Category: Գեոպոլիտիկա

  • Ասում են, որ Վեհափառը պետք է խփի զանգերը եւ պաշտպանության կոչով դիմի հանրությանը…

    Ասում են, որ Վեհափառը պետք է խփի զանգերը եւ պաշտպանության կոչով դիմի հանրությանը:
    Ես այս մտքի հետ անհամաձայնությունս հայտնել եմ ոչ վաղ անցյալում, նաեւ հիմա եմ անհամաձայն, չնայած թվում է, թե այլեւս չի մնում այլ բան: Բայց, իսկ ով ի՞նչ պատկեր է ակնկալում այդ զանգեր խփելուց հետո: Ակնկալում է, որ հարրյուր հազարավոր մարդիկ օղակելու՞ են Մայր Աթոռը: Բայց դա՞ է խնդիրը: Խնդիրը Մայր Աթոռի «կղզիացած» պաշտպանություն կազմակերպե՞լն է, թե հասարակական եւ նույնիսկ համահայկական լայնարձակ ընկալումների վրա աշխատելը:
    Ես պատմության առանձնապես գիտակ չեմ, բայց կարծում եմ, որ այդուհանդերձ Հայ Առաքելական եկեղեցու գրեթե 2 հազարամյա պատմության անընդհատության գրավականը նաեւ այն, որ եկեղեցին չի շտապել ժամանակի ու տարածության մեջ: Դրանով են տարբերվում թերեւս մեծ, պատմական ինստիտուտները, որպիսին է անկասկած նաեւ ՀԱԵ-ն:
    Չշտապել: Հաշվել հնարավորինս շատ քայլեր առաջ, բայց չշտապել: Սա չի նշանակում հանգիստ նստել ու սպասել, մինչեւ գետը կբերի «թշնամու դին», ինչպես չինական խոսքն է ասում: Եկեղեցին ունի շատ անելիք, շատ բաց թողնված ժամանակ: Պետք է զբաղվել դրանով, պետք է մշակել հանրության հետ աշխատանքի նոր բովանդակություն, այո՝ պետք է նաեւ այդ հարցում փոխել գործընկերներ:
    Բայց զանգեր խփելը տվյալ դեպքում հավասարազոր է լինելու գլուխը կորցնելուն: Իսկ հիմա՝ գլուխն ամենաթանկն է, այն չպետք է կորցնել, եւ չպետք է կորցնել Հայ Առաքելական եկեղեցու կարեւորագույն հատկանիշը՝ ժամանակի ու տարածության մեծ չափումը: Եթե հաշվարկները մնան այդ շրջանակում, համոզված եմ, թե եկեղեցում, թե Հայաստանի հանրային օրգանիզմում կա բավարար մտավոր ներուժ՝ ընթացիկ, կարճաժամկետ կամ միջնաժամկետ լուծումները գտնելու համար:
    Հակոբ Բադալյան
    @armgeopolitic

  • Վեհափառին էլ ձերբակալիր, բոլորին ձերբակալիր։Ամուր կանգնած ենք ՄԵՐ եկեղեցու կողքի…

    Վեհափառին էլ ձերբակալիր, բոլորին ձերբակալիր։
    Ամուր կանգնած ենք ՄԵՐ եկեղեցու կողքին։
    Որտեղ կլինի Վեհափառը, այնտեղ կլինի Վեհարանը։

  • ՀՈՐԻՆՎԱԾՔՆԵՐԻՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ Տեղեկացա, որ համացանցով տարածվում են անպատշաճ բովանդակ…

    ՀՈՐԻՆՎԱԾՔՆԵՐԻՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ
     
    Տեղեկացա, որ համացանցով տարածվում են անպատշաճ բովանդակությամբ ինչ-որ տեսանյութեր, դրանք փորձելով կապել իմ և ընտանիքիս հետ։ Դրան զուգահեռ էլ, իրեն լրատվամիջոց համարող մի զրպարտչամիջոց երկնել է, իբրև թե Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական ներկայացնելու պահանջ եմ ներկայացրել։  
    Իշխող քաղաքական ուժի տխրահռչակ ղեկավարի օգտագործած բառապաշարի ու նախասիրությունների համատեքստում՝ շատ բնական եմ համարում, որ իրեն սպասարկող լրատվամիջոցները այլ ընտրություն չունեն, քան տարածելու «Երկրի հակառակ կողմը» վերնագրված պղծապատումին չզիջող այլասերություններ ու զրպարտություններ:
    Մարդկանցից շատեր ինձ խորհուրդ էին տալիս արագ արձագանքել և հերքել: Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարանքն ու քմծիծաղը: Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, ինչպես և քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն։
     
