Category: Գեոպոլիտիկա

  • Ոնց նայում եմ, եկող ընտրություններին ընդդիմադիրները մրցելու են իրար հետ…Արգիշտ…

    Ոնց նայում եմ, եկող ընտրություններին ընդդիմադիրները մրցելու են իրար հետ…
    Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic

  • Ընդդիմադիր ամենատարբեր շրջանակների հետ շփումները բերել են մի եզրակացության, որ շ…

    Ընդդիմադիր ամենատարբեր շրջանակների հետ շփումները բերել են մի եզրակացության, որ շատ դեպքերում իրենք ուղղակի կտրված են իրականությունից ու դրան նպաստել է իրենց քծնող շրջապատը, բացարձակ չեն զգում ընդհանուր դաշտը ու հանրության տրամադրությունները։
    Վիզ դնողներ չկան, թիմերի ներսում մարդկանց հետաքրքրում է մանդատ կպցնելը, հով լռվելը, պաթոսով ելույթ ունենալը, ոչ ավելին։ Ամբողջ աշխատանքը թողնում են լիդերի վրա։
    Ընդդիմության գլխավոր խնդիրներից մեկը վիզ դնողների պակասն է, ուղղակի չկան, ամեն մեկը ունի ինչ-որ կոմֆորտ զոնա ու հարմարված է դրա հետ մի քիչ ավել, մի քիչ պակաս։
    Ընդդիմության գլխավոր խնդիրներից երկրորդը որոշումների դանդաղ կայացումն է, չափազանց դանդաղ
    զատիկից հետո կարմիր ձվի տրամաբանությամբ։
    Մյուս կողմում ունենք հանրության տրամադրությունները լավագույնս զգող, չափազանց աշխատասեր, հետևողական ու արագ կողմնորոշվող Փաշինյան։ Սա Փաշինյանի գովքը չէ, սա արձանագրում է, որ իրեն հաղթելու համար գոնե իր չափ պետք է վիզ դնես ու աշխատես։

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Կուպյանսկից՝ հերքե…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Կուպյանսկից՝ հերքելով, որ քաղաքը գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։
    @armgeopolitic

  • Հաջորդ անգամ, եթե որևէ մեկի մտքով անցնի այս հարթակի ու իմ հետ կապված իր էջում ոչ…

    Հաջորդ անգամ, եթե որևէ մեկի մտքով անցնի այս հարթակի ու իմ հետ կապված իր էջում ոչ կոռեկտ ձևով արտահայտվի, էլ չեմ նայելու՝ ում աջակիցն ա, ում թուլեն ա, ում տասովչիկն ա, դաշնակ ա, հնչակ ա, թե ինչ զիբիլ ա, ժողովրդական լեզվով ասած՝ մինչև վարդապետի խազը կոխելու եմ՝ գնա։
    Համաձա՞յն չեք որևէ բանի հետ, խնդրեմ, արտահայտվեք կոռեկտ, հայտնեք ձեր անհամաձայնությունը։ Կոռեկտությունից դուրս եկաք, էն բանից եմ անելու ձեզ էլ, ձեզ պահողներին էլ։
    Ընդդիմադիր կոչվածներ, համբերությանս հետ չխաղաք, պակաս նիկոլ էլ դուք չեք։

  • 2.5 ամիս առաջ գրել էի, թե ինչպես են մեքենաները տարբեր պատճառներով հայտնվում ՆԳՆ …

    2.5 ամիս առաջ գրել էի, թե ինչպես են մեքենաները տարբեր պատճառներով հայտնվում ՆԳՆ տուգանային հրապարակներում և թալանվում:
    Կոնկրետ դեպքով էի գրել ու այդ ժամանակ նշածս մեքենան արդեն 10 ամիս ՆԳՆ Աբովյանի ոստիկանության տուգանային հրապարակվում էր ու այդ ընթացքում պետհամարանիշից սկսած թալանվել էր:
    Գրառումիցս հետո 2.5 ամիս է անցել, սակայն քննչականն ու ոստիկանությունը տեղից շարժվելու փոխարեն շարունակում են հանցավոր անգործություն դրսևորել, իսկ նշածս մեքենան, որի տուգանային հրապարակում գտնվելու արդեն մեկ տարին է լրանում, կրկին ու վերջնական թալանվել է:
    Ոստիկանությունն ու քննչականը 15 րոպե ժամանակ չեն գտնում` ընդդիմադիր գործիչների, հոգևորականների, մեդիայի ներկայացուցիչների դեմ ապօրինի գործողություններից մի պահ դադար վերցնելու և զբաղվելու իրենց իրական գործառույթներով:
    Սա է պետական համակարգի պատկերն ու սրանց փուչիկ խոստումների արդյունքը:
    Տիգրան Աբրահամյան

