🇺🇸 Իլոն Մասկի կարողությունը հասել է մոտ 677 միլիարդ դոլարի, ինչը նրան դարձնում է պատմության մեջ առաջին մարդը, որի հարստությունը գերազանցել է 600 միլիարդ դոլարը։ Forbes @armgeopolitic
🇩🇪🇷🇺🇺🇦 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր խաղաղություն հաստատելու ամենաիրական հնարավորությունը հիմա է։ Մերցը նաև հույս է հայտնել, որ տոների ընթացքում հնարավոր կլինի հրադադար հաստատել։ @armgeopolitic
🇺🇦🇺🇸🇷🇺 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրականապես մերժել է Դոնբասից զորքերը դուրս բերելու ԱՄՆ առաջարկը Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը ռազմական ճանապարհով կազատագրեն տարածաշրջանը, եթե Կիևը հրաժարվի դուրս բերել իր զորքերը։ @armgeopolitic
🇪🇺 Tesla-ն զգալի անկում է ապրում Եվրոպայում Լուսանկարում՝ գրանցումների տարբերությունը 2024 թվականի հունվարի և 2025 թվականի հունվարի միջև։ @armgeopolitic
2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը օգնություն է խնդրել ԵՄ-ից։ Այդ մասին Բրյուսելում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Եթե Կայա Կալլասի փոխարեն լիներ Ռուսաստանի Մարիա Զախարովան, իսկ Նիկոլ Փաշինյանը լիներ ընդդիմություն, ապա Ազգային ժողովի ամբիոնից կգոռար նախկինների վրա «էս դրսից տղա եք բերում մեր վրա»: Բայց սա Եվրոպան է, որը «իրավունք ունի» խառնվելու Հայաստանի ներքին գործերին, լիքը փող լցնի Հայաստան, որ ուղղորդի ժողովրդին պրոպագանդայով և ընդդիմության դեմ հակափիառով, որպեսզի 2026-ին նշանակի տեղապահ Հայաստանում ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Գիտեմ ակտուալ և նորաձև չի Եվրոպայի մասին ճշմարտությունը ասելու, բայց դե պետք է իմանալ: Անի Սամսոնյան @armgeopolitic
🔴🇦🇲 Զինվորի մահվան դեպքով մեկ հոգի կալանավորվել է. Քննչական կոմիտե Զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնված քրվարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին…
🇦🇲 ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը այցելել է Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղ, շփվել բնակիչների հետ, այցելել ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարան։ Գյուղը, ի դեպ, անվանակոչվել է հենց Կրպեյանի անունով։ @armgeopolitic
Վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան) Միքայել Սրբազանի պաշտպանների և դատախազի վերաքննիչ բողոքները վարույթ է ընդունել: Դատական նիստը նշանակվել է 2025թ. դեկտեմբերի 15-ին (երկուշաբթի) ժամը 15:30-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանի թիվ 2 դահլիճում (ք.Երևան, Գ.Նժդեհ 23 շենք): Դատական նիստը դռնբաց է: Անպայման ներկա գտնվեք։