🇦🇲 Եթե «Արցախը Հայաստան է ու վերջ» գոռացողն ասում է, որ սխալվել է, ու Արցախը երբեք հայկական չի եղել, իմացեք, որ ոչինչ չի խանգարելու նրան նույնն ասել Հայաստանի մասին։ Ընդհանրապես, կարելի է սխալվել ամեն ինչում, բայց Հայրենիքի հարցում սխալվողներին ես անգամ չգիտեմ ինչ են անվանում։ Քրիստինե Վարդանյան @armgeopolitic
Ոչ մի քաղաքական գործչի, դա կլինի Կարապետյան Սամվելը, Քոչարյան Ռոբերտը, էլ չենք ասում Փաշինյան Նիկոլը, մի սրբացրեք, մի աստվածացրեք ու անսխալ մի համարեք: Մարդիկ են` ամեն մեկն իր սխալներով, թույլ և ուժեղ կողմերով: Մարդիկ են, որոնց անպայման պետք է քննադատել: Քանի որ նախընտրական սուր շրջանը սկսված է, սրա մասին ճիշտ է խոսելը: Այսպես ասած` «զոմբի» վիճակն անթույլատրելի է: @armgeopolitic
🇦🇲 Նույնիսկ մեր թշնամիներն այսքան լկտի կերպով չեն ասում, որ Արցախը հայկական չի եղել։ Եթե սա մնա, նույնն ասելու է Սյունիքի ու ամբողջ Հայաստանի մասին։ Իշխան Սաղաթելյան @armgeopolitic
🇦🇲 Պետք է հավասարակշռված հարաբերություններ ունենանք և՛ Եվրոպայի հետ, և՛ Ռուսաստանի հետ, և՛ Չինաստանի հետ։ Երբեք չփորձենք խաղալ իրենց հակասությունների վրա։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան @armgeopolitic