Category: Գեոպոլիտիկա

  • «Երևի թյուրիմացություն է եղել». Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին. հուլիս…

    🇦🇲 «Երևի թյուրիմացություն է եղել». Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին. հուլիսին Երևանում համերգ չի լինի:
    @armgeopolitic

  • Երբ ես էի ԲՈՒՀ ընդունվում, իմ ֆակուլտետում ուսման վարձը մոտ 500 հազար դրամ էր, հ…

    Երբ ես էի ԲՈՒՀ ընդունվում, իմ ֆակուլտետում ուսման վարձը մոտ 500 հազար դրամ էր, հիմա նույն ֆակուլտետի վարձն արդեն 900 հազար դրամից ավել է ու ամեն տարի աճում է, մյուս ֆակուլտետներում ևս միջին վարձը արդեն 800 — 900 հազար դրամ է ու սա իսկապես լուրջ բեռ է մարդկանց համար, որովհետև մենք այս երկրում ենք ապրում ու գիտենք, որ շատ մարդիկ ուղղակի չունեն այս վարձը տալու հնարավորություն, չնայած ունեն շատ տաղանդավոր և խելացի երեխաներ։
    Ցանկացած ուսանող գիտի, զգացել է, թե ուսման վարձը ինչ բեռ է դառնում իր ու իր ընտանիքի համար։ Ինքս ուսանող ժամանակ աշխատել եմ, որպեսզի օգնեմ ծնողներիս վճարել ուսմանս վարձը, ինչպես շատ ուսանողներ ու կոնկրետ տղաների պարագայում բանակից վերադառնալուց հետո ուղղակի չի ստացվում տեսնել ծնողի չարչարանքը, անընդհատ տանից գումար վերցնել, գնալ դասի ու փորձում ես գտնել ցանկացած աշխատանք, որ գոնե քո «ձեռքի ծախսը» դու հոգաս ու դա ազդում է նաև քո ուսման որակի վրա, որովհետև շատ բաներ սկսում ես չհասցնել, բացեր են մնում։
    Շատ կարևոր եմ համարում, որ անվճար բարձրագույն կրթության դրույթը շատ է շրջանառվում այս նախընտրական փուլում ու գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերն այս կամ այն չափով դա ընդգրկել են իրենց ծրագրում։ Կենացային տրամաբանությունից դուրս ինձ համար կոնկրետ բովանդակային ծրագիրը ներկայացրել է «Հայաստան» դաշինքը, մասնավորապես, Աննա Գրիգորյանն է հենց այս հարցով զբաղվում, ինքն էլ հենց կրթության ոլորտի մասնագետ է։ Ու խոսքը նրա մասին չէ, որ ԲՈՒՀ-ի դռները բացվի բոլորի առաջ, հատուկ ընդունելության մեխանիզմ կգործի, որ մարդիկ գիտելիքը ունենալու, քննությունը հանձնելու դեպքում ստանան այդ անվճար ուսումը ստանալու հնարավորությունը ու չմտածեն, թե որտեղից վարձը հայթհայթեն։ Վարձերը կսուբսիդավորվեն պետության կողմից ու բյուջեում այդ գումարները հաստատ կգտնվեն։
    Սա իսկապես կարևոր հարց է ու կուզեի, որ բացի քաղաքական հարցերից, մարդիկ նման ծրագրային դրույթներին ևս ուշադրություն դարձնեին։ Ի դեպ, եթե հարցեր ունեք, ավելի մանրամասն կցանկանաք ինչ-որ բան իմանալ, կարող եք գրել մեկնաբանություններում, վստահ եմ՝ Աննան ինքն էլ սիրով կպատասխանի բոլոր հարցերին։ Նաև Ձեր կարծիքն է կարևոր այս ծրագրի հետ կապված, դա էլ կխնդրեմ գրեք, որովհետև բոլորդ էլ կամ եղել եք ուսանող կամ տանը ունեք ուսանող:
    Photo

  • Սերժ Սարգսյանի հետ շփումներ չունեմ 2009 թվականի աշնանից: Որոշ որոշումների ու քա…

    🇦🇲 Սերժ Սարգսյանի հետ շփումներ չունեմ 2009 թվականի աշնանից: Որոշ որոշումների ու քայլերի հետ համաձայն չէի, փորձում էի դրա մասին ասել, հետո տեսա, որ դա ոչինչ չի փոխում, ինչից հետո սկսեցի նաև հրապարակային կարծիք արտահայտել ու սա բերեց հարաբերությունների որոշակի լարվածության:
    Մինչև 2018 թվականը Սերժ Սարգսյանին տեսել եմ 4-5 անգամ, ոչ ավել` տարբեր միջոցառումների ժամանակ:
    Ռոբերտ Քոչարյան
    @armgeopolitic

