Category: Գեոպոլիտիկա

  • Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Արգենտինային ու դարձավ աշխարհի …

    🇪🇸🇦🇷 Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Արգենտինային ու դարձավ աշխարհի չեմպիոն:
    @armgeopolitic

  • Ըստ Սերժ Սարգսյանին ենթակա ԶԼՄ-ների ու սահմանադրագետների` Հայաստանն իդեալական ս…

    🇦🇲 Ըստ Սերժ Սարգսյանին ենթակա ԶԼՄ-ների ու սահմանադրագետների` Հայաստանն իդեալական սահմանադրություն ունի, որը սուպերվարչապետական չէ:
    Ավելի վաղ անձամբ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ոչ ինքն է երրորդ ժամկետի գնացել, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը:
    Ավելի լավ հնարավոր չէ քաղաքական դաշտը վերածել կրկեսի: Ասում է` սուպերվարչապետություն չկա, դա մեր ֆանտազիան է: Խելքներիդ ձյուն գա:
    @armgeopolitic

  • Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ Հ…

    Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ Հայաստանում: Միանշակ կարող եմ պնդել, որ այս աստիճանի «կրիմինալ բեսպրեդել» Հայաստանում երբեք չի եղել… Ամեն օր կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ, գողություն, թմրամոլության անհավանական մակարդակ… դրան գումարած նոր տեխնոլոգիաներով հեռախոսային և կիբերհանցագործություններ…
    Եվ այս ամենն այն ֆոնին, երբ իշխանական պրոպագանդան ամեն օր և բոլոր հնարավոր հարթակներից մեզ հեքիաթներ է պատմում «բարեփոխված» ոստիկանության մասին: Հարգելիներս, «ինչքան էլ ասեք «հալվա, բերանի մեջ քաղցրոթյուն չեք զգալու»: Կրկնում եմ, այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին՝ 1990, 91, 92 թթ, երբ երկիրը փաստացի անտեր վիճակում էր…
    Կարեն Քոչարյան
    @armgeopolitic

  • Իսրայելական Haaretz թերթը գրել է, որ Իսրայելն Ադրբեջանի ճնշմամբ է  Հայոց ցեղասպա…

    Իսրայելական Haaretz թերթը գրել է, որ Իսրայելն Ադրբեջանի ճնշմամբ է  Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել է Կնեսետի օրակարգից։
    Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ  Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անձամբ է արգելափակել քվեարկությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն Ալիևի անունից կապ է հաստատել նրա գրասենյակի հետ։
    https://t.me/mariamoborona

  • «Հայաստան» դաշինքը նոր գումարման ԱԺ-ի մեկնարկին մոտենում է որոշակի ճգնաժամային ի…

    «Հայաստան» դաշինքը նոր գումարման ԱԺ-ի մեկնարկին մոտենում է որոշակի ճգնաժամային իրավիճակում․ թիմի ներսում և աջակիցների շրջանում կա որոշակի լարվածություն, ինչը լիցքաթափում է պահանջում։
    Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, որը կարողանում է թիմի ներսում ապահովել անհրաժեշտ բալանսավորումը, չի վերցնելու պատգամավորական մանդատը, ուստի, խմբակցության առաջնորդության պատասխանատվությունը մնալու է Քոչարյան կրտսերի՝ Լևոնի վրա։ Ֆորմալ առումով թե ով կլինի խմբակցության ղեկավարը, երկրորդական է․ քաղաքական պատասխանատվությունն ու առաջնորդությունը դրված է լինելու Լևոն Քոչարյանի ուսերին, որի առաջնային խնդիրը թիմի ներսում իրավիճակի կայունացումը ու ճգնաժամի հաղթահարումը պետք է լինի, դա հնարավոր է բացառապես բաց և անկեղծ խոսակցության միջոցով հենց թիմի ներսում։
    Նկատելի է, որ «երրորդ ուժերը» փորձում են օգտվել առիթից ու իրենց հերթին սրել իրավիճակը «Հայաստան» դաշինքում, ընդ որում՝ ամեն մեկը դա անում է իր քաղաքական հաշվարկով։
    Լևոն Քոչարյանի անելիքների մասին դեռ կխոսենք, բայց նրան հետաքրքիր քաղաքական փորձություն է սպասվում։
    @armgeopolitic

  • Ադրբեջանը որոշել է համագործակցել նաև Սու-25 գրոհիչների արդիականացմամբ զբաղվող վր…

    Ադրբեջանը որոշել է համագործակցել նաև Սու-25 գրոհիչների արդիականացմամբ զբաղվող վրացական ընկերության հետ. Թուրքիայի միջոցով արդիականացրածներն արդեն կիրառում է
  • 30 կրակոց, 1 նռնակ. Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահան…

    🇦🇲 30 կրակոց, 1 նռնակ. Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է տեսախցիկների կողմից, պարզվել է 2 մարտական նռնակներից մեկն է պայթել:
    @armgeopolitic

  • Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ մարդկանց զգ…

    Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները հստակ ցույց տվեցին, որ մարդկանց զգալի հատված չի տառապում քաղաքական սեկտանտիզմով ու պատրաստ է խոսել, համարձակություն ունի խոսել, եթե սխալ բան է արվում նաև ընդդիմության ներսում:
    Պարզվեց` հարց տալու ու պատասխան պահանջելու համար մարդկանց «ոջլոտ» որակողները հենց իրենք են «ոջլոտ»: Պարզվեց` «բա դուք ո՞վ եք» հարցադրում կատարողները հենց իրենք են ոչ մեկ, բառի ուղիղ իմաստով ոչ մեկ` իրենց մասին մեծ կարծիք ունեցող ոչնչություններ:
    Կան բնական գործընթացներ, որոնց խանգարել, միջամտել չի կարելի, իսկ այժմ ընդդիմադիր մեծ դաշտում տեղի ունեցողը բնական գործընթաց է:
    @armgeopolitic

  • Վրաստանում տղամարդը ներխուժել է ռուս կանանց սենյակ և բռնության ենթարկել նրանց ռո…

    Վրաստանում տղամարդը ներխուժել է ռուս կանանց սենյակ և բռնության ենթարկել նրանց ռուսերեն խոսելու համար

  • Մարդիկ նաև օբյեկտիվ հարցադրումներ են անում, որ իշխանությանը թողած, ընդդիմության …

    Մարդիկ նաև օբյեկտիվ հարցադրումներ են անում, որ իշխանությանը թողած, ընդդիմության ներսում «բազառներ» են: Սրան պատասխանը շատ հստակ է.
    քանի դեռ ընդդիմադիր մեծ դաշտում «ջրերը չեն զուլալվել», իշխանության հարցերը չեն լուծվելու: Մենք չենք կարող ինքնախաբեությամբ զբաղվել ու չընդունել իրականությունը, անտեսենք, չտեսնելու տանք այն խնդիրները, որոնք, այո, խանգարում են քաղաքական պայքարին:
    Տիտղոսային ընդդիմությունը պետք է սկսի անհանգստանալ այն ժամանակ, երբ մենք իրենց սկսենք ընդհանրապես չանդրադառնալ: Ոչ թե խոսել իրենց սխալներից, հարցեր տալ, քննադատել, հայհոյել, տեղ-տեղ նաև գովաբանել, այլ լռել իրենց մասին, ընդհանրապես ոչինչ չխոսել:
    Դրանով ուղղակի կարձանագրվի իրենց քաղաքական մահը, դե իսկ «հանգուցյալի մասին` կա՜մ լավը կա՜մ ոչինչ»:
    Կան բնական գործընթացներ, որոնց խանգարել, միջամտել չի կարելի, իսկ այժմ ընդդիմադիր մեծ դաշտում տեղի ունեցողը բնական գործընթաց է:
    @armgeopolitic