Category: Գեոպոլիտիկա

  • Թրամփի վարչակազմը իր եվրոպացի գործընկերներին է փոխանցել փաստաթղթեր, որոնք ուրվագ…

    ▪️Թրամփի վարչակազմը իր եվրոպացի գործընկերներին է փոխանցել փաստաթղթեր, որոնք ուրվագծում են Ուկրաինայի տնտեսական վերականգնման և Ռուսաստանի հետ տնտեսական կապերի վերականգնման ծրագիրը հակամարտությունից հետո։
    ▪️ԱՄՆ-ը առաջարկում է ներդրումներ կատարել Ռուսաստանի արկտիկական նավթի և հազվագյուտ մետաղների արտադրության մեջ, ինչպես նաև վերականգնել Ռուսաստանից Եվրոպա և աշխարհ մատակարարվող նախկին համակարգը։ Առաջարկվում է վերականգնել Ուկրաինան ամերիկյան բիզնեսների մասնակցությամբ, որոնք օգտագործում են սառեցված ռուսական ակտիվները։
    ▪️ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները, մասնավորապես նրա հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, պնդում են, որ Կիևը պետք է համաձայնի «տարածքային փոխանակմանը»՝ որպես հակամարտության կարգավորման մաս։
    @armgeopolitic

  • Հաղորդվում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները տվյալներ են ձեռք բերել, որ Ո…

    🔴🇺🇸🇺🇦 Հաղորդվում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները տվյալներ են ձեռք բերել, որ Ուկրաինայում բացահայտված կոռուպցիոն սխեմայի մեջ ընդգրկված է նաև նախագահ Վլադիմիր Զելենսկին։
    @armgeopolitic

  • Հիշեցնեմ նախօրեի այս գրառումս:Դրանից քիչ հետո եղավ Հետքի տեղեկությունը, թե ինչ…

    🔴🔴 Հիշեցնեմ նախօրեի այս գրառումս:
    Դրանից քիչ հետո եղավ Հետքի տեղեկությունը, թե ինչպես է կառավարող կուսակցության խմբակցության ղեկավարը շուկայականից մի քանի տասնյակ հազար դոլարով ձեռք բերել առանձնատուն, տիկնոջ հետ մեկտեղ: Կինն էլ, ինչպես հայտնի է, պետական Հայփոստի գործադիր տնօրենն է:
    Հիմա օրինակ մի պահ պատկերացրեք, թե ինչ ելույթներ կունենար պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2018 թվականի մայիս, եթե հանկարծ լիներ իրավիճակ, երբ Հայփոստի գործադիր տնօրեն լիներ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի կինն ու ստանար շատ բարձր աշխատավարձ, այն էլ՝ պետությունից:
    Մինչդեռ, մինչեւ 2018 թվականը Հայփոստը կարծես թե պետության վրա ֆինանսական բեռ չէր, քանի որ տրվել էր հավատարմագրային կառավարման՝ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: 2018-ից հետո հետ վերցրին, դարձրին պետական կառավարում, ու ընկերությունը զարմանալիորեն սկսեց աշխատել վնասով, թեեւ փաթեթավորման համար ծախսվեցին ահագին փողեր, ինչը սակայն աշխատանքի որակի հարցում չի փոխել սկզբունքորեն ոչինչ:Հետո երեւի թե վնասները ծածկելու համար՝ բարձրացրին գները:
    Մի խոսքով, տվյալ պարագայում գրառումս Հայփոստի մասին չէ, այլ շահերի բախման, որի պարագայում Նիկոլ Փաշինյանն ու ներկայիս իշխանության մյուս ներկայացուցիչները ցած չէին իջնի ամբիոններից, եթե լիներ նախկինների ժամանակ:
    Եվ այստեղ ուշագրավը: Պատգամավորի՝ շուկայականից զգալի էժան ձեռք բերած գույքի մասին լրատվամիջոցը գրում է, որից հետո պատգամավորը գրում է Ռոբերտ Քոչարյանի մասին, ասելով, թե ե՞րբ է վերադարձնելու «թալանածը»:
    Այստեղ չեմ ուզում խոսել այն մասին, որ գործադրվում է հերթական պարզունակ հնարքը, որով կերակրում են մարդկանց արդեն յոթ տարի, շեղելով իրենց վերաբերյալ թեմաներից:
    Այստեղ կա մեկ այլ, շատ ավելի կոնկրետ հանգամանք: Կառավարող մեծամասնության պատգամավորը Ռոբերտ Քոչարյանին է հարցնում, թե ե՞րբ է վերադարձնելու 200 միլիոն դոլարը:
    Մինչդեռ, առողջ բանականությունը, իրավական, քաղաքական պետության տրամաբանությունը ենթադրում է այլ բան՝ պատգամավորը կանչում է իր նշանակած վարչապետին, որը այդ պաշտոնին է հասել նաեւ «թալանի» թեման ֆիզիկապես ու բարոյապես մաշելով, ու հարցնում վարչապետին՝ ե՞րբ եք ապացուցելու, որ Ռոբերտ Քոչարյանը թալանել է 4 միլիարդ կամ 200 միլիոն, եւ ե՞րբ է հետեւելու այդ համոզիչ ու անառարկելի ապացույցների հիման վրա դատաիրականացվելիք իրավական գործընթացը:
    Կրկնեմ, խոսքը մոգոնված գործընթացի մասին չէ, այլ անառարկելի ապացույցների վրա հենված, երբ որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել այդ ապացույցները:
    Իրավական, քաղաքական երկրում խորհրդարանական մեծամասնության պատգամավորը պետք է իր նշանակած վարչապետին տա այդ հարցերն ու պահանջի արդյունք, այլ ոչ թե վերացական ու դեկլարատիվ ֆեյսբուքյան հարցեր ուղղի նախին որեւէ նախագահի:
    Բայց, իհարկե հասկանալի է, որ նպատակը ոչ իրավականությունն է, եւ ոչ էլ քաղաքականությունը: Նպատակը նենգափոխումն է եւ այդ գնով իշխանության պահպանումը: Ահա թե ինչու, խորհրդարանական մեծամասնությունը վարչապետին ուղղում է միայն այն հարցերը, որոնք ստանում է հենց այդ նույն վարչապետից՝ սմս-ով կամ վոթսափյան հաղորդագրությամբ, իսկ ազատ ստեղծագործելու իրավունք ունի միայն նախկին նախագահների հասցեին վաղուց ձեւակերպված նարատիվները հնչեցնելիս:
    Սա նշանակու՞մ է, որ նախկին նախագահները հրեշտակ են, չկան առնվազն հարցեր ուղղելու հիմքեր եւ այլն:
    Իհարկե ոչ: Դա կլիներ նույնիսկ ծիծաղելի: Հարցն այն է, որ հանրային ցանկացած կասկած պետք է հաստատվի գերազանցապես անառարկելի ապացույցներով: Եթե կասկածներին չեն հետեւում ապացույցներ, ապա կասկածները վերածվում են ընդամենը իշխանական քարոզչական ձեռնածության ռեսուրսի:

  • Парень проверил качество воздуха в Ереване и вот что получилосьПодписывайтесь на…

    Парень проверил качество воздуха в Ереване и вот что получилось
    🔺Подписывайтесь на @sisumasis〽️ — тут говорят как есть, а не как выгодно!

  • Ասում ա Տիգրան Մեծը ազգությամբ հայ չի եղել Նիկոլական դարձած լևոնականներից սարսափ…

    Ասում ա Տիգրան Մեծը ազգությամբ հայ չի եղել 😁
    Նիկոլական դարձած լևոնականներից սարսափելի բան չկա էս աշխարհում։ )))

  • Կհիշեք, սրանից մոտ 1 ամիս առաջ Արամուս գյուղում մի տղամարդ սպանել էր իր հարևան ա…

    Կհիշեք, սրանից մոտ 1 ամիս առաջ Արամուս գյուղում մի տղամարդ սպանել էր իր հարևան ամուսիններին, այնուհետև ճանապարհին ևս 2 մարդու կյանք խլել։ Այսօր այդ մարդասպանը անմեղսունակ է ճանաչվել։ Երևի նա շուտով կվերադառնա ազատություն, կշարունակի ապրել, արարել և մարդ սպանել…

  • Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ Անկարայի վերադարձը F-35 կործանիչն…

    🇺🇸🇹🇷🇷🇺 Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ Անկարայի վերադարձը F-35 կործանիչների ծրագրին հնարավոր է միայն ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգից լիովին հրաժարվելու դեպքում։
    @armgeopolitic

  • Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների …

    🇦🇲🇬🇪🇦🇿 Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Ադրբեջանը պատմական որոշում կայացրեց պարբերաբար Հայաստանին նավթամթերք մատակարարել, ինչն այս փուլում հնարավոր է միայն վրացական երկաթուղով:
    Այստեղ այնպիսի սակագին են սահմանել, որ ավելի լավ կլինի դրանից հրաժարվել ամբողջությամբ:
    Միխեիլ Սաակաշվիլի
    @armgeopolitic

  • ՌԴ Պետդուման ցանկանում է արգելել սոցիալական ցանցերը 14 տարեկանից փոքր երեխաների…

    🇷🇺 ՌԴ Պետդուման ցանկանում է արգելել սոցիալական ցանցերը 14 տարեկանից փոքր երեխաների համար՝ սմարթֆոնների վրա անցկացրած չափազանց շատ ժամանակի պատճառով
    Պատգամավորները նշել են, որ հեռախոսների վրա տեղեկատվության 90%-ը «աղբ» է, ինչը մեծացնում է հոգեկան սթրեսը։ Նրանք ասում են, որ երեխաները սմարթֆոնների վրա անցկացնում են 16-18 ժամ, ինչը մտահոգիչ է։
    @armgeopolitic

  • Հայաստանի հետ կարգավորման գործընթացը 2025 թ. իրականացվել է Ադրբեջանի հետ համաձա…

    🇹🇷🇦🇿🇦🇲 Հայաստանի հետ կարգավորման գործընթացը 2025 թ. իրականացվել է Ադրբեջանի հետ համաձայնեցված։
    Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան
    @armgeopolitic