Category: Գեոպոլիտիկա

  • Տեսնում եմ տարբեր բլոգերների, հանրային գործիչների զայրույթով լի գրառումներն ու տ…

    Տեսնում եմ տարբեր բլոգերների, հանրային գործիչների զայրույթով լի գրառումներն ու տեսանյութերը Երևանի օդի խնդրի հետ կապված։
    Ժողովուրդ ջան, դուք ամեն ինչ ճիշտ եք ասում, բայց որքան էլ դա ցավալի լինի ընդունելը, դա ևս քաղաքական հարց է, սակայն հենց դուք բոլոր պարագաներում նշում եք, որ «քաղաքականությամբ չեք զբաղվում»
    Սա լսելը, գուցե, շատերի սրտով չէ, բայց այսօր մեր երկրում մենք ունենք մի իրավիճակ, որ անգամ մեր շնչելը «քաղաքականությամբ զբաղվելու» կատեգորիայի մեջ է մտնում ու դու չես կարող ստանալ խնդրի լուծում, եթե դու հրաժարվում ես ընդունել, որ դա քաղաքականություն է։
    Երևանի օդի խնդրի հետ կապված ողբերգական իրավիճակը կապված է նրա հետ, թե ովքեր ու ինչպես են manage անում քաղաքը, իսկ դա ՔԱՂԱՔԱԿԱՆ հարց է, ՔԱՂԱՔԱԿԱՆ։ Որոշումներ կայացնում են ու խնդիրները լուծում են մենեջերները՝ ղեկավարները։ Մենք ումի՞ց ու ի՞նչ ենք պահանջում լուծել, իսկ եթե գիտենք, որ նրանց խելքի բանը չի այդ խնդիրները լուծելը, ինչու՞ նրանց փոխելու փոխարեն նախընտրում ենք «քաղաքականությամբ չզբաղվել»։

  • Դիլիջանի քաղաքապետը ծխախոտը ձեռքին հրդեհի վայրում է…

    Դիլիջանի քաղաքապետը ծխախոտը ձեռքին հրդեհի վայրում է

  • Արման Թաթոյանը հայտարարել է, թե բա եթե նախկին նախագահները ուզում են, որ Փաշինյան…

    Արման Թաթոյանը հայտարարել է, թե բա եթե նախկին նախագահները ուզում են, որ Փաշինյանը չհաղթի, պետք է դուրս գան ընտրապայքարից, որովհետև նրանք են սնում Փաշինյանին։ Մի կողմ դնեմ նախկին նախագահներին, խոսեմ իրենց եսիմ ինչի տեղ դրած ընդդիմադիրների մասին, որոնցից մեկն…

  • Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասինԲաքու այցելա…

    Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

    Բաքու այցելած մի խումբ «քաղաքացիական» ներկայացուցիչներից մեկը երեկ իրեն թույլ է տվել ծայրահեղ վիրավորական բնորոշումներ՝ պնդելով, թե Հայաստանում, ով դեմ է հայ–ադրբեջանական կամ հայ–թուրքական կարգավորմանը «կամ օտարերկրյա գործակալ է, կամ սրիկա, կամ ապաքաղաքական ապուշ»։
    Սա ոչ թե տեսակետ է, այլ՝ կոպիտ և դիտավորյալ մանիպուլյացիա։
    Հայաստանում չկա որևէ ուժ, որը դեմ է խաղաղությանը։
    Ընդդիմադիր շրջանակները մշտապես շեշտել են, որ չեն մերժում խաղաղության գաղափարը։
    Նրանք ընդդիմանում են այն ընթացքին, որը ներկայիս իշխանությունը փորձում է առաջ տանել՝ միակողմանի զիջումների, անվտանգության լուրջ ռիսկերի և պետական շահերի թուլացման հաշվին։
    Բաքու մեկնած այդ անձինք որևէ իրավական կամ բարոյական հիմք չունեն խոսելու Հայաստանի հասարակության անունից։
    Նրանք․
    ● չունեն ժողովրդական մանդատ,
    ● չեն ներկայացնում որևէ հասարակական կամ քաղաքական շերտ,
    ● ըստ էության, արտահայտում են այն արտաքին կենտրոնների շահերը, որոնց միջոցներով ապահովվում է նրանց գործունեությունը։
    Այս իրավիճակում առավել քան հիմնավորված է դառնում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը։
    Այդ օրենքը չի ծառայում սահմանափակման նպատակին․ դրա իմաստը թափանցիկությունն է և հանրային վստահության վերականգնումը․
    ● ով է ֆինանսավորում այս կամ այն հանրային գործունեությունը,
    ● ինչ նպատակներով են իրականացվում ծրագրերը,
    ● արդյոք դրանք համահունչ են Հայաստանի պետական և հասարակական շահերին։
    Եթե որոշ մարդիկ իրենց իրավունք են վերապահում այլոց մեղադրելու «օտար օրակարգերի սպասարկման» մեջ, ապա առաջին հերթին հենց նրանք պետք է բացահայտ և հրապարակային ներկայացնեն իրենց ֆինանսական աղբյուրներն ու հաշվետվությունները։
    Հայաստանում խաղաղությանը դեմ որևէ ուժ չկա։
    Դեմ են այն քայքայիչ քաղաքականությանը, որը խաղաղության քողածածկույթի տակ ձևավորում է նոր կախվածություններ, նոր վտանգներ և վնասում է պետական շահերին։
    Սուրեն Սուրենյանց
    @armgeopolitic

  • Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին հանձնարարել է …

    🇺🇸🇷🇺 Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին հանձնարարել է մեկնել Մոսկվա և բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ։
    @armgeopolitic

  • «Պատերազմ եք ուզու՞մ»․ ցանկացած անհարմար իրավիճակում, երբ այլևս ասելիք չկա, ի՞նչ…

    «Պատերազմ եք ուզու՞մ»․ ցանկացած անհարմար իրավիճակում, երբ այլևս ասելիք չկա, ի՞նչ է պետք անել։ Իհարկե, ահաբեկել մարդկանց պատերազմով։
    Բա պատերազմի ահաբեկմամբ խաղաղություն լինու՞մ է, Իոանիսյան ջան։
    @armgeopolitic

  • Это не туман, это то чем ежедневно дышат жители Еревана.Это катастрофа….

    ❗️Это не туман, это то чем ежедневно дышат жители Еревана.
    Это катастрофа.

  • Ինչպես գողն է ամենաբարձրը գոռում բռնեցեք գողին, այնպես էլ գործակալներն են որեւէ…

    🇦🇲 Ինչպես գողն է ամենաբարձրը գոռում բռնեցեք գողին, այնպես էլ գործակալներն են որեւէ այլ կարծիք ամենից հաճախ պիտակավորում որպես «գործակալական»:
    Հակոբ Բադալյան
    @armgeopolitic