Category: Գեոպոլիտիկա

  • Մենք չենք կարող մեր անցյալը մոռանալ, եթե մոռացանք՝ ապագա չենք կարող ունենալ:Ինչ…

    🇦🇲 Մենք չենք կարող մեր անցյալը մոռանալ, եթե մոռացանք՝ ապագա չենք կարող ունենալ:

    Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղաuպանnւթյnւնը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել:
    Գագիկ Ծառուկյան
    @armgeopolitic

  • Ադրբեջանը և Չեխիան ստորագրել են ռազմական համագործակցության ծրագիր։@armgeopoliti…

    🇦🇿🇨🇿 Ադրբեջանը և Չեխիան ստորագրել են ռազմական համագործակցության ծրագիր։
    @armgeopolitic

  • Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրո…

    🔥 Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշն այրած անձանց: Սա հայտարարում է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նկատեք, խոսքն անգամ Ադրբեջանի դրոշի մասին չէ, այլ երրորդ երկրի՝ Թուրքիայի:
    Ինչի՞ մասին է այս հայտարարությունը: Նախ այն մասին, որ իրականում Թուրքիան հենց Ադրբեջանին է «պատվիրակել» Հայաստանով «զբաղվելը»: Մի քանի օր առաջ Հայաստանի ԱԺ նախագահը հայտարարում էր, թե Ադրբեջանն իբր խանգարում է հայ-թուրքական կարգավորմանը: Թուրքիան «մաքրելու» այդ փորձը արժանանում է ահա իրական պատկերին՝ Թուրքիան այլեւս հայ-թուրքական հարաբերությունը չի համարում իրեն այսպես ասած համարժեք մակարդակի հարց, եւ այն ամբողջությամբ «տեղավորել» է հայ-ադրբեջանական գործընթացի մեջ եւ հարցերը «պատվիրակել» Ադրբեջանին:
    Սա է Երեւանի քաղաքականության հետեւանքը, ոչ թե հայ-թուրքական կարգավորման իբր թե հեռանկար բացելը:
    Մյուսը. Ադրբեջանը անում է հայտարարություն, որը իրականում «բխում» է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված խաղաղության «տեքստից»: Պարզապես, այդ տեքստը դեռեւս ստորագրված չէ, այլապես Բաքուն կաներ անմիջական հղում: Այդ տեքստի կետերում հստակ սահմանված են այն պարամետրերը, որոնց մասին խոսում է Ադրբեջանը իր ԱԳՆ հայտարարության մեջ: Եվ, երբ այդ տեքստը լինի ստորագրված ու վավերացված, ապա կարող եք պատկերացնել, թե Ադրբեջանը ինչպես է խոսելու Հայաստանում իր պատկերացումներից դուրս որեւէ բառ հնչեցնելու կամ որեւէ միտք արտահայտելու մասին, Հայաստանին մատնացույց անելով խաղաղության պայմանագիր ասվածը: Այլ կերպ ասած, Հայաստանի Սահմանադրությունը իրականում դառնալու է Հայաստան-Ադրբեջան այդ խաղաղության պայմանագիր ասվածը:

  • Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ու…

    🇦🇲 Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան
    «Ինչի մասին էր Հայոց ցեղասպանությունը` հայերը չպետք է այստեղ ապրեն, հայերին պետք է կոտորել, և կոտորում են, հետո գալիս է Արցախում էթնիկ զտումը` էլի հայերը չպետք է այստեղ ապրեն, հետո գալիս է միջանցքի խոսակցությունը` մենք պետք է գնանք գանք, բայց դուք ստեղ չպետք է կանգնեք։ Ցեղասպանության տեսքով վատ ժառանգությունը մեզ է զգոն է պահում, որ մենք լինենք ուշադիր մեր հարևան երկրների հետ և անվտանգային երաշխիքներ ունենանք նրանց հետ հարաբերվելիս»,– Ծիծեռնակաբերդում, լրագրողների ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը։
    Նշեց` Արցախի էթնիկ զտմանը հետ կապված միջազգային նախադեպ ունենք հենց հիմա` Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը դիմել է Արդարադատության միջազգային դատարան 23 թ․-ին Գազայում Ցեղասպանության հարցով, այդ կոնվենցիայի մասին ենք նաև մենք։ Եթե մենք դիմեինք այս հարցով 2023-24 թ․-ին, գոնե այսօր Ադրբեջանը կվախենար Արցախում մեր եկեղեցիների ոչնչացումից։
    @armgeopolitic

  • Մենք այս պայքարը մղում ենք բոլոր հայերի համար, անկախ քաղաքական նախասիրություննե…

    🇦🇲 Մենք այս պայքարը մղում ենք բոլոր հայերի համար, անկախ քաղաքական նախասիրություններից, անկախ մեր նկատմամբ իրենց վերաբերմունքից, որովհետև գիտենք, որ ցեղասպանները չեն ճանաչում կուսակցական պատկանելիություն կամ քաղաքական նախասիրություն:
    Իշխան Սաղաթելյան
    @armgeopolitic

  • Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Նաթան սրբազանի և բարձրաստիճան այլ հոգևորակա…

    🇦🇲 Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Նաթան սրբազանի և բարձրաստիճան այլ հոգևորականների հետ այս պահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
    Վեհափառն Անմար կրակի մոտ աղոթք բարձրացրեց 1915 թ. Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։
    Մայր աթոռ սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն տեր Ասողիկի ձեռքին Սրբոց նահատակաց մասունքարանն է։
    @armgeopolitic

  • Նողկանք են առաջացնում Արցախում հայկական եկեղեցին հիմնահատակ ավերելու դեպքով ծպտո…

    Նողկանք են առաջացնում Արցախում հայկական եկեղեցին հիմնահատակ ավերելու դեպքով ծպտուն չհանողները, բայց Թուրքիայի դրոշն այրելու երիտասարդների ակցիայի համար վայնասուն բարձրացնողները։
    Քրիստինե Վարդանյան
    @armgeopolitic

  • Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը. նա ընդամենը 52 տարեկան էր:@armgeo…

    🇦🇲 Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը. նա ընդամենը 52 տարեկան էր:
    @armgeopolitic