Գործնականում, թե Հայաստանում, թե Ադրբեջանում չկա քաղհասարակություն: Տարբեր պատճա…

Գործնականում, թե Հայաստանում, թե Ադրբեջանում չկա քաղհասարակություն: Տարբեր պատճառներով, բայց՝ չկա: Ադրբեջանում չկա, որովհետեւ Ալիեւի կառուցած իշխանությունը բացարձակապես չի ենթադրում դրա գոյություն, իսկ Հայաստանում չկա, որովհետեւ Հայաստանում «քաղհասարակոությունը» առավելապեսձեւավորվում է արեւմտյան դրամաշնորհներով, իսկ այդ դրամաշնորհները այլ բան չեն, քան քաղաքական ազդեցության գործիքակազմ: Ըստ այդմ, պարզ է, որ երաժշտություն պատվիրում է նա, ով վճարում է: Հետեւաբար, եթե երաժշտությունը չհամապատասխանի պատվերին, ֆինանսավորումը պարզապես կդադարի:
Սա չափազանց պարզ եւ նույնիսկ օրինաչափ բան է, ինչպես ցերեկվա լույսը: Հետեւաբար պարզ է, որ Հայաստանի «քաղհասարակություն» ասվածը իրականում Հայաստանում ձեւավորված ինստիտուցիոնալ միջավայր լինելով, գործնականում արեւմտյան քաղաքականության «վարչական ռեսուրս» է:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով