Category: Գեոպոլիտիկա

  • Ընտրություն կատարելու պահըՀայաստանում մի քանի ամսից ընտրություններ են։ Մոտենում …

    ❗️Ընտրություն կատարելու պահը
    Հայաստանում մի քանի ամսից ընտրություններ են։ Մոտենում է պահը, երբ չեզոքություն պահպանելը, «բոլորին դեմ ենք», «ոչ մեկին չենք հավանում» ասել ու քաշվել մի կողմ պարզապես հնարավոր չի լինելու։
    Այո, քաղաքականության մեջ սրբեր չեն եղել, չկան ու չեն լինելու ու այս մտքի հետ մենք պետք է համակերպվենք։ Մենք ստիպված ենք լինելու ընտրություն կատարել, իսկ այդ ընտրությունը լինելու է առկա տարբերակների միջև՝ մենք հավանե՞նք այդ տարբերակները, թե՞ ոչ։
    Արդյո՞ք հաշտ ենք այն ամենի հետ, ինչ ունենք հիմա։ Արդյո՞ք հավատում ենք այն խաղաղությանը, որի պայմաններում հարևան երկրի ղեկավարը հայտարարում է, որ չկա Սևանա լիճ, այլ կա Գյոյչա ու այսուհետ այդպես պետք է կոչել այդ լիճը։ Արդյո՞ք մենք հավատում ենք, որ տնտեսության զարգացում ենք ունենալու, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։ Արդյո՞ք մենք հավատում ենք, որ վերջապես հանրային համերաշխության ենք հասնելու, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։
    Ես չեմ հավատում, ես գտնում եմ, որ կա փոփոխության անհրաժեշտություն, եթե մենք ցանկանում ենք ունենալ ուժեղ, զարգացող Հայաստան, որտեղ քաղաքացին կլինի անվտանգ ու կապրի բարեկեցիկ և առողջ։
    Ինքս էլ ստիպված եմ լինելու ընտրություն կատարել՝ քաջ գիտակցելով, որ իդեալական տարբերակներ ու սրբեր չկան։ Վստահ եմ, որ անտարբեր մնալը հանցագործություն է պետության ու ժողովրդի հանդեպ, անտարբեր մնալը ու մի կողմ քաշվելը ոչ այլ ինչ է, քան դասալքություն։

  • Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը կսկսի ԱՄՆ-ի հետ համ…

    🇮🇷🇺🇸🇮🇱 Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը կսկսի ԱՄՆ-ի հետ համագործակցությունը միայն այն դեպքում, երբ Վաշինգտոնը դադարի աջակցել Իսրայելին։
    @armgeopolitic

  • Հայտնի է, թե որն է եղել երեխային խեղդшմшհ անելու հոր դրդապատճառը Ըստ Ներքին գո…

    🇦🇲 Հայտնի է, թե որն է եղել երեխային խեղդшմшհ անելու հոր դրդապատճառը Ըստ Ներքին գործերի նախարարությունում քննվող վարկածներից մեկի՝ ծափաթաղցի 3-ամյա Տիգրանին հոր կողմից խեղդամահ ամելու պատճարը եղել է այն, որ նա կասկածել է փոքրիկի իր կենսաբանական երեխան լինելու…

  • Իլհամ Ալիևը խոսեց այն խաղաղության մասին, որը հայ ժողովրդին ցանկանում է բերել Նիկ…

    Իլհամ Ալիևը խոսեց այն խաղաղության մասին, որը հայ ժողովրդին ցանկանում է բերել Նիկոլ Փաշինյանը։
    Արդյո՞ք հայ ժողովուրդը կողմ է նման խաղաղությանը։ Դա ճիշտ նույն խաղաղությունն է, որը այժմ հաստատված է Արցախում․ խաղաղ է, սակայն հայ չկա։
    Հայ ժողովուրդը, վստահ ենք, որ այս անգամ չի խաբվի։
    @armgeopolitic

  • Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա։ Պատմական բոլոր քարտեզներում այդ լիճը կոչվում է Գյոյչա…

    🔴🇦🇿🇦🇲 Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա։ Պատմական բոլոր քարտեզներում այդ լիճը կոչվում է Գյոյչա։
    Իլհամ Ալիև
    @armgeopolitic

  • Հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է 3-ամյա Տիգրանին։Նախնական տվյալներով՝ …

