Category: Գեոպոլիտիկա

  • Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Միխա…

    🔴🇷🇺🇦🇲 Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը։ Նրանք քննարկել երկու երկրների փոխգործակցության հարցեր, հայտնում է ՌԴ կառավարությունը։
    @armgeopolitic

  • Հատված ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ճեպազրույցիցԼրագրո…

    Հատված ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ճեպազրույցից
    Լրագրող
    – TRIPP-ի իրականացման դեպքում ԵԱՏՄ կանոնները և տարանցման կարգավորումները ինչպե՞ս է պատկերացնում Երևանը։ Դա իրականացվելու է այդ կառույցի կանոններին համապատասխան, թե՞ ինչպես։
    Մնացական Սաֆարյան
    – Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, և տարանցման կանոնները ԵԱՏՄ գործում են մեր տարածքում։
    Լրագրող
    – Այդ թվում TRIPP-ը լինելու՞ է ԵԱՏՄ կարգավորումներով։
    Մնացական Սաֆարյան
    – Այո։

    Հետաքրքիր է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղյա՞կ է, որ իր անունը կրող TRIPP նախագիծը մտցվել է ԵԱՏՄ-ի ծրագրերի մեջ։
    Ամենայն հավանականությամբ, նրա համար էլ սա նորություն կլինի։
    Էդմոն Մարուքյան
    @armgeopolitic

  • Իսկ կարողա՞ նաև TRIPP-ում ռուս սահմանապահներ էլ են լինելու, բայց դրա մասին դեռ չ…

    Իսկ կարողա՞ նաև TRIPP-ում ռուս սահմանապահներ էլ են լինելու, բայց դրա մասին դեռ չեք ասում։
    Այ ինքնիշխանություն ենք ասել…
    @armgeopolitic
    🇦🇲🇺🇸🇷🇺 TRIPP-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով, այս պահին ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է: ՀՀ ԱԳՆ @armgeopolitic

  • Այսօր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը…

    Այսօր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը հայտնել է, որ Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի  հետ համատեղ  անհայտ կորած անձանց հաշվառման տեղեկատվական միասնական համակարգ են ստեղծում` IDMS։ Եվ ամենաուշագրավն այն է, որ IDMS-ի սերվերներն Ադրբեջանի տարածքում են տեղակայվելու։
    Այնուհետև Հասանովը հայտարարել է, որ ինչպես Ադրբեջանի քաղաքացիները, այնպես էլ ՀՀ քաղաքացիները կարող են կոնֆիդեցիալ տեղեկություններ հայտնել անհայտ կորած անձանց վերաբերյալ, նրանց հուղարկավորման հնարավոր վայրերի։
    Հ.Գ. Սա, իհարկե, իր մեջ այլ ռիսկեր է պարունակում, և այստեղ հեռահար նպատակ կա։
    Վաղվանից փորձենք հասկանալ մեր ԱԱԾ֊ի դերակատարումը, որը դուրս է մնացել այս դեպքում։

  • Դե չէ, էս խուլիգանները չեն հանգստանալու, չեն հանգստանալու, քանի դեռ Հայաստանը չո…

    Դե չէ, էս խուլիգանները չեն հանգստանալու, չեն հանգստանալու, քանի դեռ Հայաստանը չունի այնպիսի ՆԳ նախարար, որ զենք հանելուց, դանակ հանելուց կամ ինչ-որ ռազբորկա սկսելուց առաջ մտքի ծայրներով անցնի, թե ինչ տեղի կունենա իրենց հետ:
    Քրեական տարրերին պետք է ոչնչացնել ու մաքրել երկիրը: Մեր հաշվարկներով` 6 ամսից 1 տարի է հարկավոր հանրապետության ամբողջ տարածքում լիարժեք կարգուկանոնի հաստատման համար, իսկ դա անելու ձևերը հայտնի են, այս պահին դա անելու քաղաքական կամքը չկա:
    @armgeopolitic
    🇦🇲 Երևանում պարեկները կանխել են «Ավարայրի ճակատամարտը»․ «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ վնասազերծել են կռվի մասնակիցներին․ կա 5 վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքերով բիտա, հեռախոսներ, դանակ ու թմրանյութ: Shamshyan.com @armgeopolitic

  • Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը խախ…

    🇮🇷🇺🇸 Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի։
    @armgeopolitic

  • NYT-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփն առաջ է մղում հետախուզական տվյալների միասնակ…

    NYT-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփն առաջ է մղում հետախուզական տվյալների միասնական բազայի գաղափարը։
    Այսինքն, Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները ստեղծեն տվյալների միասնական բազա օտարերկրյա լրտեսության բոլոր օբյեկտների վերաբերյալ, այդ թվում` լրտեսության մեջ կասկածվողների, հետախուզության աշխատակիցների, հաքերների, հանցավոր խմբավորումների և ԿՀՎ պոտենցիալ գործակալների։
    Լրատվամիջոցի փոխանցամամբ,
    ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը կարծում է, որ այդպիսի ցուցակը կբարելավի կոորդինացումը և կկանխի գերատեսչությունների գործողությունների անհամաձայնեցվածությունը։
    Մինչդեռ Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Կենտրոնական հետախուզական վարչության բարձրաստիճան պաշտոնյաները դիմադրում են՝ պնդելով, որ կոնֆիդենցիալ տեղեկատվության կենտրոնացումը կարող է հանգեցնել գաղտնի օպերացիաների, հետաքննությունների բացահայտմանը կամ գաղտնազերծմանը և մեծացնել տվյալների արտահոսքի կամ ապօրինի օգտագործման ռիսկը։

  • Իսկ եթե առանց կատակի, ապա սա ընդամենը ցույց է տալիս, թե ինչ որակի է պետական կառա…

    Իսկ եթե առանց կատակի, ապա սա ընդամենը ցույց է տալիս, թե ինչ որակի է պետական կառավարումը ու ինչ է կատարվում բոլոր ոլորտներում` Facebook-ում տեղադրելու համար նկարվող գեղեցիկ reel-երից դուրս:
    Այսինքն, կա reel-ային իրականություն ու իրական իրականություն:
    Էլ չենք խոսում նրա մասին, թե նման «որակյալ» աշխատանքի համար որքան փող է գռփվում բյուջեից ու որքան անհարմարություն է պատճառվում քաղաքացուն, և ոչ մի պատասխան տվող չկա դրա համար:
    @armgeopolitic
    Ավետ Ավետիսյան փողոցը, որը 2 օր առաջ էին բացել, նորից փակել են ու նոր փռած ասֆալտը նորից քերում են, որ նորն անեն: Ասում է` մեջը մարդ են մոռացել 🤷‍♂️ @armgeopolitic

  • Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթափա Խամանեիի անունից տարածվել է հայտարարություն, որ ն…

    🇮🇷🇺🇸 Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթափա Խամանեիի անունից տարածվել է հայտարարություն, որ նա սպասում է ԱՄՆ-ի կողմից իր պարտավորությունների կատարմանը։
    @armgeopolitic

  • ՍԴ որոշումից հետո համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին, որից հետո հաջորդ քայլերը …

    🇦🇲 ՍԴ որոշումից հետո համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին, որից հետո հաջորդ քայլերը կանենք:
    Սամվել Կարապետյան
    @armgeopolitic