Category: Գեոպոլիտիկա

  • Տեր Վրթանեսը դուրս գրվեց հիվանդանոցից@News_5TV…

    ❗️Տեր Վրթանեսը դուրս գրվեց հիվանդանոցից
    @News_5TV

  • Լավրովը բանակցություններ է անցկացրել Սիրիայի ԱԳ նախարարի հետՌԴ արտաքին գործերի …

    🇷🇺🇸🇾 Լավրովը բանակցություններ է անցկացրել Սիրիայի ԱԳ նախարարի հետ
    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ նախօրեին Վլադիմիր Պուտինը և Ասադ Աշ-Շեյբանին քննարկել են երկկողմ հարցեր և իրավիճակը տարածաշրջանում։
    Նախարարի խոսքով՝ տեղի է ունեցել լավ զրույց։
    @armgeopolitic

  • Անհրաժեշտ է, որ ընդդիմադիր ուժերը գիտակցեն, որ Ռուսաստանի հետույքը պահող կեցվածք…

    Անհրաժեշտ է, որ ընդդիմադիր ուժերը գիտակցեն, որ Ռուսաստանի հետույքը պահող կեցվածքը իրենց որևէ լավ տեղ չի տանելու։ Եթե դա լավ տեղ տանող ճանապարհ լիներ, Նիկոլը ինքը դա կաներ։
    Ու խոսքը նաև հակառուսականություն սրելու մասին չէ։ Մեր հասարակությունը իր աչքերով շատ բան տեսել ու զգացել է ու դու չես կարող խաբել այդ հասարակությանը։ Պետք է բաց ու անկեղծ նաև ընդդիմության կողմից խոսվի նույն ՀԱՊԿ-ի մասին, Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագրերի մասին ու մարդկանց ասվի, որ կա խնդիր ու իշխանության գալու դեպքում իրենք պատրաստվում են բաց ու անկեղծ խոսակցություն ունենալ Մոսկվայի հետ։
    Մարդիկ չպետք է Նիկոլին այլընտրանք տեսնենք խիստ ռուսամետ ուժերի, պետք է տեսնեն ուժերի, որոնք հարցին մոտենում են պրագմատիզմի տեսանկյունից, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում կան խնդիրներ, որոնք կապված չեն Փաշինյանի անձի հետ ու հայ — ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակի ու ապագայի հետ կապված անհրաժեշտ է ուղիղ և անկեղծ խոսակցություն ունենալ Մոսկվայի հետ, այլ ոչ թե Նիկոլի պես դատարկ խոսել ու գործնական որևէ հարց չլուծել։

  • Ովքեր համարում են, որ Ռուսաստանը դեմ է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ու քայլեր է …

    Ովքեր համարում են, որ Ռուսաստանը դեմ է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ու քայլեր է անելու, աջակցելու է ինչ-որ ընդդիմադիրների, որ նրանք հաղթեն Փաշինյանին, քաղաքական իմպոտենտներ են, քաղաքական տխմարներ են։
    Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի կողմից ունի այն, ինչ իրեն պետք է՝ նեյտրալություն ներհայաստանյան գործընթացների նկատմամբ։
    Մարդիկ համառորեն չեն հասկանում, որ եթե դու ինչ-որ օլիգարխի ներկայացնում ես «Պուտինի մարդ» ու Նիկոլը նրան 7 ամիս է մտցրել է ԿԳԲ-ի պադվալը ու չի հանում, դու դրանով ցույց ես տալիս, թե ինչ ուժեղ տղա է Նիկոլը, որ «Պուտինի մարդուն» ծակն է մտցրել, իսկ իրականության մեջ Հայաստանում «Պուտինի մարդ» չկա։ ՉԿԱ։

  • Մեր տեղեկություններով՝ հաջորդ տարվա սկզբին Հայաստան է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ …

    🇺🇸🇦🇲 Մեր տեղեկություններով՝ հաջորդ տարվա սկզբին Հայաստան է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորած պատվիրակությունը
    Այցի նպատակը լինելու է TRIPP-ի հետ կապված պայմանավորվածությունները գործնական փուլ մտցնելը։
    Իշխանությունները Վենսի այցը լավագույնս օգտագործելու են նախընտրական տրամաբանության մեջ։
    @armgeopolitic

  • Տաշիր Սամոյի տղեն Էդմոն Մարուքյանի կոֆե դնողի հետ ա հաքել, ընդ որում, թուրք-մուր…

    Տաշիր Սամոյի տղեն Էդմոն Մարուքյանի կոֆե դնողի հետ ա հաքել, ընդ որում, թուրք-մուրք անիմաստ լեքսիկոնով, որը լեզու է դնելու իշխանության բերանը:
    Կարծում ենք, որ վաղուց ժամանակն է, որ Կարապետյաններին զգաստացնող հորդոր արվի այս երիտասարդի մասով:
    @armgeopolitic

  • Տպավորություն է, որ որպես խոշոր ընդդիմություն դիրքավորված ուժերը շարունակում են …

