Category: Գեոպոլիտիկա

  • Նիկոլ Փաշինյանի հաշվարկը քարոզարշավի ընթացքում մեկ բևեռի` Սամվել Կարապետյանի հետ…

    Նիկոլ Փաշինյանի հաշվարկը քարոզարշավի ընթացքում մեկ բևեռի` Սամվել Կարապետյանի հետ պայքարն է լինելու: Սա նշանակում է, որ Փաշինյանն ու իր թիմակիցներն ամեն գնով «ուռեցնելու» են Կարապետյանի ուժին ու փորձեն խաղը կառուցել երկբևեռ տրամաբանությամբ, իսկ նման «խաղը» Փաշինյանին հաղթանակ կերաշխավորի:
    Ինչպե՞ս սա թույլ չտալ: «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն պետք է միջամտեն այս «խաղին» ու փոխեն դրա տրամաբանությունը` իրենց կողմից «սրելով» այն:
    Ընդ որում` քաղաքական առումով Ռոբերտ Քոչարյանի կողմից «խաղը» մաքսիմալ «սրելը» կարող է ամբողջությամբ փոխել ընդդիմադիր դաշտում ուժերի դասավորությունը: Արդյո՞ք «Ուժեղ Հայաստանը» պատրաստ կլինի «խաղալ» նման տեմպով:
    @armgeopolitic

  • «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Վեդիում անչափահաս երեխաների նկատմամ…

    ‼️«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Վեդիում անչափահաս երեխաների նկատմամբ սեռական բնույթի անառակաբարող գործողություններ կատարելու դեպքով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը։
    Ազատվածների թվում են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը
    Լիա Սարգսյան

  • Ցավոք, Երևանը շարունակում է հետևել երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը: Փա…

    🔴🇷🇺🇦🇲 Ցավոք, Երևանը շարունակում է հետևել երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը: Փաշինյանի հետ վերջերս անցկացվել են լուրջ բանակցություններ, որտեղ բոլոր հարցերը հստակեցվել են։
    Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակով
    @armgeopolitic

  • Միացյալ Նահանգները և Չինաստանը քննարկում են արհեստական ​​բանականության վերաբերյ…

    🇺🇸🇨🇳 Միացյալ Նահանգները և Չինաստանը քննարկում են արհեստական ​​բանականության վերաբերյալ պաշտոնական քննարկումներ սկսելու հնարավորությունը, քանի որ աճում են մտահոգությունները, որ արհեստական ​​բանականության ոլորտում նրանց մրցակցությունը կարող է վերաճել թվային դարաշրջանի սպառազինությունների մրցավազքի։
    @armgeopolitic

  • Ուկրաինան պատրաստվում է պատերազմի «վճռական ձմռանը». Bloomberg@armgeopolitic…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինան պատրաստվում է պատերազմի «վճռական ձմռանը». Bloomberg
    @armgeopolitic

  • Հենց Փաշինյանն ընտրվի, ոչ թե ՌԴ գուբերնիա ենք դառնալու, այլ` Ադրբեջանի գուբերն…

    🇦🇲 Հենց Փաշինյանն ընտրվի, ոչ թե ՌԴ գուբերնիա ենք դառնալու, այլ` Ադրբեջանի գուբերնիա: Փաշինայնն իրեն զգում է Ադրբեջանի մարզպետ:
    Սամվել Կարապետյան
    @armgeopolitic

