Category: Գեոպոլիտիկա

  • Իրանի հզոր ժողովուրդը նախկինի պես վճռականորեն կմերժի ներքին գործերին ցանկացած մ…

    🇮🇷 Իրանի հզոր ժողովուրդը նախկինի պես վճռականորեն կմերժի ներքին գործերին ցանկացած միջամտություն։ Մեր զինված ուժերը գտնվում են մարտական պատրաստության վիճակում և հստակ գիտեն, թե որտեղ պետք է հարված հասցնել Իրանի ինքնիշխանության խախտման դեպքում։
    Իրանի ԱԳՆ
    @armgeopolitic

  • Ընդդիմադիր դաշտի մեր հարգարժան գործընկերները պետք է հասկանան, որ երբ իրենք շրջու…

    Ընդդիմադիր դաշտի մեր հարգարժան գործընկերները պետք է հասկանան, որ երբ իրենք շրջում են 70 հազար, 80 հազար, 100 հազար դոլար արժողությամբ մեքենաներով, դա խնդիր է։ Խնդիր է, որովհետև մարդիկ դա տեսնում են ու իրենց համար կարևոր է դառնում դա, ոչ թե այն «ազգափրկիչ» գաղափարները, որոնցով իրենք հանդես են գալիս։

  • Իրանի իշխանությունները դատապարտում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարար…

    🇮🇷🇺🇸 Իրանի իշխանությունները դատապարտում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները՝ դրանք որակելով «ուղղակի միջամտություն իսլամական հանրապետության ներքին գործերին»։
    @armgeopolitic

  • «Գեոպոլիտիկա»-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը…

    🔴🇦🇲 «Գեոպոլիտիկա»-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՉԻ ԼԻՆԵԼՈՒ «Մեր Ձևով» շարժման վարչապետի թեկնածուն:
    Կարապետյանը, հաշվի առնելով անցյալի դառը փորձը, հրաժարվել է կրկին ներքաշվել Հայաստանի ներքաղաքական գործընթացների մեջ։
    @armgeopolitic

  • Հիշեցնենք, որ ավելի վաղ «Չաղ Ռուստամը», ըստ տեղեկությունների, կազմակերպել էր մեկ…

    Հիշեցնենք, որ ավելի վաղ «Չաղ Ռուստամը», ըստ տեղեկությունների, կազմակերպել էր մեկ այլ քրեական հեղինակության՝ «Ֆազի» սպանությունը։ @armgeopolitic

  • Իրանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկման եւ տնտեսական խնդիրների պատճառով բողո…

    💥 Իրանում ազգային արժույթի կտրուկ արժեզրկման եւ տնտեսական խնդիրների պատճառով բողոքի ակցիաներ են: Իրանը պարբերաբար բախվում է սոցիալլական բողոքի այդ ալիքներին, ինչը ունի բնականաբար միանգամայն օբյեկտիվ հիմքեր, որովհետեւ պատժամիջոցների ներքո գտնվող երկրի տնտեսական վիճակն իհարկե հեշտ չէ:
    Միեւնույն ժամանակ, անկասկած է նաեւ, որ Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին այն դերակատարները, որոնց համար Իրանում իրավիճակը «ճոճելը» նպատակ է եւ ձգտում:
    Սակայն այդ իմաստով իհարկե տրամաբանական է հնչում Իրանի նախագահի գնահատականը, որ եթե կան այդպիսի խնդիրներ ու հանրային դժգոհություն, ապա պետք է գտնել լուծումները, այլ ոչ թե մեղավոր հռչակել արտաքին ուժերի:
    Համենայն դեպս, այստեղ կա մեկ բանաձեւ՝ եթե որեւէ կառավարություն որեւէ խնդրի պատասխանատվություն բարդում է ինչ որ արտաքին ուժերի վրա, ապա դա բացում է ցանկացած հարցում մանիպուլյացիայի լայն դաշտ: Կառավարման արդյունավետության պատասխանատվությունը մշտապես պետք է լինի կառավարության դաշտում:
    Եթե հանրությունները թույլ են տալիս իրենց շեղել «հիբրիդային հարձակումների» մասին մոգոնումներով, ապա հայտնվում են մի ծուղակում, որից չկա ելք: Եվ պետությունն է հայտնվում այդպիսի ծուղակում:
    Ու սա չի վերաբերում միայն Իրանին, այլ, օրինակ, նաեւ Հայաստանին: Մենք տեսնում ենք, որ կառավարության հասցեին ցանկացած ընդդիմախոսություն որակվում է իբրեւ «գործակալություն»:
    Մինչդեռ, արրդյունավետ կառավարությունը քաղաքացիների բերանը փակող կառավարությունը չէ, այլ խնդիրները լուծող կառավարությունը, որն այդ կերպ արտաքին ուժերի համար չեզոքացնում է երկրների ներսում եղած խնդիրները օգտագործելու հնարավորությունները:

  • Եթե Իրանը կրակի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ինչպես նրանց սովորական պ…

    🔴🇺🇸🇮🇷 Եթե Իրանը կրակի և դաժանորեն սպանի խաղաղ ցուցարարներին, ինչպես նրանց սովորական պրակտիկան է, Ամերիկայի Միացյալ Նահանգները կհասնի նրանց օգնության: Մենք պատրաստ ենք գործել և լիակատար մարտական ​​պատրաստվածության մեջ ենք:
    Դոնալդ Թրամփը՝ Իրանում ընթացող բողոքի ակցիաների մասին
    @armgeopoliitc

  • Ամբողջ 2025 թվականի ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի տարածքից կարողացել է օկուպա…

    🇷🇺🇺🇦 Ամբողջ 2025 թվականի ընթացքում Ռուսաստանը Ուկրաինայի տարածքից կարողացել է օկուպացնել ընդամենը 4336 քառակուսի կիլոմետր։
    Սա ավելի քիչ է, քան ՀՀ ամբողջ Սյունիքի մարզի տարածքը։
    Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ չնայած ռուսական կողմը հայտարարում է ռազմի դաշտում հաջողությունների մասին, այնուամենայնիվ, պատերազմը «կանգնած» է ու էական առաջխաղացում, որը կարող է բեկում մտցնել պատերազմում, ռուսական բանակը չի ունենում:
    @armgeopolitic

  • Առանձին շնորհավորանք եմ հղում քաղաքական դրդապատճառներով բանտում գտնվող մեր հայրե…

    Առանձին շնորհավորանք եմ հղում քաղաքական դրդապատճառներով բանտում գտնվող մեր հայրենակիցներին։
    Ամերիկյան բանտում գտնվող Վարդան Ղուկասյանից մինչև ԿԳԲ-ի պադվալում գտնվող սրբազաններ, Գյումրիի քաղաքապետ Ղուկասյան ու Արմավիր ՔԿՀ-ում գտնվող բլոգերներ Նարեկ Սամսոնյան ու Վազգեն Սաղաթելյան։ Բոլորի անունները չենք կարող թվել, քանակը իսկապես շատ է, թող ներողամիտ լինեն, սակայն անկախ քաղաքական այս կամ այն հարցում տարաձայնություններից, ջերմորեն շնորհավորում եմ ու մաղթում ազատություն, իսկ նրանց ընտանիքներին` ուժ և ամրություն։

  • Քարտեզում ներկայացված են Իրանի այն շրջանները, որտեղ այժմ տեղի են ունենում բողոք…

    🇮🇷 Քարտեզում ներկայացված են Իրանի այն շրջանները, որտեղ այժմ տեղի են ունենում բողոքի ակցիաներ ազգային արժույթի արժեզրկման ու երկրում համատարած թանկացումների ֆոնին։
    @armgeopolitic