Category: Գեոպոլիտիկա

  • Երեկ գրառում կատարեցի, որի հիմքում այն էր, որ պարզապես գրառումներ կատարելու, անվ…

    Երեկ գրառում կատարեցի, որի հիմքում այն էր, որ պարզապես գրառումներ կատարելու, անվերջ վերլուծելու, բոլորին քննադատելու ու մերժելու մոտեցումը համարում եմ սխալ և ոչ այլ ինչ, քան ջուր ծեծել։ Անվերջ գրառումներ կատարելու ու վերամբարձ դիրքերից ինչ-որ բաներ ասելու ժամանակը ավարտված է, մենք պետք է անցնենք կոնկրետ գործ անելու։
    «Բոլորին դեմ ենք», «Սպասում ենք երկնքից սուրբ իջնի» մոտեցումները այլևս մերժելի են․ պետք է ընտրություն կատարենք այն տարբերակների մեջ, որոնք ունենք։ Արդյո՞ք այդ տարբերակները անթերի ու իդեալական են։ Միանշանակ ոչ։ Արդյո՞ք դա պատճառ է, որ դուրս չգանք մեր կոմֆորտ զոնայից ու անտարբեր լինենք։ Միանշանակ ոչ։
    Կոնկրետ գործ անել՝ նշանակում է կոնկրետ ասելիքով ներկայանալ ու խոսել շատ կոնկրետ՝ անվանական։ Հիմա ես անվանական դա կանեմ Էջմիածնի օրինակով։
    Էջմիածին համայնքի շատ սիրելի բնակիչներ, ես ձեզ խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ մասնակցել ընտրություններին ու ձեր ձայնը տալ «Հաղթանակ» դաշինքին՝ Սևակ Խաչատրյանի առաջնորդությամբ, որը թիվ 1 քվեաթերթիկն է

  • Կրկնում եմ երեկվա ասածս՝ 2026-ի ընտրությունները լինելու են Սևանի ու Գյոյչայի միջ…

    Կրկնում եմ երեկվա ասածս՝ 2026-ի ընտրությունները լինելու են Սևանի ու Գյոյչայի միջև։
    Ընտրողը ժողովուրդն է, բայց անտարբեր լինելը ու ընտրությունների չգնալը քվե է ի օգուտ Գյոյչայի։ Սա ֆիքսենք։
    Քաղաքական ուժերը իրենց մասով ունեն առաջնորդության պատասխանատվություն, իսկ հանրությունն էլ ունի ընտրություններին մասնակցելու ու անտարբեր չլինելու պատասխանատվություն։ Սրանք համահավասար պատասխանատվություններ են ու եթե որևէ մեկը իր բաժին պատասխանատվությունը չկրի, ընդհանուր գործը չի հաջողելու։
    Վերցրու՜ պատասխանատվություն։ Մասնակցի՜ր ընտրություններին։

  • Սերժ Ազատիչը Նիկոլ Փաշինյանին բնութագրել է որպես ամենաբարձր զռացող էշ։ Սա իր որա…

    Սերժ Ազատիչը Նիկոլ Փաշինյանին բնութագրել է որպես ամենաբարձր զռացող էշ։ Սա իր որակումն է, մերը չէ։
    Պարոն երրորդ նախագահ, ամենաբարձր զռացող էշին ինչու՞ եք տարիներ շարունակ ֆինանսավորել ու աճեցրել։ Դուք ֆինանսավորեք ու աճեցնեք, իսկ հետո ինչու՞ մուննաթ գալ ժողովրդի վրա։ Այս մասը ևս չենք հասկանում, բացատրեք խնդրում ենք։
    @armgeopolitic

  • Ժողովուրդ ջան, 2026 թվականի ընտրությունները լինելու են ընտրություններ Սևանի ու Գ…

    Ժողովուրդ ջան, 2026 թվականի ընտրությունները լինելու են ընտրություններ Սևանի ու Գյոյչայի միջև։
    Թող ընտրի ժողովուրդը։

  • Աբովյան համայնքի նախկին ղեկավար, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը մեղադր…

    🇦🇲 Աբովյան համայնքի նախկին ղեկավար, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը մեղադրվում է 65 հողատարածքներ ապօրինի օտարելու և փողերի լվացման մեջ։ Համայնքին պատճառված 261 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է նախաքննության ընթացքում։
    @armgeopolitic

  • Ընտրություն կատարելու պահըՀայաստանում մի քանի ամսից ընտրություններ են։ Մոտենում …

    ❗️Ընտրություն կատարելու պահը
    Հայաստանում մի քանի ամսից ընտրություններ են։ Մոտենում է պահը, երբ չեզոքություն պահպանելը, «բոլորին դեմ ենք», «ոչ մեկին չենք հավանում» ասել ու քաշվել մի կողմ պարզապես հնարավոր չի լինելու։
    Այո, քաղաքականության մեջ սրբեր չեն եղել, չկան ու չեն լինելու ու այս մտքի հետ մենք պետք է համակերպվենք։ Մենք ստիպված ենք լինելու ընտրություն կատարել, իսկ այդ ընտրությունը լինելու է առկա տարբերակների միջև՝ մենք հավանե՞նք այդ տարբերակները, թե՞ ոչ։
    Արդյո՞ք հաշտ ենք այն ամենի հետ, ինչ ունենք հիմա։ Արդյո՞ք հավատում ենք այն խաղաղությանը, որի պայմաններում հարևան երկրի ղեկավարը հայտարարում է, որ չկա Սևանա լիճ, այլ կա Գյոյչա ու այսուհետ այդպես պետք է կոչել այդ լիճը։ Արդյո՞ք մենք հավատում ենք, որ տնտեսության զարգացում ենք ունենալու, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։ Արդյո՞ք մենք հավատում ենք, որ վերջապես հանրային համերաշխության ենք հասնելու, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։
    Ես չեմ հավատում, ես գտնում եմ, որ կա փոփոխության անհրաժեշտություն, եթե մենք ցանկանում ենք ունենալ ուժեղ, զարգացող Հայաստան, որտեղ քաղաքացին կլինի անվտանգ ու կապրի բարեկեցիկ և առողջ։
    Ինքս էլ ստիպված եմ լինելու ընտրություն կատարել՝ քաջ գիտակցելով, որ իդեալական տարբերակներ ու սրբեր չկան։ Վստահ եմ, որ անտարբեր մնալը հանցագործություն է պետության ու ժողովրդի հանդեպ, անտարբեր մնալը ու մի կողմ քաշվելը ոչ այլ ինչ է, քան դասալքություն։

  • Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը կսկսի ԱՄՆ-ի հետ համ…

    🇮🇷🇺🇸🇮🇱 Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը կսկսի ԱՄՆ-ի հետ համագործակցությունը միայն այն դեպքում, երբ Վաշինգտոնը դադարի աջակցել Իսրայելին։
    @armgeopolitic

  • Հայտնի է, թե որն է եղել երեխային խեղդшմшհ անելու հոր դրդապատճառը Ըստ Ներքին գո…

    🇦🇲 Հայտնի է, թե որն է եղել երեխային խեղդшմшհ անելու հոր դրդապատճառը Ըստ Ներքին գործերի նախարարությունում քննվող վարկածներից մեկի՝ ծափաթաղցի 3-ամյա Տիգրանին հոր կողմից խեղդամահ ամելու պատճարը եղել է այն, որ նա կասկածել է փոքրիկի իր կենսաբանական երեխան լինելու…

  • Իլհամ Ալիևը խոսեց այն խաղաղության մասին, որը հայ ժողովրդին ցանկանում է բերել Նիկ…

    Իլհամ Ալիևը խոսեց այն խաղաղության մասին, որը հայ ժողովրդին ցանկանում է բերել Նիկոլ Փաշինյանը։
    Արդյո՞ք հայ ժողովուրդը կողմ է նման խաղաղությանը։ Դա ճիշտ նույն խաղաղությունն է, որը այժմ հաստատված է Արցախում․ խաղաղ է, սակայն հայ չկա։
    Հայ ժողովուրդը, վստահ ենք, որ այս անգամ չի խաբվի։
    @armgeopolitic

  • Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա։ Պատմական բոլոր քարտեզներում այդ լիճը կոչվում է Գյոյչա…

    🔴🇦🇿🇦🇲 Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա։ Պատմական բոլոր քարտեզներում այդ լիճը կոչվում է Գյոյչա։
    Իլհամ Ալիև
    @armgeopolitic