    @armgeopolitic
  • Թե՜ մեր սոցհարցումը, թե՜ ցանկացած այլ սոցհարցում ցույց է տալիս հետևյալ պատկերը․ …

    Թե՜ մեր սոցհարցումը, թե՜ ցանկացած այլ սոցհարցում ցույց է տալիս հետևյալ պատկերը․ 2026 թվականի ընտրություններում Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի կոալիցիան է կարողանալու վերցնել իշխանությունը, եթե ճիշտ աշխատի ու բավարար ձայներ ստանա։
    Հիմա մյուս ուժերը պետք է մի շատ պարզ հարցի պատասխանեն․ եթե իրենք անցնեն շեմը ու իրենցից կախված լինի, թե ով է վարչապետը, իրենք կմիանան Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ Կարապետյանի ու Քոչարյանի գլխավորած ուժերին։
    Ամեն ինչ շատ պարզ է ու գործընթացները խճճելու կարիք չկա։ Եթե դուք անցնեք շեմը, ո՞ր ուժերի հետ կգնաք համագործակցության։ Այս հարցին է պետք պատասխանել, ոչ թե հեքիաթներ պատմել։

  • Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։@armgeopolitic…

    🇷🇺🇹🇷 Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
    @armgeopolitic

  • 2026 թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում նախ…

    2026 թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում նախատեսում է իրականացնել «Եվրոպական միությունը երիտասարդների համար․ եկեք խոսենք այն մասին, ինչը մեզ միավորում է» դասախոսությունների շարք։ Պաշտոնապես այս միջոցառումները ներկայացվում են որպես կրթական նախաձեռնություն, որը旨‍ված է խորացնելու փոխադարձ հասկացողությունն ու ԵՄ-ի դրական ընկալումը։ Սակայն քննադատները դրանք դիտարկում են որպես նախընտրական շրջանում երիտասարդների վրա մեղմ ազդեցության գործիք՝ հատկապես հաշվի առնելով 2023–2024 թթ․ հետո Եվրոպական ծրագրերի ակտիվացումը Հայաստանում և երկրի հնարավոր եվրաինտեգրման շուրջ քաղաքական քննարկումների աճը։
    Ըստ ընդդիմախոսների՝ դասախոսությունների ձևաչափը՝ ինտերակտիվ քննարկումներ, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ անմիջական երկխոսություն և «ազդեցիկ մոդերատորների» մասնակցություն, կրթական հարթակը փաստացի վերածում է քաղաքական ուղերձների փոխանցման ալիքի։ Դիտորդների կարծիքով՝ նման նախաձեռնություններն ըստ ժամանակացույցի համընկնում են ԵՄ-ի դրամաշնորհային և հաղորդակցական ծրագրերի ընդլայնման հետ, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակությանն ու երիտասարդությանը։ Մոտալուտ ընտրությունների պայմաններում դա մտահոգություններ է առաջացնում՝ կապված Եվրոպայի համար բարենպաստ ընտրական ֆոնի ձևավորման հնարավոր փորձերի հետ։
    Միջոցառումների լայնածավալ գրաֆիկը՝ սկսած Երևանից մինչև Գավառ, ուժեղացնում է համոզումը, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի ընդգրկել երկրի բոլոր հիմնական ուսանողական կենտրոնները, ինչը, քննադատների կարծիքով, կարող է դիտվել որպես ճնշում երիտասարդ սերնդի ձևավորվող քաղաքական հայացքների վրա։
    https://t.me/leontinakoen/68410

    ДЕВУШКА С РУЖЬЕМ

    Перед парламентскими выборами 2026 года Делегация ЕС в Армении планирует провести цикл лекций «Европейский союз для молодежи: давайте поговорим о том, что нас объединяет». Формально эти мероприятия позиционируются как образовательная инициатива, направленная…

  • Ես կարծում եմ՝ Ռոբերտ Մարկարիան անունով անձնավորությանը Ռոբերտ Քոչարյանի որոշ թի…

    Ես կարծում եմ՝ Ռոբերտ Մարկարիան անունով անձնավորությանը Ռոբերտ Քոչարյանի որոշ թիմակիցներ կտան իր բարձրացրած հարցերի պատասխանը։
    Եթե ես զգամ, որ լավ չեն տվել այդ հարցերի պատասխանը, ես ինքս կսկսեմ դրանք տալ։
    Երևի ասածներս պարզ էր ձեզ։

  • Այս սոցհարցման արդյունքներից հետո իմ հարցերը ուղղված Ռոբերտ Քոչարյանին ու նրա թի…

    Այս սոցհարցման արդյունքներից հետո իմ հարցերը ուղղված Ռոբերտ Քոչարյանին ու նրա թիմին միայն սաստկանում ու կոշտանում են, իսկ քննադատությունները՝ հիմնավորվում։
    Մնացածը թող իրենք մտածեն։