    Տպավորություն է, որ որպես խոշոր ընդդիմություն դիրքավորված ուժերը շարունակում են չհասկանալ, թե ով է իրենց մրցակից Նիկոլ Փաշինյանը։
    Սիրելիներ, դուք տեղյա՞կ եք, թե նա ինչ թիմ է հավաքում։ Հասկանու՞մ եք, որ եթե չկարողանաք հաղթել ընտրություններում, ԱԺ-ում ձեզ ամբողջ օրը փչացնելու են ու իրենց ոտքերը սրբեն ձեր վրա, ինչպես փաստացի ներկայիս ընդդիմության հետ են անում։
    Քաղաքականությամբ զբաղվող ընդդիմություն ես այս պահին չեմ տեսնում։ Երգի, պարի ինչ-որ անսամբլներ տեսնում եմ, տռճիկ են տալիս ինչ-որ բեմերում, բայց ընդդիմություն չեմ տեսնում։

  • Երևանի քաղաքապետն այսօր ըստ էության ակնարկեց, որ մետրոյի «Աջափնյակ» կայարան չի լ…

    Երևանի քաղաքապետն այսօր ըստ էության ակնարկեց, որ մետրոյի «Աջափնյակ» կայարան չի լինելու։ Իհարկե, բոլոր տրամաբանող մարդկանց համար դեռևս 2023 թվականից էր պարզ, որ դա Երևանի ՏԻՄ ընտրությունների քարոզչական փուչիկն էր։ Նույն կերպ պետք է վերաբերվել սրանց խոստացած «խաղաղությանը», քանի որ այն 2026-ի համապետական ընտրությունների համար նույն փուչիկն է։ Հետո արդարանալու են՝ դե, մարդ է, ասել է, ինչպես Սասուն Միքայելյանն էր մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը։ Պետք է հասկանալ մի պարզ իրողություն՝ այսօրվա իշխանությունը, վարչապետի գլխավորությամբ, չունի նվազագույն պատասխանատվության զգացում, պատրաստ է, հանուն աթոռի, խաբել ընդհուպ հայրենիքի համար օրհասական հարցերում։
    Փաստաբան Րաֆֆի Ասլանյան

    @armgeopolitic

  • Բանտարկված Վագիֆ Խաչատրյանին Բաքվում հոսպիտալացրել են սրտի հետ կապված խնդիրների…

    🇦🇿🇦🇲 Բանտարկված Վագիֆ Խաչատրյանին Բաքվում հոսպիտալացրել են սրտի հետ կապված խնդիրների պատճառով. նախօրեին նա դարձել է 70 տարեկան
    Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով երկրի արդարադատության նախարարությանը, երեկ նրա ինքնազգացողությունը վատացել է, շնչահեղձություն և սրտի շրջանում ցավեր են առաջացել: Խաչատրյանի վիճակն այժմ գնահատվում է ծանր։
    Տղամարդը գերի էր ընկել 2023 թվականի ամռանը՝ Լաչինի միջանցքից դուրս գալու ժամանակ։ Նրան բանտարկել են Բաքվում, չնայած որ Խաչատրյանը տառապում էր սրտանոթային հիվանդությամբ և վիրահատության կարիք ուներ, ինչի նպատակով էլ ուղևորվում էր Երևան:
    @armgeopolitic

  • Ի՞նչ է ուզում Արման Թաթոյանը։ Ես չգիտեմ։ Կա մի խոսույթ նախկինների ու ներկաների,…

    🇦🇲 Ի՞նչ է ուզում Արման Թաթոյանը։ Ես չգիտեմ։ Կա մի խոսույթ նախկինների ու ներկաների, որը հիմնական զենքերից մեկն էր Փաշինյանի մոտ 2018 թվականից։ Դա հասարակությունը բաժանելու, իրար թշնամացնելու գործիքակազմ էր։ Ակնհայտ է նաև, որ այս գործիքը այսօր շատ ավելի թույլ է, ամենից մեծ բացասական ու չվերականգնվող վարկանիշը այսօր ունի Նիկոլ Փաշինյանը։
    Ինձ մոտիվացիան պարզ է․ մարդկանց թվում է, որ ինչ-որ հայտարարություններով կարող են մեր ձայներից մի որոշ մաս վերցնել։ Լավ, 2% վերցրեցիր, բա հետո՞։ Փորձում են աղմկոտ հայտարարություններ անել, իրենց դրանցով ավելի ճանաչելի դարձնել։ Ես այստեղ ողջամտություն չեմ տեսնում, սա իրենց համար որևէ լավ բան չի բերելու։ Վերջին տարիներին այդ մարդու ձայնը ընդհանրապես չենք լսել ու հանկարծ հայտնվում է ու հայտնվում է այս խոսույթով։ Ինձ մոտ իհարկե ևս կասկածներ են առաջանում, թե արդյո՞ք նպատակը ազնիվ է, որովհետև այն հիմնավորումները, որն ինքը փորձում է բերել, չեն աշխատում։ Դա դեստրուկտիվ ճանապարհ է։
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արման Թաթոյանի հայտարարությունների մասին
    @armgeopolitic