Փաշինյանը ջանք չի խնայում «նեղը գցել» երբեմնի ընկերոջը«Իրավունք» թերթը գրում է….

🇦🇲 Փաշինյանը ջանք չի խնայում «նեղը գցել» երբեմնի ընկերոջը
«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է երբեմնի ընկերներ Աշոտ Բլեյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները այնքան են լարվել, որ վերջինս ջանք չի խնայում, ինչպես լավատեղյակ աղբյուրն է հայտնում. «նեղը գցել» Բլեյանի՝ մասնավորապես իր հիմնած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Բանն այն է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ ԿԳՄՍՆ–ն որոշել է կրթահամալիրի ուսուցիչների դրույքաչափերը նվազեցնել, բայց ուշադրություն, միայն կրթահամալիրի, ոչ մնացած դպրոցների։
Այս փաստի շուրջ պարզաբանումներ է պահանջել ինքը՝ Բլեյանը, սակայն, վերջինիս տվել են հետեւյալ պատասխան՝ մասնավոր դպրոց ես, մնացած ծախսերը դու հոգա։ Բանը հասել է նրան, որ Բլեյանը կրթահամալիրի ծնողներին առաջարկել նամակ պատրաստել եւ ուղարկել անձամբ Փաշինյանին, վերջիններս, ըստ լուրերի այդպես էլ արել են, բայց պատասխան դեռ չկա: Դպրոցական կոլեկտիվը ահազանգում է, որ եթե այս կերպ շարունակվի, ապա դպրոցը կկանգնի լուրջ ֆիննանսական խնդիրների առաջ, արդյունքում չի բացառվում, որ կրճատումներ լինեն:
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով