Category: Գեոպոլիտիկա

  • Տեղեկություններ կան, որ սահմանազատման-սահմանագծման արդյունքում տեղի է ունենալու…

    🇦🇲 Տեղեկություններ կան, որ սահմանազատման-սահմանագծման արդյունքում տեղի է ունենալու անկլավների փոխանակում, ինչի մասին վերջերս հայտարարում են նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները:
    Սա շատ մտահոգիչ է, քանի որ մենք ստիպված կլինենք Վայոց Ձորի, Սյունիքի և Իրանի հետ կապվել շրջանցիկ Վեդի-Լանջառ ճանապարհով, իսկ Ազատամուտից դեպի Կայան և Այգեհովիտ ճանապարհը թողնել և կառուցել նոր ճանապարհ:
    Վերին Ոսկեպարը վերադարձնելու դեպքում Իջևան-Նոյեմբերյան կապը պահպանվում է գործող ճանապարհով, քանի որ այն ՀՀ տարածքում է, բայց եթե ադրբեջանցիները վերադառնալու են Վերին Ոսկեպար, ապա նրանց ճանապարհ է տրվելու:
    Անկլավների փոխանակումը մեզ համար միայն ու միայն գլխացավանք է դառնալու:
    Ժամանակին, երբ գրում էինք կամ գրվում էր, որ անկլավների փոխանակում է կատարվելու, իշխանությունները նյարդային և թիրախավորված արշավ էին իրականացնում՝ մեզ մեղադրելով ադրբեջանական նարատիվները Հայաստանում տարածելու մեջ: Այսօր, ընդամենը 3-4 տարի անց, հենց իշխանություններն են հայտարարում, որ տեղի է ունենալու անկլավների փոխանակում, ընդ որում օգտագործում են “Արծվաշենը վերադարձնում ենք” ինքնագովերգող ոճը:
    Լրագրող Թաթուլ Հակոբյան
    @armgeopolitic

  • «Բոլորը նույնն են» արտահայտությունը ընդամենը մի բանի մասին է՝ «թող մնա Նիկոլ Փ…

    🔥 «Բոլորը նույնն են» արտահայտությունը ընդամենը մի բանի մասին է՝ «թող մնա Նիկոլ Փաշինյանը»: Հարգելի «բոլորը նույնն են» դիրքորոշման կրողներ, դա բնականաբար ձեր իրավունքն է, բայց իրացրեք այդ իրավունքը առավել ազնիվ եւ հայտարարեք, որ նախընտրում եք Նիկոլ Փաշինյանի կառավարման շարունակություն, ու պարզապես ազնվորեն գնացեք ու ստանձնեք այդ կառավարման համար ձեր բաժին պատասխանատվությունը՝ ձեր քվեով:
    Կրկնեմ, Հայաստանում ստանդարտ իրավիճակ է, արդյունավվետ եւ անարդյունավետ ուժերի միջեւ, լավ եւ վատ խոստումների միջեւ ընտրության հարց չէ: Հայաստանում հարց է՝ ընդհատել ազգային ու պետական նկարագրի ապաբարոյականացման, ապաարժանապատվականացման, Հայաստանն Ադրբեջանին ենթակա կազմավորման վերածելու քաղաքականությունը:
    Դուք համարում եք, որ ի՞նչ ուժ էլ հաղթի լինելու է նու՞յնը: Ապացուցեք գործով: Այսինքն, քվեարկեք հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունեցող ուժի օգտին, թող այյդ ուժը ձեւավորի կառավարություն, ու, եթե շարունակի նույն քաղաքականությունը, եթե չփոխվի ոչինչ, ապա դուք բոլորին կասեք՝ «տեսա՞ք, որ ասում էինք»: Եվ այդ ժամանակ «բոլորը նույնն են» ձեր փաստարկը կդառնա առավել ուժեղ, առավել համոզիչ, պարզապես՝ առարկայական:
    Չէ՞ որ հակառակ պարագայում, եթե մնում է Փաշինյանի կառավարությունը, միեւնույն է շարունակվում է այն, ինչ կա: Եվ, եթե փոխարինողն էլ՝ ըստ ձեր մոտեցման, շարունակելու է նույնը, հետեւաբար փոխելով ոչ միայն չեք կորցնում ոչինչ, այլ նաեւ ձեռք եք բերում ձեր դիրքորոշումը առարկայորեն փաստարկելու ծանրակշիռ հնարավորություն:
    Հետեւաբար, գործեք ռացիոնալ հենց ձեր իսկ դիրքորոշման տրամաբանության տեսանկյունից եւ ապացուցելու համար, որ «բոլորը նույնն են», գնացեք եւ քվեարկեք հաղթելու մեծ հնարավորություն ունեցող ուժին կամ ուժերից որեւէ մեկին: Քվեարկեք ու հետո «ապացուցեք», որ «բոլորը նույնն են»:

    Կրկնեմ, կարծում եմ, համոզված եմ, որ դուք նվազագույն ռացիոնալություն ունեք պատկերացնելու համար, որ առկա իրավիճակում չկա այլ տարբերակ՝ կամ մնում է նույն իշխանությունը, կամ ընդդիմության առաջատար հնարավորություններ ունեցող ուժերի միջոցով փոխվում է այդ իշխանությունը: Որեւէ այլ երրորդ տարբերակ պարզապես «տեսական ռոմանտիկա է»:

  • Google Maps-ում հայկական Տիգրանաշեն գյուղի անվանումը փոխվել է և դարձել ադրբեջանա…

    Google Maps-ում հայկական Տիգրանաշեն գյուղի անվանումը փոխվել է և դարձել ադրբեջանական Karki։
    Նիկոլի աջակիցներ՝ գրառումները «լայքողներից» մինչև քվե տվողներ, իմացեք, որ սա նաև ձեր շնորհիվ է։
    Մեսրոպ Եսայան
    @armgeopolitic

  • Դու էս ժողովրդից ի՞նչ ես ուզում, Միքայել Մինասյան: Աներոջդ գլուխը կերար, կործանե…

    Դու էս ժողովրդից ի՞նչ ես ուզում, Միքայել Մինասյան: Աներոջդ գլուխը կերար, կործանեցիր, մի ամբողջ իշխանություն քանդեցիր քո մեծամիտ ամբիցիաների պատճառով, ղեկավար էիր ուզում դառնալ:
    Եթե պարտված Քոչարյանը կենդանի էլ չլինի, ընդդիմադիր մյուս բոլոր ուժերը վերանան էլ, դու հայկական քաղաքական կյանքում տեղ չես ունենալու, այ թռած տղա:
    Քոչարյան Ռոբերտին շատ մարդիկ չեն սիրում, չեն ընդունում ու չեն ընտրելու երբեք, բայց հարգում են նրա համար, որ քո նման թռած չի մնացել ու վերադարձել է Հայաստան` գիտակցելով, որ կալանավորվելու է:
    Այ թռած տղա, արի Հայաստան:
    @armgeopolitic

  • Նիկոլ Փաշինյանին մոտեցած Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով։@armgeopolitic…

    🇦🇲 Նիկոլ Փաշինյանին մոտեցած Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով։
    @armgeopolitic

  • Հայաստանում բարձրագույն կրթությունը լինելու է անվճար. երաշխավորում է Ռոբերտ Քոչ…

    🇦🇲 Հայաստանում բարձրագույն կրթությունը լինելու է անվճար. երաշխավորում է Ռոբերտ Քոչարյանը:
    @armgeopolitic

  • Բա չիմացաք, Դավալուի քաղաքական մտքի հանճար, «Պուտինն է մեղավոր» վեպի հեղինակ Արա…

    Բա չիմացաք, Դավալուի քաղաքական մտքի հանճար, «Պուտինն է մեղավոր» վեպի հեղինակ Արամ Զավենիչը հայկական Ջեյմս Բոնդի ոճով վերլուծել է Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցողը ու հանգել եզրակացության, որ Կարապետյանի դեմ «նավոդկան» տվել է Քոչարյանը 😂
    @armgeopolitic

  • Եկեք ինքներս մեզ խոստանանք, որ երբևէ անասուն չենք դառնա ու որևէ մեկին չենք հարց…

    🇦🇲 Եկեք ինքներս մեզ խոստանանք, որ երբևէ անասուն չենք դառնա ու որևէ մեկին չենք հարցնի, թե ինչու ինքն ու իր երեխաները չեն զոհվել պատերազմում:
    Կարպիս Փաշոյան
    @armgeopolitic

  • Սուրեն Պապիկյան, դու Հայաստանի՞ պաշտպանության նախարարն ես, թե՞ Ադրբեջանի:Իշխան …

    🇦🇲 Սուրեն Պապիկյան, դու Հայաստանի՞ պաշտպանության նախարարն ես, թե՞ Ադրբեջանի:
    Իշխան Սաղաթելյան
    @armgeopolitic

  • Էրդողանը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են թուրք-ամերիկյան հարաբեր…

    🇹🇷🇺🇸 Էրդողանը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր
    Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Սիրիայում կայունության ամրապնդումը կարևոր ձեռքբերում է ողջ տարածաշրջանի համար, ինչպես նաև ընդգծել է Լիբանանում իրավիճակի հետագա վատթարացման կանխման անհրաժեշտությունը։
    Առաջնորդները նաև քննարկել են Անկարայում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստումը։
    @armgeopolitic