    Ուղղակի զավեշտական է, թե երկրի շուրջ ծավալվող վտանգավոր զարգացումների, հասարակության պառակտման, մոլեգնող հանցավորության և նմանօրինակ ծանր մարտահրավերների պայմաններում ինչպիսի խեղկատակություններով է զբաղված իշխող քաղաքական ուժի քարոզչամեքենան, անշուշտ, հետևելով գործադիր իշխանության ղեկավարի հակաօրինական ուղորդումներին, այդ թվում և՝ հրապարակային։
     
    Եկեղեցին տկարացնելու, եկեղեցականներին վարկաբեկելու, հանրությանը պառակտելու, մարդկանց ահաբեկելու իշխանության հայտնի գործելաոճը,համոզված եմ, որևէ արդյունք չի ունենալու։ Խնայեք Ձեր էներգիան, պարոնայք և տիկնայք, այն ձեզ պետք է լինելու պատասխանատվության ժամին, երբ ամբողջապես կբացահայտվեն «ձեր երեսներիհակառակ կողմերը»։  
    Արշակ Սրբազան
    @armgeopolitic

  • Մարդկանց դեմ պայքարում մտնել նրանց անկողինն ու ներքնաշորը ամենաանօրինական ու անբ…

    Մարդկանց դեմ պայքարում մտնել նրանց անկողինն ու ներքնաշորը ամենաանօրինական ու անբարոյական բանն է։ Անձնական կյանքի իրավունքի խախտման մասին խոսելն արդեն ավելորդ է։
    Ովքեր սա գործիք են դարձրել, պետք է հիշեն, որ նույնն իրենց դեմ է արվելու, մի օր էլ իրենց ինտիմ կյանքն է դրվելու հանրությանն ի տես, քննարկման առարկա դառնա։ Անդառնալիության սահմանը չի կարելի հատել, ուղղակի չի կարելի մեր հանրության մակարդակն էսքան իջեցնել, չի կարելի հանրային քննարկման թեմաները հասցնել էսքան ցածր, նողկալի մակարդակի…
    Araks Melkonyan

  • Սեռական բնույթի կոմպրոմատ հրապարակելը պանդորայի արկղ է, որը Նիկոլ Փաշինյանը բացե…

    Սեռական բնույթի կոմպրոմատ հրապարակելը պանդորայի արկղ է, որը Նիկոլ Փաշինյանը բացեց։
    Բացեց ու դրա հետևանքները ինքն ու իր թիմը վաղ թե ուշ կզգան։
    Սրանից ավելի ցածր իջնել ուղղակի հնարավոր չէ։

  • Այսօր առավոտյան մեր հարևանի մեքենան թալանել են: Բակում կանգնած մեքենայի ամողջ դ…

    🇦🇲 Այսօր առավոտյան մեր հարևանի մեքենան թալանել են: Բակում կանգնած մեքենայի ամողջ դիմային հատվածը չկա: Հիմա տեսնենք ոստիկանությունն ու քննչական կոմիտեն ի՞նչ արագությամբ կգործեն:
    Մեքենաների ու բնակարանների գողություններն արդեն համատարած է դարձել: Հայելիների գծով կարծես այլ խումբ կա, դիմային հատվածի գծով՝ այլ: Էս խմբերը ո՞նց են էսպես ձևավորվում, բարգավաճում ու անպատիժ մնում:
    Վերահսկողության բացակայության ծնունդներ են սրանք:
    Լրագրող Նարինե Ղալեչյան
    @armgeopolitic

  • Իմ ծրագրերում ոչինչ չի փոխվել: Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից…

    🇦🇲 Իմ ծրագրերում ոչինչ չի փոխվել: Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից փախչելու միտքն անգամ բացառում եմ։ Շուտով կլինեմ Հայաստանում և բոլորս միասին կպայքարենք իմ, Սրբազան Հայրերի, այլ քաղբանտարկյալների և մեր ամբողջ երկրի ազատության համար։ Աստծով:
    Դավիթ Համբարձումյան
    @armgeopolitic

  • Ինչու՞ են ոստիկանները, երկրում կարգուկանոն հաստատելու, հանցագործություններ կանխե…

    Ինչու՞ են ոստիկանները, երկրում կարգուկանոն հաստատելու, հանցագործություններ կանխելու ու բացահայտելու փոխարեն, քաղաքացիական հագուստով գտնվում Հովհաննավանքում ու սադրանքներ իրականացնում։
    Բացատրություն տվեք, ՆԳՆ։ Սպասում ենք;

  • Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրում են փողերի լվացման մեջ․ …

    🇬🇪 Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրում են փողերի լվացման մեջ․ նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել։
    @armgeopolitic