  • Հաղորդվում է, որ Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Դոնալդ Թրամփը …

    🇮🇷🇺🇸 Հաղորդվում է, որ Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Դոնալդ Թրամփը հաստատել է, որ կա գրեթե համաձայնեցրած համաձայնագրի տեքստ:
    @armgeopolitic

  • Ով քվեարկում է Փաշաևի համար` քվեարկում է Ալիևի համար: Հունիսի 7` համար 17:Ռոբեր…

    🇦🇲 Ով քվեարկում է Փաշաևի համար` քվեարկում է Ալիևի համար: Հունիսի 7` համար 17:
    Ռոբերտ Քոչարյան
    @armgeopolitic

  • Իշխանություններն ասում են, որ Քոչարյաններն են անում այնպես, որ հայ արտադրողները…

    🇦🇲 Իշխանություններն ասում են, որ Քոչարյաններն են անում այնպես, որ հայ արտադրողները խնդիրներ ունենան Ռուսաստանում։ Իհարկե, ստում են, ինչպես մյուս բոլոր հարցերում, բայց եթե, ըստ իրենց, Հայաստանում կա ինչ-որ մեկը, որը կարող է նման խնդիրներ ստեղծել, ապա իրենք իրենց պետք է հարց տան՝ բա էլ ու՞մ է պետք նման իշխանությունը։
    Լևոն Քոչարյան
    @armgeopolitic

  • Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց:@armgeopolitic…

    🇦🇲 Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց:
    @armgeopolitic

  • Հայ մայրը մոտեցել է Փաշինյանին, որ շնորհակալություն հայտնի որդու և ամուսնու մահվ…

    Հայ մայրը մոտեցել է Փաշինյանին, որ շնորհակալություն հայտնի որդու և ամուսնու մահվան համար: Ու ինքը մոտեցել է, որ հենց դա ասի:
    Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչ հոգեվիճակում է այս կինը:
    Սա նույն է, եթե 1915թ. ի Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած մի կին շնորհակալություն հայտներ Թալեաթին, որ որդուն ու ամուսնուն մորթել են, իսկ ինքը ողջ է մնացել:
    Երբ պիտի ավարտվի քարոզարշավը, որ էլ չտեսնենք ու չլսենք էս ամենը:
    Լիա Սարգսյան
    @armgeopolitic

  • Կարող ա՝ 2 ամիս հետո էլ ասի՝ Երևանն Ադրբեջան ա ու վերջ. Գագիկ ԾառուկյանԱվելին կա…

    ‼️Կարող ա՝ 2 ամիս հետո էլ ասի՝ Երևանն Ադրբեջան ա ու վերջ. Գագիկ Ծառուկյան
    Ավելին կարդալ՝ կայքում

    Կարող ա՝ 2 ամիս հետո էլ ասի՝ Երևանն Ադրբեջան ա ու վերջ. Գագիկ Ծառուկյան

    Այս ընթացքում ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվել, բայց ես շատ լավ ու ամուր կապեր ունեմ Ռուսաստանի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ մարզական աշխարհի ղեկավարության հետ։ «Բարգավաճ Հայաստանը&a…

  • Այսօր իմ հարազատ Աբովյան քաղաքում կրկին դանակահարության դեպք է եղել․ «Լվա ինքդ»-…

    Այսօր իմ հարազատ Աբովյան քաղաքում կրկին դանակահարության դեպք է եղել․ «Լվա ինքդ»-ում վիճաբանություն է առաջացել, մասնակիցներից մեկը հանել ու դանակահարել է մյուսին։
    Ես կոնկրետ իմ քաղաքի վրա եմ դա զգում, բայց ամբողջ հանրապետությունն է թաղված սրա մեջ ու դեպքերը միայն շատանում են, ամեն մեկը մոտը դանակ է պահում ու գտնում է, որ ցանկացած հարմար պահի կարող է հանել ու դա կիրառել։
    Ես չեմ ուզում, որ ինձ, ձեզ, մեր հարազատին, ընկերոջը մի հատ սիգնալի, մի հատ հայացքի համար դանկեն։ Սրա վերջը պետք է տանք ու խիստ կարգուկանոն հաստատենք, չափազանց խիստ կարգուկանոն, իսկ այս իշխանությունների օրոք բառդակը երկրում միայն խորանում է։