Մարդիկ նաև օբյեկտիվ հարցադրումներ են անում, որ իշխանությանը թողած, ընդդիմության …

Մարդիկ նաև օբյեկտիվ հարցադրումներ են անում, որ իշխանությանը թողած, ընդդիմության ներսում «բազառներ» են: Սրան պատասխանը շատ հստակ է.
քանի դեռ ընդդիմադիր մեծ դաշտում «ջրերը չեն զուլալվել», իշխանության հարցերը չեն լուծվելու: Մենք չենք կարող ինքնախաբեությամբ զբաղվել ու չընդունել իրականությունը, անտեսենք, չտեսնելու տանք այն խնդիրները, որոնք, այո, խանգարում են քաղաքական պայքարին:
Տիտղոսային ընդդիմությունը պետք է սկսի անհանգստանալ այն ժամանակ, երբ մենք իրենց սկսենք ընդհանրապես չանդրադառնալ: Ոչ թե խոսել իրենց սխալներից, հարցեր տալ, քննադատել, հայհոյել, տեղ-տեղ նաև գովաբանել, այլ լռել իրենց մասին, ընդհանրապես ոչինչ չխոսել:
Դրանով ուղղակի կարձանագրվի իրենց քաղաքական մահը, դե իսկ «հանգուցյալի մասին` կա՜մ լավը կա՜մ ոչինչ»:
Կան բնական գործընթացներ, որոնց խանգարել, միջամտել չի կարելի, իսկ այժմ ընդդիմադիր մեծ դաշտում տեղի ունեցողը բնական գործընթաց է:
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով