🇷🇺Ռուսաստանի տնտեսության աճը շարունակում է դանդաղել 2025 թվականի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է ընդամենը 0,6 տոկոս՝ առաջին եռամսյակում 1,4 տոկոս աճից և երկրորդ եռամսյակում 1,1 տոկոս աճից հետո։ Սպառումը նույնպես թուլանում է աշխատավարձերի դանդաղ աճի և զբաղվածության նվազման պատճառով: @armgeopolitic
Սևակը շատ լավ քարոզարշավ էր արել ու ինչ իրենից հասնում էր, ինքը առավելագույնը արել է։ Մնացածը իր դաշտում չէր, գլոբալ ընդդիմության դաշտում էր։ Մեզ շատ ծանր խոսակցություններ են սպասվում ներկայիս ընդդիմության որոշում կայացնողների հետ։ Թիմերը, թեզերը, մոտեցումները փոխելու ժամանակն է։ Ժամանակ կա՞։ Կա։ Քաղաքական կամք կունենա՞ք։ Տեսնենք։ Այն, ինչ հիմա կա, սա չի կարող շարունակվել։ Սա պետք է փոխվի։
🇦🇲 Ստանում ենք տվյալներ, որ հենց Էջմիածին քաղաքի տեղամասերում հաղթում է Սևակ Խաչատրյանի գլխավորած «Հաղթանակ» դաշինքը։ Այնուամենայնիվ, գյուղական բնակավայրերում ՔՊ-ն մեծ առավելություն ունի։ Վերջնական պատկեր դեռ տեսանելի չէ։ @armgeopolitic