Category: Գեոպոլիտիկա

  • Իրանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իրանում ստեղծված իրա…

    🇮🇷🇮🇳 Իրանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իրանում ստեղծված իրավիճակը
    Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Արաղչին կրկին դատապարտել է ԱՄՆ-ի «սադրիչ» դիրքորոշումը և միջամտությունը երկրի ներքին գործերին։
    @armgeopolitic

  • Իշխանություններն ու Նիկոլ Փաշինյանը ծանր են տարել Արամ Զավենիչի պահվածքը․ որոշե…

    🇦🇲 Իշխանություններն ու Նիկոլ Փաշինյանը ծանր են տարել Արամ Զավենիչի պահվածքը․ որոշել են չմասնակցել նրա հոր թաղման արարողությանը
    Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստին, նախկին եւ ներկայիս իշխանական բարձրագույն ներկայացուցիչներից բացի, մասնակցելու էր գնացել նաեւ կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին Սարգսյան ընտանիքը դիմավորեց իսկական հավատացյալի պես, Արամ եւ Արմեն Սարգսյանները խոնարհվեցին եւ համբուրեցին Վեհափառի աջը։ Իշխանական թիմում Արամ Զավենիչի քայլն ընդունել են որպես քաղաքական թարս չափալախ եւ նախօրեից չեն մարսում` ինչպե՞ս կարող էր իշխանության համախոհ Արամ Սարգսյանը խոնարհվել եւ համբուրել Վեհափառի ձեռքն այն օրերին, երբ իրենք վերջինիս հռչակել են Ռուսաստանի գործակալ, վերջին հայհոյանքներն են տալիս նրան, ավազանի անունով են կոչում ու ծանր մարտեր են մղում՝ նրան կարգալույծ անելու համար։ Իշխանական մեր զրուցակիցը խոստովանեց, որ չնայած տասնյակ հարյուրավոր իշխանականներ են մասնակցել հոգեհանգստին եւ մտադրություն են ունեցել թաղմանն էլ գնալ, բայց այդ տեսարանից հետո մտքափոխվել են:
    Հրապարակ օրաթերթ
    @armgeopolitic

  • Երևանի քաղաքապետարանն էլ գաղտնի է պահում, թե ով որքան է պարգևատրվել։@armgeopoli…

    🇦🇲 Երևանի քաղաքապետարանն էլ գաղտնի է պահում, թե ով որքան է պարգևատրվել։
    @armgeopolitic

  • Իսրայելը չի հարձակվի Իրանի վրա:The Washington Post@armgeopolitic…

    🇮🇱🇮🇷 Իսրայելը չի հարձակվի Իրանի վրա:
    The Washington Post
    @armgeopolitic

  • Ինչպես են իրանցի ցուցարարները հարձակվում անվտանգության աշխատակցի վրա և դաժանորե…

    🇮🇷 Ինչպես են իրանցի ցուցարարները հարձակվում անվտանգության աշխատակցի վրա և դաժանորեն ծեծում նրան:
    @armgeopolitic

  • Մեզ ասացին, որ Իրանում սպանությունները դադարել են: Մահապատիժները կդադարեցվեն։ Մ…

    🇺🇸🇮🇷 Մեզ ասացին, որ Իրանում սպանությունները դադարել են: Մահապատիժները կդադարեցվեն։ Մենք դա կստուգենք: Եթե վերսկսվեն, մենք շատ կզայրանանք:
    Դոնալդ Թրամփ
    @armgeopolitic

  • «Հետք»-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար …

    «Հետք»-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար: Դրանից բացի՝ մոտ 1 մլն 970 հազ. դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել>։ Հիմա հասկանալի է չէ, թե ինչու թոշակառուների կյանքում 20000 դրամը բան չի փոխի։ Գոնե Սրբուհի Գալյանն ասում է, որ ինքը լավ է սովորել, իսկ դու։
    Ժաննա Ալեքսանյան
    @armgeopolitic

  • Մի քանի ժամ առաջ տեղեկություն է տարածվել, որ բանակում կա զոհ: Հրազենային վիրավո…

    ⚫️ Մի քանի ժամ առաջ տեղեկություն է տարածվել, որ բանակում կա զոհ: Հրազենային վիրավորումից հետո մահացել է զինծառայող, որը կես տարի առաջ է զորակոչվել բանակ:
    Մի քանի րոպե առաջ պաշտպանության նախարարի ֆեյսբուքյան էջում հայտնվում է տեղեկություն, թե նախարար Պապիկյանը դիտել է ատեստավորման ինչ որ փուլ:
    Մի երկու ժամ առաջ է եղել բանակում զոհի մասին տեղեկությունը: Կարող էր պաշտպանության նախարարը իր ֆեյսբուքյան էջում բաց թողնել ատեստավորում դիտարկելու հերթական լուրջ: Չեմ ասում որեւէ բան գրեր ողբերգական դեպքի մասին: Բայց, կարող էր գոնե ողբերգական դեպքի ֆոնին զերծ մնալ քարոզչական նյութից՝ դիտարկել է ատեստավորումը:
    Առավել եւս, որ ողբերգությունը տեղի է ունեցել նրա ասուլիսի հաջորդ օրը:
    Բայց, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, գործնականում ամբողջ պետական վերնախավը զբաղված է մի բանով՝ ինտենսիվ քարոզչություն, գործի, աշխատանքի իմիտացիայի ինտենսիվ ապահովում: Դրա համար էլ բանակում ողբերգությունից կարճ ժամանակ անց ՊՆ նախարարի ֆեյսբուքյան էջում ոչ թե ցավակցություն է ու անդրադարձ, այլ տեղեկություն ատեստավորում դիտարկելու մասին:

  • 2026 թվականի հունվարի 1-ից տաքսիստների համար սահմանված պետական տուրքը բարձրացվել…

    2026 թվականի հունվարի 1-ից տաքսիստների համար սահմանված պետական տուրքը բարձրացվել է՝
    5%՝ կանխիկ, 4%՝ անկանխիկ վճարումների դեպքում։
    Սա հերթական հարվածն է այն մարդկանց, որոնք ամեն օր փողոցում աշխատում են մեկ նպատակով՝ իրենց ընտանիքը պահելու համար։
    Փոքր բիզնեսով զբաղվող քաղաքացիները տարիներ շարունակ պետության համար բեռ չեն եղել։ Իսկ այսօր «ժողովրդի իշխանությունն» ասում է՝
    «Մի քիչ էլ մեզ պահեք՝ աշխատեք մեր պարգևավճարների, շքեղ ավտոմեքենաների ու պետական ճոխ կյանքի համար»։
    Երբ ես աշխատում էի կառավարությունում, հենց իմ նախաձեռնությամբ ներդրվեց մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսների հարկերից ազատման համակարգը։ Այն դժվարությամբ, մեծ դիմադրությամբ կյանքի կոչվեց, բայց ապահովեց հազարավոր ընտանիքների սոցիալական անվտանգությունը և նպաստեց փոքր բիզնեսի զարգացմանը։
    Այսօր այդ համակարգը չեղարկված է, շրջանառության հարկերը՝ բարձրացված, և հետևանքը մեկն է՝
    փոքր բիզնեսը խեղդվում է։
    Պետությունը պետք է ոչ թե պատժի, այլ աջակցի աշխատող քաղաքացուն։ Միկրո և փոքր բիզնեսը պետք է ունենա հատուկ հարկային պաշտպանություն, որովհետև հենց նրանք են ստեղծում աշխատատեղեր, պահում ընտանիքներ և շարժում երկրի տնտեսությունը։
    Ուժեղ պետություն չեն կառուցում փոքր բիզնեսը ճնշելով։
    Ուժեղ պետությունը կառուցվում է այն ժամանակ, երբ աշխատող մարդը զգում է՝ պետությունն իր կողքին է, ոչ թե իր գրպանում։
    Մեսրոպ Առաքելյան

    @armgeopolitic

  • Դեկտեմբերին Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ հունվարին իրենք կհայտարարեն, թե …

    Դեկտեմբերին Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ հունվարին իրենք կհայտարարեն, թե ով է լինելու իրենց շարժման վարչապետի թեկնածուն։ Կարապետյանը նաև նշել էր, որ թեկնածուն դուր կգա հասարակությանը ու հույս կարթնացնի նրանց մեջ։
    Սպասում ենք, որ հայտարարվի իրենց վարչապետի թեկնածուի անունը։ Մենք էլ հասկանանք, թե ու՞մ նկատի ուներ Նարեկը։ Վստահ ենք` ինքն իր մասին այդպես չէր խոսի, ուստի, էլ ավելի ինտրիգային է, թե ով է լինելու թեկնածուն։
    Հունվարի ավարտին մնաց 2 շաբաթ։
    @armgeopolitic