Category: Գեոպոլիտիկա

  • 2,9 միլիոն դոլար է պահանջվում, որ Նիկոլ Փաշինյանը հայկական կոնյակը սկսի կոչել «չ…

    2,9 միլիոն դոլար է պահանջվում, որ Նիկոլ Փաշինյանը հայկական կոնյակը սկսի կոչել «չայի գույն խառնած յաթրջի»։
    @armgeopolitic

  • Էլ ովքե՞ր են նախկին ՔՊ-ական, Նիկոլի աշխատողները եղել, հետո գործից հեռացվելուց հե…

    Էլ ովքե՞ր են նախկին ՔՊ-ական, Նիկոլի աշխատողները եղել, հետո գործից հեռացվելուց հետո դարձել ազգափրկիչ ընդդիմադիր։
    @armgeopolitic

  • Ընդ որում` այստեղ համբալ որակումը վիրավորանք չէ։ Եթե մարդը, կառույցը չունի սկզբո…

    Ընդ որում` այստեղ համբալ որակումը վիրավորանք չէ։ Եթե մարդը, կառույցը չունի սկզբունք, չունի դիրքավորում, չունի կեցվածք, ոնց կտան գլխին, տենց էլ կանի, դա հենց համբալն է էլի, ինչը որ այս մարդիկ անում են։ Եթե ձեր համար դիտումները սկզբունքներից վեր են, ուրեմն…

  • Ռուսաստանում արգելափակվել է Amazon-ի կայքը։@armgeopolitic…

    🇷🇺🇺🇸 Ռուսաստանում արգելափակվել է Amazon-ի կայքը։
    @armgeopolitic

  • ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալ…

    🇦🇲 ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը (3 տարուց ավել) փոխարինվեց տնային կալանքով։
    Փաստաբան Երեմ Սարգսյան
    @armgeopolitic

  • ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ«ՎԱՐՔ ՄԵԾԱՑ»Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.Ծնվում են նրանք ճի…

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
    «ՎԱՐՔ ՄԵԾԱՑ»
    Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.
    Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:
    Եվ ժամանակից առաջ են ընկնում,
    Դրա համար էլ չեն ներում նրանց:
    Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք.
    Հասարակ հորից ու մորից ծնված՝
    Սերում են նրանք և ա՛յն վայրենուց,
    Որ էլ չէ՜ր կարող ապրել քարայրում:
    Սերում են նրանք և ա՛յն ծերուկից,
    Որ նախընտրում էր քնել տակառում:
    Սերում են նրանք և ա՛յն պատանուց,
    Որ սիրահարվեց իր իսկ պատկերին:
    Սերում են նրանք բոլո՜ր նրանցից,
    Որ սատանային հոգին են ծախում,
    Միայն թե անե՛ն մտածածն իրենց,
    Ի՜նչ փույթ, թե սատկեն ժամանակից շուտ:
    Անվտանգ՝ ինչպես հրդեհն արևի,
    Անվնաս՝ ինչպես օգտակար լորտուն,
    Վախ են ներշնչում պետություններին
    Մինչև իսկ իրենց կամքի հակառակ:
    Արքաների հետ խոսում են «դու»-ով,
    Եթե, իհարկե, լսում են նրանց,
    Իսկ թե չեն լսում՝ մե՜կ է, չե՛ն լռի,
    Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի՛ հետ:
    Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝
    Հայտարարվում է և օրենքից դուրս:
    Բայց չե՜ն վախենում նրանք չար մահից.
    Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ…

  • Արշակ Սրբազանի հետ կապված տեսանյութի տարածումը ստիպեց հարցին նայել շատ ավելի գլո…

