Category: Գեոպոլիտիկա

  • Ադրբեջանը Սերբիայի հետ համատեղ տակտիկական զորավարժանք է անցկացրել` երկու երկր…

    Ադրբեջանը Սերբիայի հետ համատեղ տակտիկական զորավարժանք է անցկացրել` երկու երկրների հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ։ Թիրախները խոցվել են NORA B-52 հրետանային կայանքի ճշգրիտ կրակի միջոցով։
  • Մի քանի հարց Գագիկ Ծառուկյանին1․ Խորհրդարանական առաջիկա ընտրություններին մտադիր …

    Մի քանի հարց Գագիկ Ծառուկյանին
    1․ Խորհրդարանական առաջիկա ընտրություններին մտադիր եք մասնակցել կուսակցությա՞մբ, թե՞ դաշինքով։ Դաշինքի պարագայում 8 տոկոսանոց անցողիկ շեմը անհաղթահարելի չեք համարու՞մ։
    2․ Եթե անցնեք խորհրդարան, և ստեղծվի մի իրավիճակ, որ Ձեր որոշումից է կախված լինելու, թե ինչպիսի իշխանություն կձևավորվի, որևէ պարագայում հնարավոր համարու՞մ եք ՔՊ-ի հետ կոալիցիան՝ Նիկոլ Փաշինյան վարչապետի թեկնածուի առաջադրմամբ։
    3. Արդյո՞ք Կոտայքի մարզում վստահ եք Ձեր ունեցած ձայների վրա ու արդյո՞ք չունեք կասկածներ, որ Ձեր երբեմնի յուրայինները այնքան էլ չեն ցանկանում Ձեր հաջողությունը, մասնավորապես, Աբովյան քաղաքում։
    Կսպասենք որևէ տարբերակով պատասխանների, որովհետև այս հարցերի պատասխանները ստանալը մեզ համար կարևոր է մեկնարկող գործընթացներից առաջ։
    Հ․Գ․ ոչ մի տրված հարցը պատահական չէ։
    @armgeopolitic

  • Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով։ Ալեքս…

    🇦🇲 Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով։ Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։
    @armgeopolitic

  • Քիչ առաջ հայտնի դարձավ, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կինը գտնվում է վերակենդա…

    Քիչ առաջ հայտնի դարձավ, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ծայրահեղ ծանր վիճակում՝ արհեստական շնչառության պայմաններում։ Հանրային գործիչներին, լսարան ունեցող անձանց առաջարկում եմ միանալ մեր փաստաբան ընկերների հորդորներին…

  • ԵՄ-ի կողմից սառեցված ռուսական ակտիվները անօրինական կերպով օգտագործելու մտադրութ…

    🇭🇺🇷🇺🇪🇺 ԵՄ-ի կողմից սառեցված ռուսական ակտիվները անօրինական կերպով օգտագործելու մտադրությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ ուղղակի հակամարտության և «դառնալ պատերազմի նախերգանք»:
    Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան
    @armgeopolitic

  • Այս լուրը հատկապես նրանց համար է, ովքեր, նիկոլական աղանդավորների նման, տենչում ե…

