Category: Գեոպոլիտիկա

  • Ղալիբաֆ. Իրանը պատրաստ է իսլամական երկրների հետ անվտանգության համաձայնագրեր կնք…

    🇮🇷 Ղալիբաֆ. Իրանը պատրաստ է իսլամական երկրների հետ անվտանգության համաձայնագրեր կնքել
    Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների Խորհրդարանական միության 20-րդ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Թեհրանի՝ իսլամական պետությունների, հատկապես Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության համաձայնագրեր ստորագրելու պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ այս համաձայնագրերը պետք է ամրապնդվեն տնտեսական համագործակցությամբ։
    @armgeopolitic

  • Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին …

    Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):
    Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտ:
    Գործի «փաստական հանգամանքներին» չենք կարող անդրադառնալ` նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի ռեժիմը, սակայն ապագայում առիթ կունենանք անդրադառնալու դրանց զավեշտալի ու հորինված բնույթին:
    Այս պահին Ավետիք Չալաբյանը գտնվում է «Կենտրոնի» դատարանում, որտեղ քննվելու է նրան կալանավորելու միջնորդությունը: Միջնորդությունը քննող դատավորի և ժամի մասին կհայտնենք իմանալուն պես:
    Փաստաբան Վարազդատ Հարությունյան
    @armgeopolitic

  • ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ տնտեսական իրավիճակի, ՌԴ-ի կողմից կիրառվող տնտես…

    🇦🇲 ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ տնտեսական իրավիճակի, ՌԴ-ի կողմից կիրառվող տնտեսական սանկցիաների ու հնարավոր սցենարների մասին
    https://www.youtube.com/live/PAszt92Aojc?si=RCyzn1utXn74Ywhd

    Հարցազրույց Մարտին Գալստյանի հետ

    Ընտրությունները և ֆինանսական կայունությունը | Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ
    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    Website: https://www.1lurer.am/
    Facebook : https://www.facebook.com/lurer1tv
    Telegram : https://t.me/LurerH1
    Twitter…

  • Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատան…

    🇦🇲 Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին:
    @armgeopolitic

  • Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հաջորդ քայլը, հաղորդում …

    🇭🇺🇺🇦🇪🇺 Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հաջորդ քայլը, հաղորդում է Politico-ն։
    Հրապարակման տվյալներով՝ Հունգարիան դարձել է միակ երկիրը, որն արգելափակել է բլոկի 27 անդամների ընդհանուր դիրքորոշման հաստատումը, որն անհրաժեշտ է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության նոր բանակցային կլաստերներ բացելու համար։
    Բուդապեշտը դեմ է արտահայտվել Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի համատեղ նամակին, ուստի այս հարցը կրկին կքննարկվի հաջորդ շաբաթ։
    @armgeopolitic

  • Եվս մեկ անգամ գալիս ենք այն եզրահանգման, որ երբ ոչ քաղաքական մարդիկ ներգրավվում …

    Եվս մեկ անգամ գալիս ենք այն եզրահանգման, որ երբ ոչ քաղաքական մարդիկ ներգրավվում են քաղաքական գործընթացներում, նրանց կողքին պետք է լինեն ուժեղ քաղաքական գործիչներ, որոնք կկարողանան գործընթացը տանել առաջ։ Հակառակ դեպքում գրեթե անհնար է հաջողության հասնել և արդյունք արձանագրել։
    Անկախ նրանից, թե մարդն իր ոլորտում որքան հաջողակ է, քաղաքականությունը բոլորովին այլ տիրույթ է և պահանջում է մասնագիտական յուրահատուկ հմտություններ։
    Իհարկե, կարելի է սովորել, վերապատրաստվել և ապա մտնել քաղաքականություն՝ հաջողության հասնելու համար։ Սակայն երբ իրավիճակը ճակատագրական է, ինչպես այսօր Հայաստանում, և սովորելու ժամանակ պարզապես չկա, իսկ անփորձության պատճառով թույլ տրված սխալներից կարող է տուժել մի ամբողջ ազգ, ապա միակ լուծումն այն է, որ քաղաքականությամբ զբաղվեն քաղաքական մարդիկ։
    ☑️ Բաժանորդագրվե’ք
    YouTube՝
    👉🏻
    https://clck.ru/3Pkakr
    VK՝
    👉🏻
    https://clck.ru/3QGvcB
    Telegram՝
    👉🏻
    @EDMARUKYAN
    👉🏻
    @EDMARUKYAN_RU

  • ԱՄՆ-ը այլևս երբեք չի լինի կոմունիստական երկիր։Դոնալդ Թրամփ@armgeopolitic…

    🇺🇸 ԱՄՆ-ը այլևս երբեք չի լինի կոմունիստական երկիր։
    Դոնալդ Թրամփ
    @armgeopolitic

  • Նոր շուկաներ գտնելը միշտ էլ օգտակար է, անհրաժեշտ է, ու պետք է լինի թե բիզնեսի, թ…

    Նոր շուկաներ գտնելը միշտ էլ օգտակար է, անհրաժեշտ է, ու պետք է լինի թե բիզնեսի, թե պետության առաջնահերթություններից:
    Բայց եղած շուկաներում դիրքեր քանդելը ոչ մի ընդհանուր կապ չունի նոր շուկա գտնելու հետ, ինչպես փորձ է արվում մատուցել:
    Ընդ որում, եղած շուկաներում դիրքեր քանդել կարելի է օրերի ու շաբաթների ընթացքում, իսկ նոր շուկաներ ու դիրքեր գտնելը՝ տարիների եւ անգամ տասնամյակների աշխատանք է, այն էլ նախնական կայուն արդյունք ստանալու համար, ընդ որում՝ ամենեւին չերաշխավորված:
    Այսօր պարզապես երաշխավորված քանդվում է Հայաստանի տնտեսություն՝ ինքնիշխանության ու անկախության մասին պաթետիկ ճառերի ներքո:
    Հակոբ Բադալյան
    @armgeopolitic

  • Այսօր առավոտյան ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը:@armgeopolitic…

    🇦🇲 Այսօր առավոտյան ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը:
    @armgeopolitic

  • Ի դեպ, Արթուրը Վանեցյան շատ լուրջ առողջական խնդիրներ ուներ վերջին ամիսներին ու ն…

    Ի դեպ, Արթուրը Վանեցյան շատ լուրջ առողջական խնդիրներ ուներ վերջին ամիսներին ու նրա կյանքը հրաշքով է փրկվել մեր ինֆորմացիայով ու կան օդում կախված տեղեկություններ, որ այդ ամենը եղել է թունավորման հետևանք:
    Չգիտենք, թե որքանով է հավաստի թունավորման մասին լուրը, բայց որ Վանեցյանը շատ բան գիտի, կասկած չունենք: Ծանր բեռ է ԱԱԾ տնօրեն լինելը…
    @armgeopolitic
    🇦🇲 ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ և հանձնարարությամբ հանդիպել եմ Միքայել Մինասյանի հետ: Խոսակցության բովանդակության մասին գիտի 3 մարդ` ես և 2 հոգի, որոնք այսօր իմ քաղաքական թիմից չեն: Արթուր Վանեցյանի` տարիներ առաջ տված հարցազրույցից կարևոր…