🇺🇸 Սպիտակ տան հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավար Ջո Քենթի նկատմամբ, որը հրաժարական էր տվել Իրանի դեմ պատերազմին աջակցելուց հրաժարվելուց հետո, մեղադրանք է առաջադրվել։ @armgeopolitic
🇦🇲🇺🇸 ԱՄՆ-ում հայերից կազմված խարդախների խումբ է կալանավորվել, հայտնում է ԱՄՆ Լոս Անջելեսի շրջանի փաստաբանական գրասենյակը Նրանք տարեցների ինքնությունը օգտագործել են տների սեփականության վկայականներ յուրացնելու համար, այնուհետև վարկեր են ձևակերպել՝ պնդելով, թե այդ վարկերը ապահովված են այդ տարեց սեփականատերերի թանկարժեք անշարժ գույքով։ @armgeopolitic
🇦🇲 Ուղիղ եթերում, առանց կողմնակի օգնության ուտել 42 հատ պեռաշկի, 6 գծամետր էլ սուջուխ։ Եթե կարողացավ, ուրեմն ուժեղ է։ Ես հավատում եմ, որ կարա: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը առաջարկում է Նիկոլ Փաշինյանին ապացուցել իր ուժը @armgeopolitic
🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ը արագացնում է Մերձավոր Արևելք հազարավոր լրացուցիչ նավաստիների և ծովային հետևակի տեղակայումը։ Առաջիկա օրերին Սան Դիեգոյից Մերձավոր Արևելք կմեկնի առնվազն 2200 ծովային հետևակ։ NBC @armgeopolitic
🇮🇱🇺🇸🇮🇷 Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը հաշվի կառնի Դոնալդ Թրամփի խնդրանքն ու դեռևս զերծ կմնա Իրանի նավթային ու գազային օբյեկտներին հարգածներ հասցնելուց: @armgeopolitic
Հազարամյակներով ապրես, պետականություններ կորցնես, վերականգնես, գաս հասնես 2026 թվական ու քո պետության համար նոր սահմանադրություն գրեն Նիկոլ Փաշինյանները, Դանիել Իոանիսյաններն ու Ստյոպա Սաֆարյանները: Վա՜յ, հայ ժողովուրդ, վա՜յ: @armgeopolitic
The Economist-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմից հետո մի քանի տարի է պետք, որ լրացնի սպառած զինամթերքը։ Պարբերականի տվյալներով, ռազմական օպերացիայի առաջին չորս օրվա ընթացքում ԱՄՆ-ն ավելի քան 5000 միավոր զինամթերք է ծախսել, իսկ 16 օրում` մոտ 11.000։