Category: Գեոպոլիտիկա

  • Զինվորի մահվան դեպքով մեկ հոգի կալանավորվել է. Քննչական կոմիտե Զինծառայողի մահ…

    🔴🇦🇲 Զինվորի մահվան դեպքով մեկ հոգի կալանավորվել է. Քննչական կոմիտե Զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնված քրվարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին…

  • ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը այցելել է Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղ, շփվել …

    🇦🇲 ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը այցելել է Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղ, շփվել բնակիչների հետ, այցելել ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարան։ Գյուղը, ի դեպ, անվանակոչվել է հենց Կրպեյանի անունով։
    @armgeopolitic

  • Վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան) …

    Վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան) Միքայել Սրբազանի պաշտպանների և դատախազի վերաքննիչ բողոքները վարույթ է ընդունել:
    Դատական նիստը նշանակվել է 2025թ. դեկտեմբերի 15-ին (երկուշաբթի) ժամը 15:30-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանի թիվ 2 դահլիճում (ք.Երևան, Գ.Նժդեհ 23 շենք):
    Դատական նիստը դռնբաց է: Անպայման ներկա գտնվեք։

  • Հանրապետության Հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը @armgeopolitic…

    🇦🇲 Հանրապետության Հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը 🎄
    @armgeopolitic

  • Սիրելի հետևորդներ, ալիքի հիմնադրումից շուրջ 5 տարի անց որոշեցինք փոխել մեր հին …

    🌐 Սիրելի հետևորդներ, ալիքի հիմնադրումից շուրջ 5 տարի անց որոշեցինք փոխել մեր հին ու բարի լոգոն և ներկայանալ «նոր շնչով», ավելի ժամանակակից ու գեղեցիկ դիզայնով։ Հուսով ենք՝ կհավանեք նոր լոգոն 🙂
    Ի դեպ, ալիքին ձեռագիր հաղորդող մի շարք հետաքրքիր բաներ այս պահին մշակման փուլում են, շուտով դրանք ևս կներկայացնենք։
    Տեղեկացնենք նաև, որ առաջիկայում հնարավորություն կստեղծենք մեր հետևորդների համար, ցանկության պարագայում, աջակցություն ցույց տալ հարթակին, նպաստել դրա զարգացմանը և լսարանի ընդլայնմանը։
    🤝 Բաց ենք նաև բիզնեսի հետ համագործակցության համար՝ գովազդային ձևաչափով։ Քանի որ չունենք որևէ ֆինանսավորում և «տեր», սակայն ունենք շատ ամբիցիոզ պլաններ, նման ձևաչափով համագործակցությունը կնպաստի հարթակի արագ զարգացմանը, կմեծացնի մեր ներկայությունը այլ հարթակներում, ինչպես նաև հնարավորություն կտա ստեղծել այլ պրոդուկտներ՝ podcast-ներ, լուսաբանումներ, հարցազրույցներ և այլն։ Եթե կան բիզնեսներ, որոնք կունենան ցանկություն դառնալ ալիքի հովանավոր և գործընկեր, կոնտակտային տվյալները առկա են bio-ում։
    Սիրով՝ Ձեր «Գեոպոլիտիկա» 🙂

  • Այսօր Հայ ազգային կոնգրեսի 4–րդ (22-րդ) համագումարում կուսակցության նախագահ է վ…

    🇦🇲 Այսօր Հայ ազգային կոնգրեսի 4–րդ (22-րդ) համագումարում կուսակցության նախագահ է վերընտրվել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
    Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է նաև 29 հոգուց կազմված վարչություն։
    @armgeopolitic

  • Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակներում նախորդ շաբաթ հանդիպումն…

    🇦🇲 Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակներում նախորդ շաբաթ հանդիպումներ ենք ունեցել ՀՀԿ, «Ազատություն», «Հայրենիք» կուսակցությունների ղեկավարների, ինչպես նաև հասարակական շրջանակների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և փաստաբանների հետ։
    Քննարկել ենք մի շարք օրակարգային խնդիրների շուրջ համագործակցություն ձևավորելու վերաբերյալ հարցեր։
    Ընդհանուր առմամբ, անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում:
    Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ:
    Իշխան Սաղաթելյան
    @armgeopolitic

