Category: Գեոպոլիտիկա

  • Սիրելի հայրենակիցներ, հոսանքի անջատումների մեջ գիտե՞ք ով է մեղավոր։ Իհարկե Պուտի…

    Սիրելի հայրենակիցներ, հոսանքի անջատումների մեջ գիտե՞ք ով է մեղավոր։ Իհարկե Պուտինը։ Նա ցանկանում է փչացնել ինքնիշխան հայ ժողովրդի Ամանորը ու դիմում է նման ստոր քայլերի։ Ռոբերտ Քոչարյանը զենքը դնում է լույսի մարդկանց գլխին ու ստիպում ստորագրել, էէէէ, անջատել լույսը։
    Եթե մենք դուրս գանք ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից և մտնենք ԵՄ, լույսը այլևս չի անջատվի, Կայա Կալլասի արև։
    Արամ Զավենիչ
    #trolling

  • «… եկեղեցին ուզում է երկիրն ու ժողովրդին փրկել, էս նվաստացումները կանգնեցնել …» …

    «… եկեղեցին ուզում է երկիրն ու ժողովրդին փրկել, էս նվաստացումները կանգնեցնել …»
    Տեսանյութը` Միքայել Սրբազան Facebook-յան էջ
    @armgeopolitic

  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձըՍիրելի հայրենակիցներ, …

    🇦🇲 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը

    Սիրելի հայրենակիցներ, ավարտին է մոտենում 2025 թվականը․ մեր պետականության համար հերթական ծանր տարին, որը գոյատևեցինք շարունակական աշխարհաքաղաքական նվաստացման, ազգային արժեքների ոտնահարման պայմաններում։
    Այսօր՝ Ամանորի շեմին, ուզում եմ վստահություն հայտնել, որ գալիք 2026-ին համատեղ աշխատանքով, միահամուռ ուժերով հնարավոր կլինի ի վերջո պարտությունների, ձախողումների ու շարունակական նվաստացումների այս անիվը կանգնեցնել։ Պետք է անել յուրաքանչյուրիցս պահանջվող առավելագույնը, գործի դնել մեր ազգային լավագույն որակները, որպեսզի հաջորդ Ամանորը դիմավորենք իրական խաղաղության, ազգային միասնականության ու համերաշխության մթնոլորտում:
    Հավատում եմ, որ միասնական համառ աշխատանքով ունակ ենք ուղղել մեր մեջքը, վերագտնել մեր ազգային նկարագիրը, ոտքի կանգնեցնել մեր պետությունը՝ մեր արժանի տեղը կրկին զբաղեցնելով աշխարհում։
    Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
    @armgeopolitic

  • Ի դեպ, դատարանը երեկ մերժել էր նաև բլոգեր Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փո…

    🇦🇲 Ի դեպ, դատարանը երեկ մերժել էր նաև բլոգեր Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. նա ևս 2 ամիս կլինի կալանքում։
    @armgeopolitic

  • Մեզ համար միայն ՄԵԿ հեղինակություն կա ու դա ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ է։Ցանկացած տեղ, ցանկա…

    Մեզ համար միայն ՄԵԿ հեղինակություն կա ու դա ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ է։
    Ցանկացած տեղ, ցանկացած իրավիճակում, երբ կնկատենք ինչ-որ դավադրություն, ինչ-որ նենգություն, ինչ-որ կուլիսային պայմանավորվածություններ ու գործարքներ, բաց խոսելու ենք դրա մասին, քանի որ կամ ճշմարտություն, կամ ոչինչ։
    ՈՉ ՄԻ հեղինակություն մենք չենք ճանաչում։ Ժողովրդական լեզվով ասած` պրիզնատ չենք գալիս ոչ մեկին !

  • 11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հանցագործի կամակատարները կարողանա…

    🇦🇲 11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հանցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը, այս մասին ասված է Միքայել Սրբազանի ուղերձում

    «Սրանով ինձ փորձում են զրկել հոգևոր մխիթարությունից, սակայն Աստված ունի բազում ձևեր և միջոցներ մեզ իր մխիթարությունը բերելու»,-գրել է նա։
    @armgeopolitic

  • Եվ ահա, ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Կարապետյանը Նոր տարին դիմավորելու է տանը…

    Եվ ահա, ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Կարապետյանը Նոր տարին դիմավորելու է տանը, իսկ ահա մնացյալ հետապնդվողների մեծ մասը, այդ թվում եւ առավել հանրահռչակ մարդիկ, շարունակելու են մնալ բանտում՝ ինչպես օրինակ կալանավորված Սրբազանները, Մասիսի ՀՀԿ-ական համայնքապետը, արդեն կարծես թե նաեւ Հայրենիք կուսակցությունից Խաչիկ Գալստյանը, որին ձերբակալել են նախօրեին:
    Մարդկային իմաստով ողջունելով, որ Կարապետյանը կլինի տանը, ոչ թե բանտում, քաղաքական իմաստով այդուհանդերձ առնվազն հարց է առաջանում, թե նրան անհիմն ձերբակալած ու ամիսներ շարունակ կալանքի տակ պահող իշխանությունն ինչու՞ հանկարծ որոշեց Նոր տարվա շեմին փոխել խափանման միջոցը:
    Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան
    @armgeopolitic

  • Կարապետյան Սամվելը հայկական քաղաքականության մեջ ամենևին էլ նոր դեմք չէ։ Հիմա նա …

    Կարապետյան Սամվելը հայկական քաղաքականության մեջ ամենևին էլ նոր դեմք չէ։ Հիմա նա իր դեմքով է հայտ ներկայացրել, բայց Կարապետյանը 2016 թվականից ուղիղ կերպով է մասնակցել քաղաքական գործընթացներին, դրա ամենավառ արտահայտումը եղել է Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելը։
    Կարապետյան Սամվելը մարդ է, որը անմիջական մասնակցություն է ունեցել 2018-ի գործընթացներին, տեղյակ է, թե ինչ, ինչու ու ինչպես է եղել, տեղյակ է, թե ովքեր և ինչու տապալեցին Կարեն Կարապետյանին։ Եթե ավելի պրիմիտիվացնենք խոսույթը, ապա գիտի, թե «ով է բերել Նիկոլին»։
    Բնական է ու տրամաբանական է, որ մարդիկ ակնկալում են, որ Կարապետյան Սամվելը պետք է խոսի նաև այս ամենի մասին ու առկա հարցադրումներին տա պատասխաններ, իսկ նրան շատ հարցեր կան ուղղելու, քանի որ նա շատ բաներից է տեղյակ։
    Մարդը նոր է տուն գնացել, կես տարուց ավել կալանքի տակ է եղել, սպասենք տոները անցնեն, բայց հարցերը տրվելու են ու հստակ իմացեք, որ սրբացման գործընթաց չի լինելու, որ որևէ քաղաքական գործչի մասով ինչ-որ արգելք լինի հարցեր ուղղելու, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխման հետ կապված։

  • «Մեր Ձևով» շարժման որոշ անդամներ ընտրել են հարցադրումներին պատասխանելու փոխարեն …

    «Մեր Ձևով» շարժման որոշ անդամներ ընտրել են հարցադրումներին պատասխանելու փոխարեն այդ հարցադրումները հնչեցնողներին «Նիկոլական» պիտակավորելու ճանապարհը։
    Հիասթափեցնեմ․ այդ ճանապարհը տանում է անդունդ, որի մեջ գլորվելու եք դուք, եթե շարունակեք ձեր ընթացքը դրանով։
    Այս գրառումը բարի խորհուրդ է «Մեր Ձևով» շարժման պարագլուխներին, որ ձեր կողքին կանգնած մարդկանց զերծ պահեք այս ճանապարհով ընթանալուց, քանի որ եթե հնչում են օբյեկտիվ հարցադրումներ ու դրանց ի պատասխան՝ ձեր կողմից փորձ է արվում այդ հարցերը տվողներին «Նիկոլական» դարձնել, մեր արձագանքն էլ այդ տրամաբանության մեջ է լինելու, ավելին՝ լինելու է անհամաչափ։
    Դեռևս այսքանը։ Հուսանք՝ մեր ու արդեն շատ մարդկանց կողմից հնչեցվող հարցադրումները կստանան բովանդակային պատասխաններ։

  • Նպատակը՝ իշխանափոխությու՞ն, թե՞ ընդդիմափոխություն։Ահա այս է խնդիրը։@armgeopoliti…

    Նպատակը՝ իշխանափոխությու՞ն, թե՞ ընդդիմափոխություն։
    Ահա այս է խնդիրը։
    @armgeopolitic