Category: Գեոպոլիտիկա

  • Թրամփը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը, քանի …

    🇺🇸🇮🇷 Թրամփը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը, քանի որ բանակցությունները և հրադադարը փաստացի փակուղի են մտել, հաղորդում է Axios-ը։
    @armgeopolitic

  • Վաղը՝ մայիսի 12-ին, 18:30-ին, հանդիպում ենք Մալաթիա-Սեբաստիայում, Զորավար Անդրան…

    Վաղը՝ մայիսի 12-ին, 18:30-ին, հանդիպում ենք Մալաթիա-Սեբաստիայում, Զորավար Անդրանիկի արձանի դիմաց✊🏼🇦🇲

  • Դե Քոչարյանին չենք սիրում, էս Կարապետյան Սամվելը մի տեսակ սրտներովս չի, դե Ծառու…

    Դե Քոչարյանին չենք սիրում, էս Կարապետյան Սամվելը մի տեսակ սրտներովս չի, դե Ծառուկյանը ընդհանրապես էն չի, էն մնացածի մեջ էլ մեր սրտով մարդ չկա:
    Ժողովուրդ ջան, փեսացու չենք ընտրում, որ սրտներովս լինի կամ չէ, ընտրում ենք ղեկավարի, որը պետք է բավարար փորձ, հմտություններ, կապեր ունենա երկիր ղեկավարելու համար:
    Թվարկածս բոլոր մարդիկ ունեն թերություններ, ոչ մեկը սուրբ չի, բայց նրանցից յուրաքանչյուրը ավելի նախընտրելի է, քան օրվա իշխանությունը: Այսօր ունենք այս թեկնածուներին ու եթե ուզում ենք մեր կյանքում մի բան փոխվի, իրենցից մեկին ենք ընտրում կամ տենց ասում ենք, որ սրտներովս չի ոչ մեկը ու դրանով իսկ մեր քվեն տալիս ենք Փաշինյանին:
    Սա նմանվում է էն սպիտակ ձիով ասպետի պատմությանը, որ սպասում, սպասում են, տենց էլ չի հայտնվում, սպասողն էլ մնում է տունը: Իդեալական, սուրբ թեկնածու երբեք չի հայտնվելու, առավել ևս քաղաքականության մեջ նման մարդիկ չկան:
    Կրկնում եմ` այս ընտրություններում կամ իրենցից մեկին ենք ընտրում կամ ինքնաբերաբար ընտրում ենք Նիկոլին: Եթե համարում ենք, որ բոլորն էլ վատն են, ես վատի ու վատագույնի մեջ ընտրելու եմ վատին, բայց ոչ Նիկոլին:
    @armgeopolitic

  • Հինգ եվրոպական երկիր հրաժարվել է մասնակցել Եվրատեսիլին՝ Իսրայելի մասնակցության …

    🇪🇺🇮🇱 Հինգ եվրոպական երկիր հրաժարվել է մասնակցել Եվրատեսիլին՝ Իսրայելի մասնակցության պատճառով։
    BBC-ի տվյալներով՝ Իսպանիան, Իռլանդիան, Նիդեռլանդները, Իսլանդիան և Սլովենիան բոյկոտում են Եվրատեսիլ 2026-ը՝ ի նշան բողոքի միակ հրեական պետության՝ Իսրայելի մրցույթին մասնակցելու թույլտվության դեմ։
    @armgeopolitic

  • Իրանի ղեկավարները շատ անազնիվ մարդիկ են:Դոնալդ Թրամփ@armgeopolitic…

    🇺🇸🇮🇷 Իրանի ղեկավարները շատ անազնիվ մարդիկ են:
    Դոնալդ Թրամփ
    @armgeopolitic

  • ԱՄՆ նախագահ Թրամփին ուղղված՝ Ռուսաստան այցելելու հրավերը մնում է ուժի մեջ, Պուտ…

    🇷🇺🇺🇸 ԱՄՆ նախագահ Թրամփին ուղղված՝ Ռուսաստան այցելելու հրավերը մնում է ուժի մեջ, Պուտինը միշտ ուրախ կլինի նրան տեսնել Մոսկվայում:
    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով
    @armgeopolitic

  • «Nissan»-ի վարորդին «նվաստացնել» ցանկացող երիտասարդը զինծառայությունից ազատված …

    🇦🇲 «Nissan»-ի վարորդին «նվաստացնել» ցանկացող երիտասարդը զինծառայությունից ազատված է
    Շուրջ կես ամիս առաջ խոշոր ավտովթարի պատճառ դարձած 19-ամյա Վարդան Մարկոսյանն ազատված է պարտադիր զինվորական ծառայությունից։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Պաշտպանության նախարարությունից։
    «Վարդան Մարկոսյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից»,- հայտնել են պաշտպանական գերատեսչությունից՝ չմանրամասնելով, թե քաղաքացին կոնկրետ ինչ հիմքով է ազատվել ծառայությունից։
    Ուշագրավ է, որ ՊՆ-ն մի շարք դեպքերում որոշակի մանրամասներ է հայտնել քաղաքացիների չծառայելու հիմքերի վերաբերյալ, մասնավորապես, եթե խնդիրը եղել է առողջական, ապա դա նշվել է, գաղտնի պահելով միայն առողջական խնդրի բնույթը։ Վարդան Մարկոսյանի՝ բանակում ծառայել-չծառայելու հարցը հանրության շրջանում լայն քննարկման թեմա դարձավ այն բանից հետո, երբ հրապարակվեց նրա մասնակցությամբ մի տեսանյութ, որտեղ 19-ամյա երիտասարդը լկտի պահելաձևով վթարի է ենթարկվում։
    @armgeopolitic

  • Պղծել են Վեհափառի կողմից տեղադրված ծաղկեպսակըԱրդեն որերորդ անգամ են Հաղթանակի ա…

    🇦🇲 Պղծել են Վեհափառի կողմից տեղադրված ծաղկեպսակը
    Արդեն որերորդ անգամ են Հաղթանակի այգում նման հանցանք անում:
    Բագրատ Մովսեսյան
    @armgeopolitic
  • «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ հ…

    🇦🇲 «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ հետընտրական համագործակցությունը. «Ազատություն»
    «Բացառում եմ, որովհետև Հրապարակում, երբ բոլորս սպասում էինք արդարության սկզբունքին, ես եմ կանգնել իր կողքին ժողովրդի հետ, հիշո՞ւմ եք: Գնացել եմ Հրապարակ, ասել եմ՝ ժողովուրդ ջան, էսօր մեզ պետք է փոփոխություն, ո՞ւմ եք ձեր ձայնը տալու՝ Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, թե՞ Նիկոլ Փաշինյանին, որովհետև դեմքերը այդ երեքն էին, բոլորը գոռացել են՝ Նիկոլ Փաշինյան: Ասել եմ՝ մինչև վերջ կանգնում ենք, Նիկոլ Փաշինյանին ընտրում ենք վարչապետ: Ասում էր՝ ժողովուրդը տուգանելու մատերիալ չի, «Ղարաբաղը Հայաստան է ու վերջ», և այլն: Մենք եղանք իրենց հետ գործընկեր, իր ասածները չկատարեցինք, որովհետև անընդունելի էր, անմիջապես դրեց Հրապարակում մեր նախարարներին հանեց, հանե՞ց, էսօր մենք պատասխանատու չենք չէ՞ եղածի համար», — ասաց Ծառուկյանը:
    @armgeopolitic