    🔴🇦🇲 Հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է 3-ամյա Տիգրանին։
    Նախնական տվյալներով՝ երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել։
    ՆԳ նախարարը՝ 3-ամյա երեխայի անհետացման, հետո մարմնի հայտնաբերման մասին
    @armgeopolitic

  • Մադուրոյի օրերը Վենեսուելայի նախագահի պաշտոնում հաշված են։Դոնալդ Թրամփ@armgeopo…

    🇺🇸🇻🇪 Մադուրոյի օրերը Վենեսուելայի նախագահի պաշտոնում հաշված են։
    Դոնալդ Թրամփ
    @armgeopolitic

  • Այսօր երեկոյան հրապարակային հարցադրում կուղղենք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի…

    Այսօր երեկոյան հրապարակային հարցադրում կուղղենք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին

    Հարցադրումը համապատասխան խողովակներով կուղարկվի նաև այն հարթակ, որտեղ նա խոստացել է պատասխանել հարցերին։
    Լիահույս ենք, որ Սերժ Սարգսյանի կողմից կլինի պատասխան։ Պատասխանի բացակայությունը ևս կընկալենք որպես պատասխան։

  • Ս. Էջմիածինը հայության սիրտն է: Էջմիածինը Ամերիկա հասած — ծվարած հայի հոգու մեջ…

    🇦🇲 Ս. Էջմիածինը հայության սիրտն է: Էջմիածինը Ամերիկա հասած — ծվարած հայի հոգու մեջ է, Բեյրութում ու Հալեպում փրկված, աշխարհի տարբեր ծագերում դեգերող հայի կարոտներում:
    Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
    @armgeopolitic

  • Մի բան ասեմ։ Գլոբալ առումով պետություն ստացվում է կառուցել այն ազգերի մոտ, ում մ…

    Մի բան ասեմ։ Գլոբալ առումով պետություն ստացվում է կառուցել այն ազգերի մոտ, ում մոտ պետականությունը ազգից ավելի բարձր է։ Ով հանուն պետականության պատրաստ է զոհաբերել ողջ ազգին, կամ բնիկ ազգին փոխարինել այլ զանգվածով։ Նայեք Թուրքիային, իրենց մեջ թուրքական արյունը կամ չկա չեմ չնչին ա, ստեղծված մահմեդականություն ընդունած հուների ու հայերի բազայի հիման վրա, ալբանական վերնախավով, հարյուր տարի առաջ ստեղծման պահին իրենք անգամ լրջորեն քննարկում էին, թե պետությունը ու ազգը ոնց կոչեն, Թուրքիա թե Անատոլիա, իրենց էլ թուրքեր թե անատոլիացիներ։ Անգամ լեզվի հարցը միանշանակ չէր, քանի որ երկար դարեր Օսմանյան արքունիքի պաշտոնական լեզուն պարսկերենն էր, իսկ դիվանագիտության լեզուն՝ հունարենը, որոշ շրջանում՝ սլավոներենը։ Նույնը Ադրբեջանը, որտեղ նույնպես թուրքական էլեմենտը իսպառ բացակայում է, եւ այն ստեղծվել է իսլամ ընդունած տեղացի հայերի, իրանալեզու ժողովուրդների ու աղվանական ցեղերի բազայի վրա։ 100 տարի առաջ երբ Բաքվում հրատարակվեց թուրքալեզու առաջին պարբերականը, տեղական էլիտաները հրատարակիչներին ողակի կոչ էին անում վերացնել, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի ստորադաս զանգվածների լեզուն պարտադրել իրենց։ Ուղղակի 100 տարի առաջ տեղի մահմեդականներին մի պետական միավորի մեջ հավաքելու համար ընտրվեց աշխարհագրական այդ անվանումը, իսկ լեզուն էլ թուրքերենը, քանի որ այդ լեզվին տիրապետում էին բոլորը ու այդ զանգվածին պետք էր կտրել Պարսկաստանից։ Հիմա եթե հայերի դեմը դնեն, փրկվում ա ազգը, թե Հայոց պետությունը, 99,9 տոկոսը անվերապահորեն կընտրի ազգը։ Ու մինչեւ չստեղծվի մի իրավիճակ, որ գոնե էլիտաները ընտրեն պետությունը, հայերի պետականություն ունենալը միշտ լինելու ա հարցականի տակ։ Սա դաժան մոդել ա, բայց դե քաղաքականության ընկալումը միջակ ուղեղների համար չի…
    Արգիշտի Կիվիրյան