուցապատման թույլտվությունը։
Նայում ենք կադրերը ու չենք հասկանում, թե այդ փոքր տարածքում 3 հատ 30 հարկանի շենք ինչպես պետք է վեր խոյանա, ավելին՝ կառուցապատողը նաև փակել է հարևանությամբ գտնվող շենքի բակից մի հատված ու անհնարին դարձրել մեքենաների կայանումն այդտեղ։
Դե այս կառուցապատման բառդակն ու բեսպրեդելը նորություն չէ։ Եթե հնարավոր է դատական կարգով վիճարկել, ապա պետք է դա արվի, մենք էլ ինչով կարող ենք՝ պատրաստ կլինենք օգնել։ Մնում է, որ հենց Դավթաշենի բնակիչներին ևս անհանգստացնի այս հարցը ու նրանք իրենց բողոքի ձայնը բարձրացնեն։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով