❗️Ընտրություն կատարելու պահը
Հայաստանում մի քանի ամսից ընտրություններ են։ Մոտենում է պահը, երբ չեզոքություն պահպանելը, «բոլորին դեմ ենք», «ոչ մեկին չենք հավանում» ասել ու քաշվել մի կողմ պարզապես հնարավոր չի լինելու։
Այո, քաղաքականության մեջ սրբեր չեն եղել, չկան ու չեն լինելու ու այս մտքի հետ մենք պետք է համակերպվենք։ Մենք ստիպված ենք լինելու ընտրություն կատարել, իսկ այդ ընտրությունը լինելու է առկա տարբերակների միջև՝ մենք հավանե՞նք այդ տարբերակները, թե՞ ոչ։
Արդյո՞ք հաշտ ենք այն ամենի հետ, ինչ ունենք հիմա։ Արդյո՞ք հավատում ենք այն խաղաղությանը, որի պայմաններում հարևան երկրի ղեկավարը հայտարարում է, որ չկա Սևանա լիճ, այլ կա Գյոյչա ու այսուհետ այդպես պետք է կոչել այդ լիճը։ Արդյո՞ք մենք հավատում ենք, որ տնտեսության զարգացում ենք ունենալու, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։ Արդյո՞ք մենք հավատում ենք, որ վերջապես հանրային համերաշխության ենք հասնելու, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։
Ես չեմ հավատում, ես գտնում եմ, որ կա փոփոխության անհրաժեշտություն, եթե մենք ցանկանում ենք ունենալ ուժեղ, զարգացող Հայաստան, որտեղ քաղաքացին կլինի անվտանգ ու կապրի բարեկեցիկ և առողջ։
Ինքս էլ ստիպված եմ լինելու ընտրություն կատարել՝ քաջ գիտակցելով, որ իդեալական տարբերակներ ու սրբեր չկան։ Վստահ եմ, որ անտարբեր մնալը հանցագործություն է պետության ու ժողովրդի հանդեպ, անտարբեր մնալը ու մի կողմ քաշվելը ոչ այլ ինչ է, քան դասալքություն։

Թողնել պատասխան