  • ԱՄՆ-ը փոխանցել է Իրանին նոր շրջանակային պլանի նախագիծ՝ կապված միջուկային գործար…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ը փոխանցել է Իրանին նոր շրջանակային պլանի նախագիծ՝ կապված միջուկային գործարքի հետ, գրում է The Wall Street Journal
    Եթե Թեհրանը ընդունի այն, կսկսվեն մանրամասն 30-օրյա բանակցություններ։
    ԱՄՆ-ի հիմնական «կարմիր գծերը»․
    ▪️Իրանի պաշտոնական հաստատում, որ նա չի ձգտում ստեղծել միջուկային զենք։
    ▪️Ֆորդոյում, Նատանզում և Իսֆահանում գտնվող օբյեկտների ապամոնտաժում․ ամբողջական արգելք ստորգետնյա միջուկային մշակումների վրա։
    ▪️Տեսչություններ՝ առաջին պահանջով, խախտումների դեպքում՝ պատժամիջոցների կիրառում։
    ▪️20-ամյա մորատորիում ուրանի հարստացման վրա (փոխարենը «անժամկետ» տարբերակի)։
    ▪️Բոլոր հարստացված ուրանի պաշարների փոխանցում։
    ▪️Հորմուզի նեղուցի բացում՝ զուգահեռ ԱՄՆ-ի կողմից շրջափակման թուլացման հետ։
    ▪️Պատժամիջոցների վերացում՝ պայմանների կատարման հիման վրա, ոչ թե նախապես։
    @armgeopolitic

  • Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խորհրդարան անցնելու դեպքու…

    🇦🇲 Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խորհրդարան անցնելու դեպքում բացառել է համագործակցությունը ՔՊ-ի հետ:
    @armgeopolitic

  • Ոչինչ չէր խանգարում, որ Սամվել Կարապետյանն իր շուրջը հավաքեր նորմալ թիմ, բայց նր…

    Ոչինչ չէր խանգարում, որ Սամվել Կարապետյանն իր շուրջը հավաքեր նորմալ թիմ, բայց նրանք խաղադրույք կատարեցին մարդկանց վրա, որոնք երեկ ՀՀԿ էին, մյուս օրը` ՔՊ, այսօր իր մոտ են, վաղն էլ կլինեն մեկ այլ տեղ: Քանի որ նորմալ կայացած մարդուն կառավարել չես կարա, իսկ դրանց կառավարելը իրենց պատկերացմամբ շատ հեշտ ա լինելու։ Ուղղակի չեն հասկանում, որ երբ Նիկոլին պետք լինի, այդ շանտրապային իրենով կանի…
    Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic

  • Չէինք ուզում այս մասին խոսել, որ նախընտրական շրջանում չնեղացնեինք Սամվել Կարապետ…

    Չէինք ուզում այս մասին խոսել, որ նախընտրական շրջանում չնեղացնեինք Սամվել Կարապետյանին ու նրա թիմին, բայց MakaryanNews-ին տված հարցազրույցում ԲՀԿ-ի ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանը արդեն թեման բացել է` նշելով, որ ընդդիմության միասնական թեկնածուն Սամվել Կարապետյանը չէ:
    Ինքը` Կարապետյանը, օրեր առաջ հայտարարել էր, որ հավաքելու է ամենաշատ թվով ձայները, իսկ Քոչարյանն ու Ծառուկյանն էլ կաջակցեն իրեն:
    Ամենայն հարգանքով պարոն Կարապետյանի անձի հանդեպ, բայց սա ընդդիմադիր գործընկերների նկատմամբ մի քիչ անհարգալից վերաբերմունք է, որովհետև ակնհայտ է, որ Ձեր անձի մասով կա խնդիր օրենքի հետ, իսկ Քոչարյանն ու Ծառուկյանը դժվար թե համաձայնվեն օրինակ Նարեկ Կարապետյանի թեկնածությանը:
    Ուստի, այս փուլում ընդհանրապես կարիք չկա քննարկել վարչապետի թեկնածուի հարց, դեռ պետք է հասնել այդ կետին, իսկ դա անելու համար ընդդիմությանը շատ դաժան աշխատանք է սպասվում:
    Բոլոր ուժերը թող լավ արդյունքներ գրանցեն, թեկնածուի հարցը լուծվող է, տարբերակ կգտնվի:
    @armgeopolitic