Ոչ միայն բացառված չէ, այլև հավանականությունը շատ բարձր է, որ հաջորդ կալանավորվողը կլինի Ռոբերտ Քոչարյանը: Դե բացի Փաշինյան Նիկոլից, նման ցանկություն ունի նաև Ալիև էֆենդին, իսկ Ալիև էֆենդու համար, եթե Քոչարյանը «խոչընդոտ» է խաղաղության ճանապարհին, նրան պետք է ուղարկել բանտ: Գուցե, նրան նույնպես տապալեն գետնին, Ալիև էֆենդին դրանից մեծ բավականություն կստանա:
Այնուամենայնիվ, Քոչարյանի պարագան մի փոքր այլ է ու այստեղ կան նաև այլ ռիսկեր այս պահին նրան կալանքի տանելու համար: Ծառուկյանի կալանքն այդ համատեքստում կարող ենք կոչել «գծերի ստուգում»:
Հետաքրքիր մարդ է Քոչարյան Ռոբերտը, համառորեն մնում է քաղաքական դերակատար այն պարագայում, երբ իր դեմ միավորված էին թե´ իշխանությունը, թե´ ընդդիմությունը ու կրկին հաշվարկը չաշխատեց, երբ նման պայմաններում իր թիմը մտավ ԱԺ:
Դե իսկ Քոչարյան Լևոնի ճակատագիրն էլ այսպես դասավորվեց, մեծ բեռ է ուսերին, լավ օրից չէ, որ մտավ քաղաքականություն, բայց ջուրը մտնողը թրջվելուց չի վախենում, ինչպես ասում են:
@armgeopolitic