  • Նման տրանսպորտային միջոցների շահագործումը պետք է արգելվի։@armgeopolitic…

    🇦🇲 Նման տրանսպորտային միջոցների շահագործումը պետք է արգելվի։
    @armgeopolitic

  • Ժողովուրդը սկսել է մեղավորներ փնտրել․ բումերանգը վերադառնում է ՓաշինյանինԱննա Հա…

    Ժողովուրդը սկսել է մեղավորներ փնտրել․ բումերանգը վերադառնում է Փաշինյանին
    Աննա Հակոբյանը, Հայկ Կոնջորյանը և մյուս ՔՊ-ականները շարունակ կարող են հերքել իրենց վերագրվող գույքերի կամ փողերի մասին տարածվող տեղեկությունները, Սրբուհի Գալյանը կարող է շարունակել համարել, որ իր համար 200 հազար դոլարանոց տունը ի՞նչ է, որ նա չունենա, սակայն տեղի ունեցողը ոչ Աննա Հակոբյանի, ոչ Հայկ Կոնջորյանի, ոչ էլ Սրբուհի Գալյանի մասին է, տեղի ունեցողը շատ ավելի խորքային ու հոգեբանական խնդրի մասին է, խնդիր, որը նման է թափանիվի, որը հնարավոր չի լինելու կանգնեցնել։
    Այս ամենում ամենակարևորը, ըստ իս, հետևյալն է․ մարդիկ, այդ թվում ու ամենաշատը՝ իրենց իշխանության հետ հույսեր կապած մարդիկ հասկացել են, որ «թալանը», որը խոստացվել էր բաժանել ժողովրդին, 8 տարի անց այդպես էլ չբաժանվեց, չկան նաև «թալանչիները», սակայն իրենց կյանքում դրանից ոչինչ էլ չփոխվեց, կյանքը չի լավանում, աշխատավարձը չի բարձրանում, գները աճում են, սառնարանը լիքը չէ, սակայն նույն մարդիկ, որոնց կյանքում ոչինչ չփոխվեց, դեռ մի բան էլ՝ վատացավ, այսօր տեսնում են, որ 2018-ից առաջ որևէ տեղ չաշխատած, ոչինչ չունեցող, «պարտքով պիվա խմող» մարդիկ այսօր գնում են մի քանի հարյուր հազար դոլարանոց տներ, վարում են տասնյակ հազար դոլարանոց մեքենաներ, ապրում են շքեղ կյանք։
    Մարդիկ միշտ քավության նոխազներ են փնտրում ու եթե ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին հաջողվել էր համոզել, որ մարդիկ լավ չեն ապրում, քանի որ կան պայմանական «Սաշիկներ», որոնք «թալանում» են երկիրը, ապա այժմ մարդկանց համար այդ քավության նոխազները աստիճանաբար դառնում են այս իշխանության պայմանական «Սաշիկները»։ Տեղի է ունենում «արթնացման» ինչ-որ գործընթաց, երբ մարդիկ հասկանում են, որ իրենց այսքան տարի մոլորեցրել են «նախկիններով» ու «թալանով» ու այժմ «արթնացած» ժողովուրդը կրկին սկսում է մեղավորներ նշանակել իր վատ ապրելու համար։ Արդյո՞ք չի եղել թալանը, իհարկե եղել է, սակայն այն չվերադարձվեց ու թալանչիներից շատերը այժմ Սերժի նկարի փոխարեն փակցրել են Նիկոլի նկարը ու կանգնած են հենց այս իշխանության շարքերում, գյուղապետից մինչև օլիգարխ, և մարդիկ դա տեսնում են։
    Այսպիսով, բումերանգը վերադառնում է Փաշինյանին․ ժողովուրդը սկսել է փնտրել մեղավորներ ու այդ մեղավորներին տեսնում է Փաշինյանի ու իր թիմակիցների դեմքերով։