    Այս լուրը հատկապես նրանց համար է, ովքեր, նիկոլական աղանդավորների նման, տենչում են թուրքերի և ադրբեջանցիների ազատ ելումուտը Հայաստան։
    Ռոյթերսի և մի շարք այլ աղբյուրների տեղեկություններով՝ շաբաթ ուշ երեկոյան Չեռնոգորիայում թուրքերի մի խումբ դանակահարել է մի տղամարդու, որը փորձել էր պաշտպանել իր ընկերուհուն նրանց ոտնձգություններից։ Զայրացած տեղացիները դուրս են եկել փողոցներ՝ վանկարկելով «Մահ թուրքերին»։ Կիրակի օրը վնասվել են թուրքական համարանիշներով ավտոմեքենաներ, իսկ որոշ թուրք քաղաքացիներ ստիպված են եղել փակվել խաղատան մեջ՝ ամբոխի հարձակման վտանգից։ Նույն երեկոյան Պոդգորիցայի կենտրոնում թուրքական ռեստորաններից մեկը ջարդուփշուր է արվել։
    Ոստիկանությունը հաղորդել է, որ դանակահարության գործով ձերբակալվել են երկու կասկածյալ՝ մեկ թուրք և մեկ ադրբեջանցի, ինչպես նաև ևս 45 թուրք և ադրբեջանցի, որոնք գտնվել են երկրում առանց օրինական բնակության փաստաթղթերի։ Այսօր Չեռնոգորիան ժամանակավորապես կասեցրել է թուրք քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը։ Նախագահ Յակով Միլատովիչը հանդես է եկել հանդարտության կոչով՝ միաժամանակ դատապարտելով թուրքերի դեմ ուղղված հարձակումները։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, իր հերթին, պահանջել է Չեռնոգորիայի իշխանություններից ապահովել թուրք քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները։
    Իսկ այժմ մեր մասին։ Եթե թուրքերն ու ադրբեջանցիները ոտք դնեն Հայաստան, նման միջադեպերը ոչ միայն հնարավոր, այլև անխուսափելի կլինեն։ Բայց, ի տարբերություն Թուրքիային ոչ սահմանակից Չեռնոգորիայի, Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն համարձակվի զանգվածաբար ձերբակալել օրինազանց թուրքերին ու ադրբեջանցիներին՝ ահաբեկված Անկարայի և Բաքվի հնարավոր ուժային սպառնալիքներից։
    Գոնե մի փոքր խելք ունեցեք՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բաց սահմաններ» քարոզող հիմարնե՛ր։ Հայաստանի նման փոքր և ռազմավարապես խոցելի երկրի համար թշնամի պետություններից մարդկանց ազատ ներհոսքը ոչ թե «խաղաղության» դրսևորում է, այլ ուղղակի ազգային անվտանգության մահացու խոց։ Ներկայիս մոլի թուրքասիրական քաղաքականությունը, եթե չդադարեցվի, մի օր կարող է վերածվել պետական ինքնասպանության։
    Բայց դե ասողին լսող է պետք…
    Armen Ayvazyan

  • 2,9 միլիոն դոլար է պահանջվում, որ Նիկոլ Փաշինյանը հայկական կոնյակը սկսի կոչել «չ…

    2,9 միլիոն դոլար է պահանջվում, որ Նիկոլ Փաշինյանը հայկական կոնյակը սկսի կոչել «չայի գույն խառնած յաթրջի»։
    @armgeopolitic

  • Էլ ովքե՞ր են նախկին ՔՊ-ական, Նիկոլի աշխատողները եղել, հետո գործից հեռացվելուց հե…

    Էլ ովքե՞ր են նախկին ՔՊ-ական, Նիկոլի աշխատողները եղել, հետո գործից հեռացվելուց հետո դարձել ազգափրկիչ ընդդիմադիր։
    @armgeopolitic

  • Ընդ որում` այստեղ համբալ որակումը վիրավորանք չէ։ Եթե մարդը, կառույցը չունի սկզբո…

    Ընդ որում` այստեղ համբալ որակումը վիրավորանք չէ։ Եթե մարդը, կառույցը չունի սկզբունք, չունի դիրքավորում, չունի կեցվածք, ոնց կտան գլխին, տենց էլ կանի, դա հենց համբալն է էլի, ինչը որ այս մարդիկ անում են։ Եթե ձեր համար դիտումները սկզբունքներից վեր են, ուրեմն…

  • Ռուսաստանում արգելափակվել է Amazon-ի կայքը։@armgeopolitic…

    🇷🇺🇺🇸 Ռուսաստանում արգելափակվել է Amazon-ի կայքը։
    @armgeopolitic