Category: Գեոպոլիտիկա

  • Ինչ կանեիք դուք Ադրբեջանի իշխող էլիտայի փոխարեն։ Արդյո՞ք կորոշեիք կանգ առնել, այ…

    Ինչ կանեիք դուք Ադրբեջանի իշխող էլիտայի փոխարեն։ Արդյո՞ք կորոշեիք կանգ առնել, այսպես ասած խաղաղություն խաղալու։ Թե, հասկանալով, որ հիմա առաջ գնալու, տարածաշրջանում հեգեմոն դառնալու ճանապարհին ձեզ հնարավոր խանգարող ժողովրդին վերջնականապես ծնկի բերելու հնարավորության պատուհանն է, կփորձեիք դրանից օգտվել։
    Երկրորդ տարբերակն ընտրելու դեպքում, արդյո՞ք առաջ չէիք քաշի տարատեսակ պահանջներ, որոնց չկատարումը հարմար պահի ձեզ ցանկացած սցենարով գործելու հնարավորություն կտա։ Արդյո՞ք չէիք ձեռնարկի քայլեր խանգարող ժողովրդին ու պետությունը տնտեսական ու քաղաքական կախվածության տակ վերցնելու ուղղությամբ։ Արդյո՞ք չէիք ձեռնարկի միջոցներ հենց այդ պետության ներսում, այդ ժողովրդին որպես առանձին միավոր պահող ազգային արժեքները վարկաբեկելու ուղղությամբ, չէիք ապահովի՞ ձեր քարոզչության անուղղակի սփռում այդ պետության ներսում։ Ապագայում հնարավոր ինքնուրույնությունից զրկելու միտումով արդյո՞ք չէիք ձեռնարկի քայլեր այդ պետությունում հարյուր հազարավոր ադրբեջանցու տեսքով բալաստ ապահովելու ուղղությամբ։ Այդ նպատակով արդյո՞ք նախապես չէիք փորձի վերացնել ձեր իղձերի իրագործմանը խանգարող բոլոր պետական, հասարակական ու հոգևոր կառույցները։ Ի վերջո, այս ամենն իրագործելու համար ձեզ արդյո՞ք հարկավոր չէր լինի ամեն գնով իշխանության գլխին պահել ձեր նպատակներն ամբողջ ծավալով իրականացնելու պատրաստ, որևէ գաղափար ու սկզբունք չունեցող տեղական փոքրիկ խմբակը։
    Հ.Գ. Ու եթե ձեր թիրախ ժողովուրդը այս պարզ իրողությունն այդպես էլ չտեսնի, ապա դուք հիրավի արժանի եք տարածաշրջանում հեգեմոն լինելուն, իսկ նրանք մասամբ կլքեն տարածքը, մասամբ կսպասարկեն ձեր կարիքները։
    Երվանդ Վարոսյան
    @armgeopolitic

  • Վլադիմիր Պուտինը աշխատելու է նաև տոներին, քանի որ նա չունի հանգստյան օրեր։Դմիտր…

    🇷🇺 Վլադիմիր Պուտինը աշխատելու է նաև տոներին, քանի որ նա չունի հանգստյան օրեր։
    Դմիտրի Պեսկով
    @armgeopolitic

  • Պետք չէր այս երկիրը կառավարել այնպես, որ այսօր, երբ գյուղացին տեսնում է, որ իր տ…

    Պետք չէր այս երկիրը կառավարել այնպես, որ այսօր, երբ գյուղացին տեսնում է, որ իր տան բակը ասֆալտ են անում, դրանից այն կողմ այլևս նրան որևէ բան չի հետաքրքրում, նա դա համարում է շատ մեծ գործ։
    Երբ մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունը պատճառ չէ, այլ հետևանք, հենց սա նկատի ունենք, որ երկրում ստեղծված իրավիճակը ու դեգրադացիան նման մարդուն հնարավորություն տվեցին անել այն, ինչ արեց ու շարունակում է անել։

  • Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին արտահե…

    Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին արտահերթ կարգով ընդգրկել ՔՊ նախընտրական ցուցակում, որ նա վերջապես հանգստանա ու սկսի իր ոլորտով զբաղվել, մի ոլորտով, որի մասով 2026-ի հունվարից լրջագույն փոփոխություն է լինելու, բայց դեռ ոչինչ պատրաստ չէ։
    Մարդը Facebook-ներում ԿԳԲ գործակալների որս է անում, բայց մենք դեռ չգիտենք, թե մեր ու մեր ծնողների առողջապահության ապահովագրության հետ կապված հարցերը ոնց կազմակերպենք 🤦‍♂️

  • Կրիպտոարժույթներով խարդախություն, որի հետքերը տանում են Ուկրաինա:@armgeopolitic…

    🇦🇲 Կրիպտոարժույթներով խարդախություն, որի հետքերը տանում են Ուկրաինա:
    @armgeopolitic

  • Հեռու չի այն օրը, երբ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան, այսպես կոչված, վերադարձ…

    Հեռու չի այն օրը, երբ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան, այսպես կոչված, վերադարձի դեմ արտահայտվողները Բաքվի պահանջով պարզապես կկալանավորվեն…
    Ընդ որում` այդ կալանավորումները կողջունվեն նաև շատ հայերի կողմից։

  • Մարդիկ հարցնում են, թե որտե՞ղ է վաճառվելու ադրբեջանական բենզինը, որ իրենց մեքենա…

    Մարդիկ հարցնում են, թե որտե՞ղ է վաճառվելու ադրբեջանական բենզինը, որ իրենց մեքենաները որևէ պարագայում այնտեղ չլիցքավորեն։
    Պատասխանենք. Ran Oil և Gulf բենզալցակայաններում։
    @armgeopolitic

  • Գիտեմ, որ գրելու եմ նաև երկրորդ գիրքս, սակայն չեմ կարողացել կենտրոնանալ դրա վրա…

    🇦🇲 Գիտեմ, որ գրելու եմ նաև երկրորդ գիրքս, սակայն չեմ կարողացել կենտրոնանալ դրա վրա մեկ պատճառով․ զգում եմ՝ սյուժեն դեռ ավարտված չէ։
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
    @armgeopolitic

  • Ինչպես պարզվեց` ադրբեջանական բենզինը Հայաստան ներկրողը Գռզոն է։@armgeopolitic…

    🇦🇲🇦🇿 Ինչպես պարզվեց` ադրբեջանական բենզինը Հայաստան ներկրողը Գռզոն է։
    @armgeopolitic

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսը տևեց 4 ժամ 27 րոպե։ Գլխավոր հայտա…

    🇷🇺 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսը տևեց 4 ժամ 27 րոպե։ Գլխավոր հայտարարությունները՝ ստորև․
    ▪️ Ռուսաստանը պատրաստ է ավարտել Ուկրաինայի հակամարտությունը՝ վերացնելով ճգնաժամի հիմնական պատճառները։
    ▪️ Կիևը փաստացի հրաժարվում է հակամարտության խաղաղ լուծումից։
    ▪️ Ռուսաստանը պատրաստ է մտածել Ուկրաինայի ընտրությունների անվտանգության ապահովման մասին և ձեռնպահ մնալ հարվածներից քվեարկության օրը։
    ▪️ Նոր հատուկ ռազմական գործողություններ չեն լինի, եթե Արևմուտքը հարգանքով վերաբերվի Ռուսաստանին։
    ▪️ Պուտինը ներկայացրեց ռուսական բանակի հաջողությունները ռազմաճակատում՝ նշելով, որ ուկրաինական բանակը նահանջում է բոլոր ուղղություններով։
    ▪️ Վլադիմիր Զելենսկին տաղանդավոր դերասան է։
    ▪️ Ռուսաստանում ինֆլյացիան այս տարվա արդյունքներով կկազմի 5,7–5,8%։
    ▪️ Հարկերի բարձրացումը Ռուսաստանում ժամանակավոր է, ապագայում հարկային բեռը պետք է նվազի։
    ▪️ Ելույթ ունեցավ բազմազավակ ընտանիքների աջակցության չեղարկման դեմ՝ եկամուտների բարձրացման դեպքում։
    ▪️ Առաջարկեց ավելացնել այն ժամանակը, որը երեխաները անցկացնում են մանկապարտեզում։
    ▪️ Ռուսաստանը պետք է հասնի ծնելիության՝ առնվազն մեկ կնոջ հաշվով 2 երեխա։
    ▪️ Խնդրեց կառավարությանը 2025-ից հետո չերկարացնել շինարարական ընկերություններից տուգանքների չգանձման մորատորիումը։
    ▪️ Հույս հայտնեց, որ Ռուսաստանում վերամշակման վճարի բարձրացումը հավերժական չի լինի։
    ▪️ Ռուսաստանը հասել է լիարժեք թվային ինքնիշխանության, հայտարարեց նախագահը՝ գնահատելով Max-ի գործարկումը։
    @armgeopolitic