    Արշակ Սրբազանի հետ կապված տեսանյութի տարածումը ստիպեց հարցին նայել շատ ավելի գլոբալ համատեքստով։ Մի կողմ դնենք Արշակ Սրբազանին ու, ընդհանրապես, քաղաքականությունը։ Այսօրվա AI տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստանալ տեսանյութեր, որոնք պարզապես հնարավոր չէ տարբերել իրականից։ Արդյո՞ք մենք պաշտպանված ենք այս ամենից։ Ցանկացածի վերաբերյալ կարող են նման տեսանյութեր պատրաստել, շանտաժ անել, տարածել։ Ասեմ ավելին՝ կան բազմաթիվ դեպքեր, երբ տարբեր աղջիկ երեխաների վերաբերյալ նման տեսանյութեր, լուսանկարներ են պատրաստվել ու գումար են ուզել, որ դրանք չհրապարակեն TikTok էջերով։ Ոստիկանություն այս մասին կան ներկայացված հաղորդումներ։
    Կարծում եմ՝ խիստ անհրաժեշտություն է համապատասխան օրենսդրական կարգավորումներ ստեղծել, որպեսզի նման տեխնոլոգիաների առկայության պայմաններում քաղաքացու անձնական տարածության պաշտպանությունը լիարժեքորեն հնարավոր լինի ապահովել։ Այստեղ շատ կարևոր է, որ իրավապահ մարմինների արձագանքը լինի արագ ու նման իրավիճակներում անձնական տարածության ցանկացած խախտում հնարավոր ամենակարճ ժամանակի ընթացքում ունենա քրեաիրավական հետևանք։
    Լինի քաղաքական գործիչ, լինի հանրային գործունեություն ծավալող անձ, լինի պարզապես հասարակ քաղաքացի, մենք պետք է շատ հստակ ֆիքսենք, որ մարդու անձնական տարածությունը անձեռնմխելի է ու դա պետք է լինի պաշտպանված, իսկ եթե խոսենք քաղաքականությունից, ապա քո հակառակորդի դեմ անձնական կոմպրոմատ օգտագործելը հարված է գոտկատեղից ներքև, հետևաբար դա ընդունելի չէ, հարգի չէ ու վաղ թե ուշ ունենալու է բումերանգի էֆեկտ։

  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարցում առաջընթաց չկա:ՌԴ փոխարտգ…

    🇷🇺🇺🇦 Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարցում առաջընթաց չկա:
    ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին
    @armgeopolitic

  • Քանի որ այսօր հոկտեմբերի 27-ն է, օրվա «խորհրդով» անուն առ անուն հիշենք արյունահ…

    🇦🇲 Քանի որ այսօր հոկտեմբերի 27-ն է, օրվա «խորհրդով» անուն առ անուն հիշենք արյունահեղությունից անմիջապես հետո պաշտոն ուզողներին
    ՀՀ վարչապետ` Վահան Շիրխանյան, ՀՀ Գլխավոր դատախազ` Գագիկ Ջհանգիրյան, Ազգային անվտանգության նախարար` Վյաչեսլավ Հարությունյան, Ներքին գործերի նախարար` գնդապետ Մուրադ Կիրակոսյան, Համակարգող նախարար` Անդրանիկ Քոչարյան։
    Ի՞նչ էր տեղի ունեցել։ Ահաբեկչությունից անմիջապես հետո մի խումբ զինվորականներ Վահան Շիրխանյանի գլխավորությամբ անմիջապես փորձել էին ստանալ Քոչարյանի համաձայնությունը՝ իրենց հանձնելու կառավարության ղեկը և որոշ մարդկանց միջև պաշտոններ բաշխելու:
    Ռոբերտ Քոչարյանին խիստ զայրացրել է գործարքի այդ առաջարկը, որով նրան շանտաժ էր արվում՝ իշխանությունը հանձնելու պահանջով: Ըստ նույն աղբյուրների` Քոչարյանը ՊՆ պատվիրակներին դուրս է հանել` «սրիկայություն և անբարոյականություն» որակելով նրանց այդ շանտաժային քայլը, այն էլ այն պահին, երբ Վազգեն Սարգսյանի դիակը դեռ գտնվում էր խորհրդարանում:
    Հետևությունները թողնենք ընթերցողին։
    @armgeopolitic

  • Բաքվում պատրաստվում են զորահանդեսի Արցախի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ։@ar…

    🇦🇿🇦🇲 Բաքվում պատրաստվում են զորահանդեսի Արցախի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ։
    @armgeopolitic