Գարեգին Երկրորդին հարցրեք, գոհ ե՞ս որ ժամանակին ինչ-որ մեկի քմահաճույքի համար սարքեցիր Մասյացոտնի թեմը։ Ինչ ցանում ես, դա էլ հնձում ես… Արգիշտի Կիվիրյան @armgeopolitic
Կա մի խաբկանք, որ մարդկանց լայն շերտեր կարծում են, որ եթե ընդդիմությունը ցանկանա, կարող է մի 100 հազար մարդ հանել փողոց ու վերցնել իշխանությունը։ Ոչ, հարգելիներս։ Եթե կարողանային, վստահ եղեք, որ կանեին։ Դա այնքան հեշտ ու պրիմիտիվ չէ, որքան թվում է։ 2018-ին չփաբվեք, դա լրիվ այլ պատմություն է, լրիվ այլ։
Ամեն ինչ պետք է անենք, որ 20-40 տարիքայինները մաքսիմալ մասնակցեն ընտրություններին։ Ամենայն հարգանքով ավագ տարիքային խմբի նկատմամբ, բայց իրենք միաձայն չպետք է որոշեն, թե ինչպիսի Հայաստան ենք ունենալու։ Երիտասարդները պետք է քաղաքացիական պատասխանատվություն դրսևորեն։
Իմպիչմենտից ի՞նչ կա։ Ասում էին` ՔՊ-ում հերթի են կանգնած, որ միանան, բայց սպասում են Հայաստան դաշինքին։ Ի՞նչ կա, այ դառմայեդներ։ Բա ու՞ր են ՔՊ-ականները։
«Առնվազն առաջիկա մի քանի տասնամյակների հեռանկարում Հայաստանի Հանրապետությունում կառավարման նախագահական համակարգն այլընտրանք չունի։ Եթե անգամ հանգամանքների բերումով Հայաստանում վերականգնվի խորհրդարանական կառավարումը, ապա միեւնույն է, մի քանի տարի հետո մեր հանրապետությունը կրկին վերադառնալու է նախագահական համակարգին, բայց անհուն զրկանքների ու անհամար վնասների գնով»: Լևոն Տեր-Պետրոսյան @armgeopolitic
(1/2) Կառավարման նախագահական համակարգ․ Քոչարյանը պետք է առաջ քաշի սեփական օրակարգը Մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ ընդդիմությունը չունի սեփական օրակարգ և գործում է իշխանության կողմից թելադրված խաղի կանոններով։ Ընդդիմության վերջին տարիների գործունեությունը…
🔴🇦🇲 Երևանի քաղաքապետարանը մշակում է նախագիծ, որով կարգելվի հին ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաք։ Թե որ թվականից ներքևն է, ըստ քաղաքապետարանի, համարվելու հին, դեռևս պարզ չէ։ @armgeopolitic
Գործնականում, թե Հայաստանում, թե Ադրբեջանում չկա քաղհասարակություն: Տարբեր պատճառներով, բայց՝ չկա: Ադրբեջանում չկա, որովհետեւ Ալիեւի կառուցած իշխանությունը բացարձակապես չի ենթադրում դրա գոյություն, իսկ Հայաստանում չկա, որովհետեւ Հայաստանում «քաղհասարակոությունը» առավելապեսձեւավորվում է արեւմտյան դրամաշնորհներով, իսկ այդ դրամաշնորհները այլ բան չեն, քան քաղաքական ազդեցության գործիքակազմ: Ըստ այդմ, պարզ է, որ երաժշտություն պատվիրում է նա, ով վճարում է: Հետեւաբար, եթե երաժշտությունը չհամապատասխանի պատվերին, ֆինանսավորումը պարզապես կդադարի: Սա չափազանց պարզ եւ նույնիսկ օրինաչափ բան է, ինչպես ցերեկվա լույսը: Հետեւաբար պարզ է, որ Հայաստանի «քաղհասարակություն» ասվածը իրականում Հայաստանում ձեւավորված ինստիտուցիոնալ միջավայր լինելով, գործնականում արեւմտյան քաղաքականության «վարչական ռեսուրս» է: Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան @armgeopolitic