Category: Գեոպոլիտիկա

  • Չէինք ուզում այս մասին խոսել, որ նախընտրական շրջանում չնեղացնեինք Սամվել Կարապետ…

    Չէինք ուզում այս մասին խոսել, որ նախընտրական շրջանում չնեղացնեինք Սամվել Կարապետյանին ու նրա թիմին, բայց MakaryanNews-ին տված հարցազրույցում ԲՀԿ-ի ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանը արդեն թեման բացել է` նշելով, որ ընդդիմության միասնական թեկնածուն Սամվել Կարապետյանը չէ:
    Ինքը` Կարապետյանը, օրեր առաջ հայտարարել էր, որ հավաքելու է ամենաշատ թվով ձայները, իսկ Քոչարյանն ու Ծառուկյանն էլ կաջակցեն իրեն:
    Ամենայն հարգանքով պարոն Կարապետյանի անձի հանդեպ, բայց սա ընդդիմադիր գործընկերների նկատմամբ մի քիչ անհարգալից վերաբերմունք է, որովհետև ակնհայտ է, որ Ձեր անձի մասով կա խնդիր օրենքի հետ, իսկ Քոչարյանն ու Ծառուկյանը դժվար թե համաձայնվեն օրինակ Նարեկ Կարապետյանի թեկնածությանը:
    Ուստի, այս փուլում ընդհանրապես կարիք չկա քննարկել վարչապետի թեկնածուի հարց, դեռ պետք է հասնել այդ կետին, իսկ դա անելու համար ընդդիմությանը շատ դաժան աշխատանք է սպասվում:
    Բոլոր ուժերը թող լավ արդյունքներ գրանցեն, թեկնածուի հարցը լուծվող է, տարբերակ կգտնվի:
    @armgeopolitic

  • Հայ-թուրքական հանդիպումների ժամանակ հայկական կողմը ներկայացնող թարգմանիչ Գևորգ Կ…

    Հայ-թուրքական հանդիպումների ժամանակ հայկական կողմը ներկայացնող թարգմանիչ Գևորգ Կալոշյանը մահացել է. մահվան պատճառը` սրտի կանգ։
    @armgeopolitic

  • «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ»Մեծ ֆիլմ Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախա…

    🇦🇲 «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ»
    Մեծ ֆիլմ Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կյանքի և քաղաքական ուղու մասին։
    https://youtu.be/MHqvEHg90Lw

    «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ»

    «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ»
    Մեծ ֆիլմ Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կյանքի և քաղաքական ուղու մասին։
    Իշխանությունը փոխում է ամեն ինչ, բայց` ոչ բոլորին։
    TikTok: https://www.tiktok.com/@kocharyanrobert
    X: https://x.com/RobertKocharyan…

  • Իսկ դուք նկատեցի՞ք, որ մեր բարձրացրած հարցն այդպես էլ որևէ պատասխան չստացավ: Մեն…

    Իսկ դուք նկատեցի՞ք, որ մեր բարձրացրած հարցն այդպես էլ որևէ պատասխան չստացավ: Մենք այս հարցի պատասխանն Անդրանիկ Թևանյանից չենք ակնկալում, չնայած ինքն էլ կարող է ասել, բայց կային մարդիկ, որ ամեն օր, օրը մի քանի անգամ անդրադառնում էին Թևանյանին, նրան անվանում «Դոլար Անդո», մեղադրում Փաշինյանի հետ համագործակցելու մեջ, ԲԱՅՑ մեկ օրում այդ ամենը դադարում է ու այլևս երբեք նրանք Թևանյանի անունը չեն տվել:
    Հիմա հարցը կրկնում ենք երկրորդ անգամ. ինչու՞, ինչի՞ց հետո, ի՞նչ փոխվեց 🙂
    https://t.me/armgeopolitic/35045

    The Geopolitics / Գեոպոլիտիկա

    Внимание, вопрос!
    Շուրջ 1 տարի առաջ Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի մտերիմները, երբ սկսեցին տեղեկատվական արշավը Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմի դեմ, դա արեցին առաջինը հարվածներ հասցնելով Թևանյան Անդրանիկին, որն այժմ Գագիկ Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարն…

  • Մայիսի 8-ին, ժամը 18:00-ին Էջմիածին քաղաքում «Հայաստան» դաշինքը հրավիրում է հանր…

    Մայիսի 8-ին, ժամը 18:00-ին Էջմիածին քաղաքում «Հայաստան» դաշինքը հրավիրում է հանրահավաքի

  • Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն«Իշխանություն» լրա…

    ‼️Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն
    «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մխիթար Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկել Սպիտակ քաղաքի գնակիչ Գոռ Ակուլյանին, վերջինս մարմնական վնասվածնքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մեզ պատմեցին, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, Սպիտակի գազալցակայաններից մեկում։
    Ավելին կարդալ՝ կայքում

    Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն

    «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մխիթար Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկել Սպիտակ քաղաքի գնակիչ Գոռ Ակուլյանի…

  • Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը:ՀՀ-ում ՌԴ դես…

    🇷🇺🇦🇲 Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը:
    ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին
    @armgeopolitic

  • Փաշինյանը ջանք չի խնայում «նեղը գցել» երբեմնի ընկերոջը«Իրավունք» թերթը գրում է….

    🇦🇲 Փաշինյանը ջանք չի խնայում «նեղը գցել» երբեմնի ընկերոջը
    «Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է երբեմնի ընկերներ Աշոտ Բլեյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները այնքան են լարվել, որ վերջինս ջանք չի խնայում, ինչպես լավատեղյակ աղբյուրն է հայտնում. «նեղը գցել» Բլեյանի՝ մասնավորապես իր հիմնած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Բանն այն է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ ԿԳՄՍՆ–ն որոշել է կրթահամալիրի ուսուցիչների դրույքաչափերը նվազեցնել, բայց ուշադրություն, միայն կրթահամալիրի, ոչ մնացած դպրոցների։
    Այս փաստի շուրջ պարզաբանումներ է պահանջել ինքը՝ Բլեյանը, սակայն, վերջինիս տվել են հետեւյալ պատասխան՝ մասնավոր դպրոց ես, մնացած ծախսերը դու հոգա։ Բանը հասել է նրան, որ Բլեյանը կրթահամալիրի ծնողներին առաջարկել նամակ պատրաստել եւ ուղարկել անձամբ Փաշինյանին, վերջիններս, ըստ լուրերի այդպես էլ արել են, բայց պատասխան դեռ չկա: Դպրոցական կոլեկտիվը ահազանգում է, որ եթե այս կերպ շարունակվի, ապա դպրոցը կկանգնի լուրջ ֆիննանսական խնդիրների առաջ, արդյունքում չի բացառվում, որ կրճատումներ լինեն:
    @armgeopolitic

  • Ինչքան ստոր ու անբարոյական պետք է լինես, որ կանգնես ու ԱԺ ամբիոնից հայտարարես, ո…

    Ինչքան ստոր ու անբարոյական պետք է լինես, որ կանգնես ու ԱԺ ամբիոնից հայտարարես, որ եթե ընդդիմությունը հաղթի, հայ երիտասարդներին տանելու է Դոնբաս` պատերազմի:
    Հայ երիտասարդներին դեռևս միայն դուք եք տարել պատերազմ ու զոհել, դուք եք հազարավոր ընտանիքներ դժբախտացրել:
    Միայն այս սուտը հերիք է հասկանալու համար, թե այս մարդիկ ինչերի են պատրաստ, ոչ մի կարմիր գիծ ու բարոյական բարիեր չունեն ու երբ նման ստեր են դուրս տալիս, «քաղաքականությամբ չզբաղվող» մեր ընկերների ծպտունը դուրս չի գալիս, բայց հերիք է, թե ընդդիմությունից մեկը մի մանր հարցում սխալ արտահայտվի, անմիջապես ջրի երես են դուրս գալիս:
    @armgeopolitic
    🔴 FAKE. Մի քանի օր է՝ YouTube-ում ամենօրյա ռեժիմով գովազդ է տարածվում, որտեղ պնդվում է, թե Սամվել Կարապետյանը ՌԴ իշխանություններին խոստացել է 300 հազար զինվոր՝ եթե ընտրվի ՀՀ վարչապետ։ Ակնհայտ էր, որ այս անբարոյական սուտը իշխանական քարոզչամեքենայի աշխատանքի…

  • Իշխանություններն իրենց աջակցող TikTok-երներին` 222Lava, Արդիշոփի Հովո, Gegabyte-…

    Իշխանություններն իրենց աջակցող TikTok-երներին` 222Lava, Արդիշոփի Հովո, Gegabyte-ի Գևոր, տարել են զորամաս և բունկերներ ու նրանց միջոցով TikTok-ում իրականացնում են նախընտրական քարոզչություն:
    @armgeopolitic