Ուկրաինայի նախագահ Զելենսկին պաշտոնից ազատել է երկրի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեոդորովին։ Պատճառը մոբիլիզացիոն ոչ բավարար ռեֆորմներն են։ Չի արվել, ինչ պիտի արվեր մոբիլիզացիայի հետ կապված։
🇦🇲 Տիգրանաշենի բնակիչը, որն ամիսներ առաջ պնդում էր, որ Տիգրանաշենը հայկական է ու չի կարող հանձնվել, այսօր նույն կերպ պնդում է, որ այն ադրբեջանական հող է։ @armgeopolitic
🇺🇸🇸🇦 ԱՄՆ-ը միլիարդավոր դոլարների զենք կվաճառի Սաուդյան Արաբիային և Քուվեյթին ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Սաուդյան Արաբիային և Քուվեյթին զենքի և ռազմական տեխնիկայի վաճառքի երկու գործարք, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 2.44 միլիարդ դոլար։ @armgeopolitic
ԱՄՆ Սենատի դեմոկրատները 50 կողմ և 46 դեմ ձայների հարաբերակցությամբ արգելափակել են տարեկան պաշտպանական բյուջեի քննարկման առաջընթացը։ Նրանք հայտարարել են, որ Կոնգրեսը չպետք է հաստատի 1,15 տրիլիոն դոլարի ռազմական բյուջեն, քանի դեռ Թրամփի վարչակազմը ընդլայնում է Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Դեմոկրատները նաև դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ռազմական համագործակցության խորացմանը միտված դրույթներին, որոնք ներառում են՝ հետախուզական տեղեկատվության փոխանակման ընդլայնում, պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում ավելի սերտ համագործակցություն, երկու երկրների զինված ուժերի միջև ինտեգրման խորացում։ #ԱՄՆ#Սենատ#Դեմոկրատներ#Թրամփ#Իրան#Իսրայել#ՊաշտպանականԲյուջե#ՌազմականՔաղաքականություն
🇦🇿🇷🇺 Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16-17-ը կայցելի Մոսկվա․ նախատեսված են բանակցություններ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ @armgeopolitic