Category: Գեոպոլիտիկա

  • Ուրեմն, Սերժ Սարգսյանը փոխում է Սահմանադրությունը, երկիրը դարձնում է պառլամենտակ…

    Ուրեմն, Սերժ Սարգսյանը փոխում է Սահմանադրությունը, երկիրը դարձնում է պառլամենտական, ըստ էության, հարմարեցնում է այն սեփական իշխանավարումը երկարաձգելու-հավերժացնելու իր ծրագրերին, երկու ժամկետ կեղծված-գնված «ընտրությունների» միջոցով իշխանավոր լինելը քիչ համարելով՝ իրեն վարչապետ է կարգում, արժանանում է ժողովրդի համընդհանուր մերժմանը, բայց ութ տարի անց էլ չի գիտակցում կամ չի ցանկանում գիտակցել, որ այսօրվա մեր բոլոր աղետների հիմքում ինքն է։ Որովհետև սեփական իշխանությունը երկարաձգելու մոլուցքով տարված հնարավորություն չտվեց, որ իրենից հետո ընտրություններ լինեն։ Իր անընդունելի քայլով/քայլերով նա մարդկանց հուսահատության գիրկը նետեց, ստիպեց, որ հրապարակ դուրս գան, որ առաջին պատահածի հետեւից գնան։ Նա չի գիտակցել կամ էլ չի ցանկանում գիտակցել, որ սեփական ցանկությամբ, սեփական ծրագրերից ելնելով երկրի Սահմանադրությունը փոխելն անընդունելի է, անթույլատրելի է։ Նա չի գիտակցել կամ էլ չի ցանկանում գիտակցել, որ երկրի զարգացումը, երկրի անվտանգությունը իշխանության փոխանցելիության մեջ է նաեւ։ Արդարացումներ է փնտրում։ Ասում է՝ «Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ»։ Անհասկանալի է, թե այս ողջ պատմության մեջ որտեղ է նրա «ճիշտը»։
    Իրավապաշտպան Վարդան Հարությունյան
    @armgeopolitic

  • Էդ արդեն մենք գիտենք՝ ինչ կանենք, եկեք մեզ հետ. ոստիկանները՝ զոհվածի մորը տարան …

    ‼️Էդ արդեն մենք գիտենք՝ ինչ կանենք, եկեք մեզ հետ. ոստիկանները՝ զոհվածի մորը տարան բաժին, 1,5 տարի առաջ տեղի ունեցած դեպքը պարզելու համար:
    Քիչ առաջ հայտնել էինք, որ
    համացանցում տարածվում է տեսանյութ, թե ինչպես է մի կին շիշ նետում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ։ «Իշխանություն» լրատվականը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 1,5 տարի առաջ՝ տրանսպորտի թանկացման հետ կապված բոյկոտի օրերին։ Այդ կինը հանդիսանում է զոհված զինծառայող Կարապետ Բուռնազյանի մայրը՝ Անահիտ Պատատյանը։
    Նա «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց, որ տրոլեյբուսի վարորդը իրեն ուղղված սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել, ինչին ի պատասխան՝ նման քայլի է գնացել։
    Այժմ ոստիկանության աշխատակիցները տիկին Անահիտենց տանն են, սպասում են նրան։ «Մորս ասել են՝ եթե չներկայանա, վատ կլինի», -ասաց նա:
    Լիա Սարգսյան

  • «Մորս ասել են՝ եթե չներկայանա, վատ կլինի». ոստիկանները գնացել են զոհվածի մոր տու…

    ‼️«Մորս ասել են՝ եթե չներկայանա, վատ կլինի». ոստիկանները գնացել են զոհվածի մոր տուն՝ 1,5 տարի առաջ կատարված դեպքի համար

    Համացանցում տարածվում է տեսանյութ, թե ինչպես է մի կին շիշ նետում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ։ «Իշխանություն» լրատվականը պարզեց, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 1,5 տարի առաջ՝ տրանսպորտի թանկացման հետ կապված բոյկոտի օրերին։ Այդ կինը հանդիսանում է զոհված զինծառայող Կարապետ Բուռնազյանի մայրը՝ Անահիտ Պատատյանը։
    Մանրամասները՝ https://ishkhanutyun.am/hy/6143

    «Մորս ասել են՝ եթե չներկայանա, վատ կլինի». ոստիկանները գնացել են զոհվածի մոր տուն՝ 1,5 տարի առաջ կատարված դեպքի համար

  • «Բոլորին դեմ եմ»-ի մեջ հարգարժան գործընկերները նեղսրտում են իրենց հասցեին հնչող …

