Category: Գեոպոլիտիկա

  • Ունեմ մտավախություն, որ Ադրբեջանը կարող է Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ մեծաթ…

    🇦🇲 Ունեմ մտավախություն, որ Ադրբեջանը կարող է Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ մեծաթիվ հողեր ձեռք բերել Հայաստանում և կրկնել Բաթումիի սցենարը:
    Սամվել Կարապետյան
    @armgeopolitic

  • Նոր փռված ասֆալտն արդեն սկսել է քանդվել: Լուսանկարները հրապարակել է Արթուր Չախո…

    🇦🇲 Նոր փռված ասֆալտն արդեն սկսել է քանդվել: Լուսանկարները հրապարակել է Արթուր Չախոյանը:
    @armgeopolitic
  • Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունը հենց իր փեսային` Միշիկին փոխանցելու մոլագար …

    Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունը հենց իր փեսային` Միշիկին փոխանցելու մոլագար ցանկությունը բերեց ՀՀԿ-ի կազմաքանդմանն ու իշխանության կորստին: Սա ամենից լավ գիտեն հենց ՀՀԿ-ում, սա ամենալավը գիտի հարգարժան Արմեն Աշոտյանը, հարգարժան Էդուարդ Շարմազանովը, իրենք գիտեն այդ ամենը, տեսել են այդ ամենը, բայց հիմա, իհարկե, ստիպված լռում են:
    Քաղաքական դաշտում ԲՈԼՈՐԸ գիտեն, որ Սերժ Սարգսյանը ցանկանում էր իշխանությունը հանձնել Միշիկին, բայց այդ «հանճարեղ» պլանը չկարողացավ իրականացնել ու հիմա Միշիկի տվայտանքները հենց դրա մասին են, որ նա այդպես էլ չստացավ այդքան փափագած իշխանությունը:
    Ո՞վ է Միշիկը: Նա չունի ոչ մի արժանիք, ոչ մի անցած քաղաքական ճանապարհ, ընդամենը Սերժ Սարգսյանի փեսա լինելով պայմանավորված հայտնվել է քաղաքական կուլիսներում ու սկսել քայքայիչ գործունեություն:
    Ծոծրակդ կտեսնես, իշխանություն չես տեսնի, Միշիկ: Ինչ արեցիք այս երկրի հետ, բավարար է ու ժողովուրդը դա երբեք չի ներելու: Կանցնի 1 տարի, 2 տարի, 5 տարի ու վստահ ենք, որ հենց հանրապետականները բաց ու անկեղծ կպատմեն ամեն ինչ:
    @armgeopolitic

  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի հետ «Պուտին…

    🇦🇲 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի հետ «Պուտին — Մեդվեդև» օրինակով վերադարձի պայմանավորվածություն երբեք չի ունեցել ու նախագահի պաշտոնից հեռանալուց հետո քաղաքականության էջն իր համար փակ է համարել, ինչի մասին տեղյակ է պահել Սերժ Սարգսյանին:
    Քոչարյանը նաև նշել է, որ չնայած այդ հանգամանքին, երրորդ նախագահի թիմը լայնածավալ տեղեկատվական արշավներ է իրականացրել իր դեմ կառավարման ամբողջ ընթացքում:
    @armgeopolitic

  • Սամվել Կարապետյանին կարելի է ընդունել կամ չընդունել որպես քաղաքական գործիչ, աջակ…

    Սամվել Կարապետյանին կարելի է ընդունել կամ չընդունել որպես քաղաքական գործիչ, աջակցել նրան կամ ոչ, բայց պարզապես բարոյականություն չունեցող պետք է լինել այս մարդուն քամահրանքով «Կալուգացի օլիգարխ» անվանելու ու վիրավորելու համար, որովհետև նա մարդ է, որը ծնվել է հասարակ ընտանիքում, զրոյից ստեղծել է իրեն, դժվար ճանապարհ անցնելու գնով ստեղծել է անուն ու միլիարդներ արժեցող բիզնես:
    Իսկ ինչի՞ են իրենց կյանքում հասել Կարապետյանին վիրավորողներն ու «Կալուգացի» կոչողները, ո՞վ են եղել մինչև պաշտոն ունենալը, դա էլ այն դեպքում, երբ պաշտոնն էլ է երկնքից իջել իրենց գլխին, դա էլ չեն վաստակել:
    Պետք է հարգել մարդու արժանինքներն ու ապրած կյանքը: Քաղաքականապես աջակցե՞լ, թե՞ ոչ, ամեն ոք թող ինքը որոշի, բայց ոչ ոք վիրավորելու իրավունք չի տվել նման մարդկանց:

  • Իշխան Սաղաթելյանի «լեն չափալախը»` ՄիշիկինԱնվերջ կարելի է զարմանալ՝ ինչպես է իրեն…

    Իշխան Սաղաթելյանի «լեն չափալախը»` Միշիկին

    Անվերջ կարելի է զարմանալ՝ ինչպես է իրեն ընդդիմություն հռչակած մի հատված Փաշինյանի հետ նույնական թեզերով թիրախավորում «Հայաստան» դաշինքին։
    Մեր այս «ընդդիմադիրները» վերջերս մոռացել են Փաշինյանին՝ նրանց միակ թիրախն այլևս «Հայաստան» դաշինքն է։
    Իրականում նրանց պետք է շնորհակալություն հայտնել արած աշխատանքի համար, ընդդիմադիր դաշտին այս զտումը պետք էր, դիմակները պետք է պատռվեին, թացը պետք է առանձնանար չորից։
    Ես հորդորում եմ շարունակել նույն ոգևորությամբ։ Ասեմ նաև, որ չենք պատրաստվում անդրադառնալ լուսանցքում հայտնված, անվերադարձ կորսված այդ հատվածին, որն անելու է ամեն ինչ՝ մեր ուշադրությունը հիմնական թիրախից շեղելու և իր վրա սևեռելու համար։
    Հորդորում եմ մեր բոլոր թիմակիցներին ողջ ուժերը կենտրոնացնել չարիքի իշխանություններից ազատվելու ուղղությամբ և անտեսել քաղաքական ինքնասպանության ճանապարհն ընտրածներին։
    Հ.Գ Հունիսի 7-ից հետո յուրաքանչյուրն իր արածի, չարածի և ասածի համար պատասխան է տալու, իսկ նրանք, ովքեր կարմիր գծեր են անցել, առավել ևս:
    @armgeopolitic

  • Արամ Զավենիչը Wildberries-ի ու Ozon-ի հարցերն է սկսել լուծել: Սա նշանակում է, որ…

    Արամ Զավենիչը Wildberries-ի ու Ozon-ի հարցերն է սկսել լուծել: Սա նշանակում է, որ այդ հարթակներում ապրանք վաճառող մեր արտադրողները, ժողովրդական լեզվով ասած, թքեցին…
    @armgeopolitic

  • Պատերազմ չի լինելու. ես խենթ չեմ, իմ տղան հաջորդ իշխանության օրոք գնալու է բանակ…

    🇦🇲Պատերազմ չի լինելու. ես խենթ չեմ, իմ տղան հաջորդ իշխանության օրոք գնալու է բանակ:
    «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյան
    @armgeopolitic

  • Ռոբերտ Քոչարյանն ու «Հայաստան» դաշինքը մեկ բան ունեն անելու` խնդրել Միքայել Մինա…

    Ռոբերտ Քոչարյանն ու «Հայաստան» դաշինքը մեկ բան ունեն անելու` խնդրել Միքայել Մինասյանին (Միշիկ) շարունակել այն, ինչ անում է, որովհետև նրանից լավ այսօր ոչ ոք չի բարձրացնում իրենց վարկանիշը:
    @armgeopolitic

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործընկերները մեզ տեղեկացրին, որ դաշինքի վերջնակա…

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործընկերները մեզ տեղեկացրին, որ դաշինքի վերջնական ցուցակում ՔՊ-ին 2 միլիոն դրամ նվիրաբերած Ռոբերտ Կադարյանն ընդգրկված չէ:
    Մնացած մասով նշեցին, որ կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ:
    @armgeopolitic
    «Ուժեղ Հայաստանի» ցուցակի 16-րդ համար Ռոբերտ Կադարյան, ինչու՞ եք 2 միլիոն դումար նվիրաբերել ՔՊ-ին ու դրանից հետո ինչպե՞ս եք հայտնվել Սամվել Կարապետյանի ցուցակում: Սպասում ենք պատասխանի: @armgeopolitic