Սամվել Կարապետյանին կարելի է ընդունել կամ չընդունել որպես քաղաքական գործիչ, աջակ…

Սամվել Կարապետյանին կարելի է ընդունել կամ չընդունել որպես քաղաքական գործիչ, աջակցել նրան կամ ոչ, բայց պարզապես բարոյականություն չունեցող պետք է լինել այս մարդուն քամահրանքով «Կալուգացի օլիգարխ» անվանելու ու վիրավորելու համար, որովհետև նա մարդ է, որը ծնվել է հասարակ ընտանիքում, զրոյից ստեղծել է իրեն, դժվար ճանապարհ անցնելու գնով ստեղծել է անուն ու միլիարդներ արժեցող բիզնես:
Իսկ ինչի՞ են իրենց կյանքում հասել Կարապետյանին վիրավորողներն ու «Կալուգացի» կոչողները, ո՞վ են եղել մինչև պաշտոն ունենալը, դա էլ այն դեպքում, երբ պաշտոնն էլ է երկնքից իջել իրենց գլխին, դա էլ չեն վաստակել:
Պետք է հարգել մարդու արժանինքներն ու ապրած կյանքը: Քաղաքականապես աջակցե՞լ, թե՞ ոչ, ամեն ոք թող ինքը որոշի, բայց ոչ ոք վիրավորելու իրավունք չի տվել նման մարդկանց:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով