Category: Գեոպոլիտիկա

  • 19 քաղաքական միավոր այսօր ստացել է իր համարը, որով կնշվի ընտրական քվեաթերթիկում…

    💥 19 քաղաքական միավոր այսօր ստացել է իր համարը, որով կնշվի ընտրական քվեաթերթիկում: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ 19 ուժի առկայությունը ծաղր է ընտրողի հանդեպ:
    Բայց, այստեղ իհարկե շատ կարեւոր է խոսել այն մասին, թե մասնավորապես ի՞նչն է ծաղր: Չէ՞ որ վերջին հաշվով բոլոր ուժերն էլ լավ-լավ բաներ են խոսում:
    Ծաղր է այն, որ, օրինակ իր կյանքում ոչինչ չարած որեւէ մեկը դառնում է կուսակցապետ ու հանրությանը ներկայացնում պետություն կառավարելու հայտ, ակնկալելով, որ մարդիկ գնալու եւ քվեարկելու են իր օգտին: Որեւէ մեկը հանրությանը ըստ էության չի ծաղրում խոսքով: Ծաղրում են գործով: Կրկնեմ, «գործն» այն է, որ իր կյանքում ոչ մի նշանակալի գործ չարած մարդը՝ գործ, որը անմիջականորեն ներառել է օրինակ մի քանի հազար մարդու, ներկայացնում է 3 միլիոն մարդկանց պետությունը կառավարելու հայտ: Եվ այդ հայտը ինքնին դառնում է ծաղր:
    Ցավոք, շատ մարդիկ են գտնվում, որոնք կամա, թե ակամա ընդունում են այդ ծաղրը ու գնում եւ քվեարկում են մարդկանց օգտին, որոնք գուցե ամենալավն են խոսում, ամենաազնիվ են, ամենահամակրելին, ամենա-ամենան, բայց ոչինչ չեն արել իրենց կյանքում, որով հնարավոր լինի չափել նրանց գործունակությունը պետության ղեկին: Չեն ստեղծել որեւէ հանրային նշանակության արժեք, համակարգ, որեւէ ինստիտուտ, որը ունի պետության կառավարմանը համարժեք մասշտաբ, կամ՝ չեն կառավարել պետություն: Չեն արել ոչինչ, բացի պոռոտ խոսելուց:
    Եվ այս իմաստով, ես առաջարկում եմ քվեարկության չափանիշ: Մարդիկ, հայրենակիցներ, պետք է քվեարկել ըստ հետագծի գործնականության՝ դրա բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ:
    ՄԻ քվեարկեք միայն գեղեցիկ խոսողների օգտին, որոնք սակայն իրենց կյանքում չեն ստեղծել ոչինչ, բայց ներկայացնում են պետություն կառավարելու հայտ: Ավելին, չքվեարկելով, ստիպեք այդ մարդկանց՝ մինչեւ այդ հայտը ներկայացնելը, կյանքում զբաղվել որեւէ համակարգ, հանրային որեւէ ընդգրկուն ինստիտուցիոնալ միջավայր ստեղծելով, որից հետո միայն այդ ստեղծածով ներկայացնել պետության կառավարման հավակնություն ու հայտ:

  • Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը՝ ՔՊ-ն, ֆինանսավորում է ընդդիմադիր «Հրապարակ» թեր…

    ‼️Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը՝ ՔՊ-ն, ֆինանսավորում է ընդդիմադիր «Հրապարակ» թերթը: Այս մասին հայտարարեց թերթի սեփականատեր, գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

  • Իրանի նոր առաջարկը այլևս չի պահանջում, որ Թրամփը նախքան կողմերի անձնական հանդիպ…

    🇮🇷🇺🇸 Իրանի նոր առաջարկը այլևս չի պահանջում, որ Թրամփը նախքան կողմերի անձնական հանդիպումը հանի Օրմուզի նեղուցի շրջափակումը, ըստ երկու բարձրագույն իրանական պաշտոնյաների։
    Նրանք նշել են, որ Իրանը պատրաստ է բացել նեղուցը իր կողմից դեռևս այն ժամանակ, երբ Թրամփը չի հայտարարել շրջափակման վերացման մասին։ Թեև նեղուցը հնարավոր կլինի բացել, պաշտոնյաները ասել են, որ չեն համաձայնի քննարկել միջուկային ծրագիրը մինչև բանակցությունների ավելի ուշ փուլը՝ կայուն հրադադարի համաձայնագրի ձեռքբերումից հետո։
    New York Times
    @armgeopolitic

  • «Հայաստան» դաշինքը համար 1⃣7⃣ քվեաթերթիկն է։@armgeopolitic…

    🇦🇲 «Հայաստան» դաշինքը համար 1️⃣7️⃣ քվեաթերթիկն է։
    @armgeopolitic

  • Հայտնի է` որ թվերի տակ հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին1 Ռեֆորմ…

    🇦🇲 Հայտնի է` որ թվերի տակ հանդես կգան քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին
    1 Ռեֆորմիստների կուսակցություն
    2 «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն
    3 «Ուժեղ Հայաստան» դաշինք
    4 Հայաստանի Շնորհապետական կուսակցություն
    5 «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն
    6 «Միասնության թևեր» կուսակցություն
    7 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
    8 «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն
    9 «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն
    10 Հայ ազգային կոնգրես կուսակցություն
    11 «Հանրապետություն» կուսակցություն
    12 Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն
    13 «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
    15 «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն
    14 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
    16 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
    17 «Հայաստան» կուսակցությունների դաշինք
    18 «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն
    19 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
    @armgeopolitic

  • Դանիել Իոանիսյանն արձագանքեցԵրկու օր տևած քննարկումների արդյունքում «Անկախ դիտո…

    🇦🇲 Դանիել Իոանիսյանն արձագանքեց
    Երկու օր տևած քննարկումների արդյունքում «Անկախ դիտորդ» դաշինքում որոշեցինք, որ Թալին հանայնքի ղեկավարի որոշմամբ համայնքապետարանի կողմից սոցիալական օգնության բաժանումը, մեր գնահատմամբ, խախտում է ՏԻՄ օրենքի վերաբերելի կարգավորումները և առերևույթ հանցակազմ է պարունակում ՀՀ Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով։
    Մասնավորապես, ՏԻՄ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ համայնքապետարանի կողմից, որպես սոցիալական աջակցություն, չի կարող դրամական (հենց գունարի տեսքով) օգնություն տրվել։ Իսկ ՔՕ 221-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կուսակցության անդամի կողմից կամ նրա անունից այս փուլում գումար բաժանելն արգելված է։
    Ըստ էության, Թալինի համայնքապետի որոշումները չեն բխում իր ինստիտուցիոնալ գործունեությունից, քանի որ առերևույթ խախտում են ՏԻՄ օրենքով նշված արգելքը, հետևապես, մեր գնահատմամբ, պետք է դիտարկվեն ՔՕ 221-րդ հոդվածի կոնտեքստում։
    Շուտով Հանցագործության մասին հաղորդումը կուղարկվի իրավապահներին։
    @armgeopolitic
    Թալինի համայնքապետն ասում է` իրենց բաժանած փողը օգնություն է, ոչ թե ընտրակաշառք: Բացահայտ, օրը ցերեկով փող է բաժանվել բնակիչներին, բայց իշխանություններին դա կարելի է անել, որովհետև իրենց դեպքում դա փաթեթավորում են որպես օգնություն, իսկ իրավապահներն ու Դանիել…

  • Այս պահին ընթանում է ԿԸՀ նիստըՎիճակահանությամբ որոշվելու է, թե քաղաքական ուժերը…

    🇦🇲 Այս պահին ընթանում է ԿԸՀ նիստը
    Վիճակահանությամբ որոշվելու է, թե քաղաքական ուժերը որ համարների ներքո են լինելու քվեաթերթիկում:
    @armgeopolitic

  • ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները հասել են անդառնալի կետի Գերմանիայից զորքերի դուրսբերո…

    🇪🇺🇺🇸 ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները հասել են անդառնալի կետի Գերմանիայից զորքերի դուրսբերումից հետո:
    Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ
    @armgeopolitic

  • Թալինի համայնքապետն ասում է` իրենց բաժանած փողը օգնություն է, ոչ թե ընտրակաշառք:…

    Թալինի համայնքապետն ասում է` իրենց բաժանած փողը օգնություն է, ոչ թե ընտրակաշառք:
    Բացահայտ, օրը ցերեկով փող է բաժանվել բնակիչներին, բայց իշխանություններին դա կարելի է անել, որովհետև իրենց դեպքում դա փաթեթավորում են որպես օգնություն, իսկ իրավապահներն ու Դանիել Իոանիսյանը, իհարկե, լռում են ու չտեսնելու տալիս սա 🙂
    @armgeopolitic
    🇦🇲 Թալինի համայնքապետը ընտրակաշառք է բաժանե՞լ Թալինում սոցիալական աջակցության անվան ներքո ՔՊ-ն լծվել է ընտրողներին «կաշառելու» գործին՝փաստացի չարաշահելով վարչական ռեսուրսը։ «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ Թալինի վառ ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը ապրիլի…

  • Միացյալ Նահանգները մշակում է նոր ատոմային ավիառումբ բունկերներ ոչնչացնելու համա…

    🇺🇸 Միացյալ Նահանգները մշակում է նոր ատոմային ավիառումբ բունկերներ ոչնչացնելու համար:
    @armgeopolitic