Դե Քոչարյանին չենք սիրում, էս Կարապետյան Սամվելը մի տեսակ սրտներովս չի, դե Ծառուկյանը ընդհանրապես էն չի, էն մնացածի մեջ էլ մեր սրտով մարդ չկա:
Ժողովուրդ ջան, փեսացու չենք ընտրում, որ սրտներովս լինի կամ չէ, ընտրում ենք ղեկավարի, որը պետք է բավարար փորձ, հմտություններ, կապեր ունենա երկիր ղեկավարելու համար:
Թվարկածս բոլոր մարդիկ ունեն թերություններ, ոչ մեկը սուրբ չի, բայց նրանցից յուրաքանչյուրը ավելի նախընտրելի է, քան օրվա իշխանությունը: Այսօր ունենք այս թեկնածուներին ու եթե ուզում ենք մեր կյանքում մի բան փոխվի, իրենցից մեկին ենք ընտրում կամ տենց ասում ենք, որ սրտներովս չի ոչ մեկը ու դրանով իսկ մեր քվեն տալիս ենք Փաշինյանին:
Սա նմանվում է էն սպիտակ ձիով ասպետի պատմությանը, որ սպասում, սպասում են, տենց էլ չի հայտնվում, սպասողն էլ մնում է տունը: Իդեալական, սուրբ թեկնածու երբեք չի հայտնվելու, առավել ևս քաղաքականության մեջ նման մարդիկ չկան:
Կրկնում եմ` այս ընտրություններում կամ իրենցից մեկին ենք ընտրում կամ ինքնաբերաբար ընտրում ենք Նիկոլին: Եթե համարում ենք, որ բոլորն էլ վատն են, ես վատի ու վատագույնի մեջ ընտրելու եմ վատին, բայց ոչ Նիկոլին:
@armgeopolitic

Թողնել պատասխան