Category: Գեոպոլիտիկա

  • Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ300 հազար ադրբեջանցիների թեման նախընտրական շրջանում…

    Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
    300 հազար ադրբեջանցիների թեման նախընտրական շրջանում, ինչու՝ ոչ, նաև այսօր լավ է “վաճառվում” բազմաթիվ պատճառներով, որոնցից կնշեմ չորսը.
    ա/ մեր իշխանությունների հայտարարությունները շատ են փոխվել, և մարդիկ չեն վստահում: Դրա օրինակներից մեկն է հետևյալը՝ 2019 թվականի “Արցախը Հայաստան է և վերջ”-ից մինչև 2023 թվականի և հետագա տարիների “Արցախը Ադրբեջան է, թակարդ էր” և այլն: Այսինքն, մարդը իրավունք ունի կասկածամիտ և մտահոգ լինելու, հատկապես, երբ ցավալի ու աղետալի պարտություն է տեսել և զգում է, որ մեր երկիրը դեռ չի կարողացել վերականգնել ռազմական հավասարակշռությունը:
    բ/ հարևան հանրապետության ղեկավարության հայտարարությունները, որ սկզբից թվացել են ներքին օգտագործման, քարոզչական, դարձել են արտաքին քաղաքականության օրակարգի առաջնային խնդիր և իրականություն դարձել: 300 հազարը ամենաբարձր մակարդակով է բերվել օրակարգ, իսկ Օրդուբադի միջոցառումը դրա օրինակներից էր:
    գ/ վախը Ալiev-ից և նրա ռազմատենչ, վիրավորող հռետորաբանությունից: Անցել են կիլդիմ մուլտերի ՛՛երանելի՛՛ ժամանակները: Մարդը ոչ միայն ինքն է վախենում հարևան երկրի ղեկավարից, այլ տեսնում է, որ հարազատ երկրի ղեկավարությունն է վախենում: Վախը սարսափելի բան է:
    դ/ Առաջին Հանրապետության տարիներին, Խորհրդային Հայաստանի տարիներին ադրբեջանցիները կազմել են էթնիկ ամենամեծ խումբը մեր երկրում, 1980-ական թթ վերջին տվյալներով՝ շուրջ 180 հազար: Ճիշտ է նաև, որ հայերը եղել են անկախ Ադրբեջանի և Խորհրդային Ադրբեջանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը, 1980-ական թթ տվյալներով՝ շուրջ 370 հազար էր, առանց ԼՂԻՄ-ի:
    Այնպես որ, պետք չէ ծաղրել մարդկանց, ինչն անում է իշխանական պրոպագանդան: Դուք ավելի լավ է նայեք, թե նախորդ տարիների ձեր ծաղրանքը ինչպես է դարձել ցավալի իրականություն:
    Թաթուլ Հակոբյան
    @armgeopolitic

  • Վերին աստիճանի հայատյաց ադրբեջանցի ռազմական փորձագետ, նախկին զինվորական Ադալյաթ …

    Վերին աստիճանի հայատյաց ադրբեջանցի ռազմական փորձագետ, նախկին զինվորական Ադալյաթ Վերդիևը Դիլիջանը համարում է իրենցը, ասում է Ադրբեջանի քաղաքացին իրավունք ունի ոտք դնելու այդտեղ, և որ խաղաղ վերադառնալու են։
    Շարունակեք ապրել ասես ոչինչ չի եղել։

  • Արգենտինան երկրորդ հաղթանակն է տոնում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, իսկ Լիո…

    🇦🇷 Արգենտինան երկրորդ հաղթանակն է տոնում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, իսկ Լիոնել Մեսսին դառնում է դուբլի հեղինակ` սահմանելով պատմական ռեկորդ. 39-ամյա արգենտինացին դարձավ աշխարհի առաջնություններում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը` 18 գոլ:
    @armgeopolitic

  • Թրամփի նախկին կողմնակից, լրագրող Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ այլևս չի աջակց…

    🇺🇸 Թրամփի նախկին կողմնակից, լրագրող Թաքեր Կարլսոնը հայտարարել է, որ այլևս չի աջակցում Հանրապետական կուսակցությանը։
    «Ես չէի աջակցի Հանրապետական կուսակցությանը։ Չկա ամենափոքր հնարավորությունը, որ ես աջակցեմ Հանրապետական կուսակցությանը։ Ինչպե՞ս կարող եմ քաղաքականապես աջակցել կուսակցության, որը հավատարիմ չէ Միացյալ Նահանգներին։ Ես ողջ կյանքս քվեարկել եմ հանրապետականների օգտին։ Ես 35 տարի շարունակ եղել եմ Հանրապետական կուսակցության հետևողական պաշտպան, բայց դրան անհնար է արդարացում գտնել», — ասել է լրագրողը։
    Հիշեցնենք, որ նա կտրուկ խզել է հարաբերությունները Թրամփի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի վրա հարձակումից հետո։
    @armgeopolitic

  • Ադրբեջանի ԱԳՆ-ն, ինչպեսև սպասվում էր, Ա կտրականապես մերժել է ՄԻԵԴ-ի որոշումը և…

    Ադրբեջանի ԱԳՆ-ն, ինչպեսև սպասվում էր, Ա կտրականապես մերժել է ՄԻԵԴ-ի որոշումը և հայտարարել, որ կքննարկի իր օրինական շահերի պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները՝ ձեռնարկելով համապատասխան քայլեր։
    Ավելին, Եվրոպայի խորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ։
    Ի դեպ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դժգոհություն է հայտնել, որ ՄԻԵԴ-ի որոշման տեքստում հիշատակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բանակը, Արցախի և Ադրբեջանի միջև եղած շփման գիծը, իշխանության մարմինները և այլն։

  • Համեմատեք մեր ղեկավարությանը Դրմբոնի համայնքապետի հետ։Էդմոն Մարուքյան@armgeopol…

    🇦🇲 Համեմատեք մեր ղեկավարությանը Դրմբոնի համայնքապետի հետ։
    Էդմոն Մարուքյան
    @armgeopolitic

  • Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ Կարապետյան@armg…

    🇦🇲 Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ Կարապետյան
    @armgeopolitic

  • Նկար է այսօր Ադրբեջանում իրենց նախագահի հրահանգով և հովանու ներքո տեղի ունեցած …

    🇦🇿🇦🇲 Նկար է այսօր Ադրբեջանում իրենց նախագահի հրահանգով և հովանու ներքո տեղի ունեցած միջոցառումից։ «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը՝ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է տեղի ունեցել այսօր։ Հավաքվել են պատգամավորներ, ՏԻՄ ղեկավարներ ու մեր քարտեզի ներքո «փարթի» արել զուռնա-դհոլով։ Լրիվ լուրջ եմ ասում, բացեք, կարդացեք բուն աղբյուրը։
    Ամենօրյա մակարդակով Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության դեմ քարոզվում և մշակվում է զավթողական հայեցակարգ, իսկ դրան անդրադարձող, դա կանխող այս պահի դրությամբ չկա։ Այս տգիտության գինը շատ թանկ է նստելու մեզ վրա։ Ինչպե՞ս է հնարավոր, որ սենց անթաքույց ճակատիդ ասեն, որ քո հետևից գալու են, ու դու դա կանխելու համար ոչինչ չանես․․․ ոչ միայն չանես, այլև այդ ասողին սարքես «խաղաղության» ջատագով։
    Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան
    @armgeopolitic

  • «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՍա նշանա…

    🇦🇲 «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
    Սա նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանին խատկանող «Shangri La»-ն կրկին կդադարի գործել։
    @armgeopolitic

  • Հայաստանում ԵՐԲԵՔ «միասնական», «հավաքական» ու «համախմբված» ընդդիմություն չի լինե…

    Հայաստանում ԵՐԲԵՔ «միասնական», «հավաքական» ու «համախմբված» ընդդիմություն չի լինելու, ԵՐԲԵՔ։ Սրա պատճառները տարբեր են՝ թե՜ օբյեկտիվ, թե՜ սուբյեկտիվ։
    ԵՎ ուրեմն, ո՞րն է լուծումը։ Ինչ-որ պահի ՄԻՇՏ հայտնվում է մի ուժ, որը, ՆԱԽ, հաղթում է ԲՈԼՈՐ ընդդիմադիրներին, այնուհետև վերցնում է իշխանությունը։
    Իսկ «միասնական ընդդիմության» մասին լոլոները լավ կենացներ կամ դասագրքային թեորիաներ են, բայց ոչ երբեք պրակտիկ քաղաքականություն։ Պետք է սպասել ու տեսնել, թե արդյո՞ք հայտնվում է մի ուժ, որը հաղթում է բոլոր ընդդիմադիրներին ու հետո ձեռնոց է նետում իշխանությանը, թե՞ այդպես էլ նման ուժ չի հայտնվում։
    @armgeopolitic