    «Բոլորին դեմ եմ»-ի մեջ հարգարժան գործընկերները նեղսրտում են իրենց հասցեին հնչող քննադատությունից ու ՄԵԿ պարզ հարցի չեն կարողանում պատասխանել․ որտե՞ղ է երաշխիքը, որ եթե ենթադրենք դուք հատեցիք անցողիկի շեմը ու ունեցաք 5 մանդատ ու եթե ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը չմիացան ձեր «օրակարգին», դուք վայր եք դնելու այդ մանդատները։ Լավ, այդ 5 հոգին կարող են վայր դնել, հետո գալիս են մյուս 5-ը, մյուս 5-ը ու այսպես մինչև ցուցակի ավարտ։
    Երաշխիքը խոստու՞մն է կամ մարդու բարոյականությու՞նն է։ Իսկ եթե ցուցակից 3 հոգու ԱԱԾ-ն «վեռբովկա» արեց ու իրենք չդրեցին մանդատները ու քվեարկեցին ՔՊ-ի օգտին, դուք սրան տե՞ր եք։
    Ձեզ մարդիկ մեղադրում են հնարավոր խաբեության մեջ, որովհետև անհայտ է, թե «բոլորին դեմ եմ» լոզունգով դուք վերջում ինչ եք անելու։ Գեղեցիկ տեքստ ունեք գրած, դրան ծանոթ ենք, մենք պրակտիկայի մասին ենք, որ դուք հենց հիմա էլ չեք կարող երաշխավորել, որ իրադարձությունների՝ ոչ ձեր «սրտով» զարգացման դեպքում ձեր ցուցակից պատգամավոր չի մնա ԱԺ-ում։
    Ընկերներ, պետք է հարցերին պատասխանել, ոչ թե նեղսրտել։ Մեր մոտ կա ընկալում, որ դուք խաբեությամբ եք զբաղված ու ոչ մի մանդատից էլ չեք հրաժարվելու, եթե դրանք ստանաք։ Առաջարկում ենք ձեզ մեզ ապացուցել հակառակը։
    @armgeopolitic

  • Ամենասեղմ ժամկետներում ամբողջացնելու և հրապարակելու ենք 44-օրյա պատերազմի նահատ…

    🇦🇲 Ամենասեղմ ժամկետներում ամբողջացնելու և հրապարակելու ենք 44-օրյա պատերազմի նահատակվածների ցանկը։ Հերոսները չեն կարող մոռացվել։
    «Հայաստան» դաշինք
    @armgeopolitic

  • Եթե Սամվել Կարապետյանի ուժը չկարողանա վերցնել իշխանությունը, մանդատները վերցնել…

    Եթե Սամվել Կարապետյանի ուժը չկարողանա վերցնել իշխանությունը, մանդատները վերցնելու՞ է, թե՞ գնալու է ԱԺ որպես ընդդիմություն:
    Սա կարևոր հարցադրում է, որի պատասխանը այս գլխից պետք է իմանանք:
    @armgeopolitic

  • Սա էլ է հատկանշական, որ Հայաստանը 4 ղեկավար է ունեցել, որոնցից միայն Սերժ Սարգսյ…

    Սա էլ է հատկանշական, որ Հայաստանը 4 ղեկավար է ունեցել, որոնցից միայն Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանն են երրորդ ժամկետի գնալու հավակնություն ներկայացրել: Սերժ Սարգսյանը դա արել է սահմանադրություն փոխելով ու այս չարաբաստիկ սահմանադրությունը պետության ու ժողովրդի վզին փաթաթելով, սահմանադրություն, որը ոչ միայն ամբողջ իշխանությունը կենտրոնացնում է մեկ մարդու ձեռքում, այլ հնարավորություն է տալիս այդ մեկ մարդուն ցմահ իշխել:
    @armgeopolitic
    «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» 8 տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին: Արդեն 8 տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը իշխանության է Հայաստանում ու պատրաստվում է գնալ երրորդ ժամկետի: @armgeopolitic

  • Մենք խոսում ենք ոչ թե պատերազմ բերելու, այլ կանխելու մասին։ Մենք արկածախնդիր չե…

    🇦🇲 Մենք խոսում ենք ոչ թե պատերազմ բերելու, այլ կանխելու մասին։ Մենք արկածախնդիր չենք։ Չենք ասելու կամ անելու բաներ, ի տարբերություն իրենց, որ երկիրը ներքաշենք նոր պատերազմի մեջ։
    Մենք գալիս ենք կայունություն բերելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու, մեր ժողովրդի հավաքական իրավունքներին տեր կանգնելու համար։ Դա արել ենք մի քանի անգամ ու ևս մի անգամ անելու ենք։
    Իշխան Սաղաթելյան
    @armgeopolitic

  • Հենրիխ Մխիթարյանն Instagram-ում հրապարակում է արել և կոչ արել մասնակցել ջահերով…

    🇦🇲 Հենրիխ Մխիթարյանն Instagram-ում հրապարակում է արել և կոչ արել մասնակցել ջահերով երթին
    Ապրիլի 23, ժամը` 20:00
    Հանրապետության հրապարակ
    @armgeopolitic

  • Ինչպես է ալեն սիմոնյանի կալոնան երթևեկում Երևանում:@armgeopolitic…

    🇦🇲 Ինչպես է ալեն սիմոնյանի կալոնան երթևեկում Երևանում:
    @armgeopolitic